Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՉԻԻ ՀԱՄՇԵՆԱԿԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Սոչիում եղբայրս առաջարկեց այցելել տեղի հայկական ռեստորաններից մեկը, նախապես զգուշացնելով, որ նա նաեւ յուրօրինակ… թանգարան է: Ինքնին հասկանալի է, որ այս երկու հասկացությունները հաճախ չեն հոգեհարազատանում:

Գիտեի, որ Սոչիում համշենահայեր շատ կան, բայց որ նրանք ունեն իրենց «տոհմական» ռեստորանը, նորություն էր ինձ համար: Եկանք այդ էկզոտիկ հայկական անկյունը եւ մի սքանչելի երեկո անցկացրինք նրա հիմնադիր սեփականատիրոջՙ Էդուարդ Հարությունի Քալաջյանի հետ: Անմիջական, կենսուրախ, հումորաշատ այս այրը մեզ գերեց իր անզուգական… համշենասիրությամբ: Ռեստորանային շքեղ համալիրըՙ գումարված ազգագրական թանգարանով, այդպես էլ կոչվում էՙ «ԸՎՔպվրՍՌռ ՊՉՏՐ»: Փորձել ենք հավաքական կերպար ստեղծելՙ համշենական իջեւանատունՙ ժպտալով ասում է նա:

– Հայի, անհատի ձեւավորման իմաստով ինձ վրա հսկայական ազդեցություն է ունեցել Նշան պապս, պատմում է Քալաջյանը: Պատշաճ կրթություն չուներ, սակայն բնատուր խելք ուներ ու եզակի խիզախություն: Մեծ գերդաստանով Տրապիզոնից ոչ հեռու գտնվող Չարշամբա գյուղից մահապուրծ էին եղել եւ բնավորվել սոչիամերձ Մոլդովկա գյուղում: Պապս կարծել էր, թե կոտորածը, այսպես ասած, տեղային մասնակի բնույթ է կրել եւ վրեժխնդիր լինելու նպատակով վերադարձել էր հայրենյաց վայրերը եւ ի՜նչ տեսելՙ հիմնահատակ ավերված էր ոչ միայն իր ծննդավայրը, այլեւ բոլոր մերձակա հայկական բնակավայրերը: Մինչեւ 1923 թվականը որպես ֆիդայի մարտնչել էր թուրքերի դեմ ու նոր վերադարձել: Հիանալի հողագործ էր, ծխախոտագործ: Արեւմտահայերն անպակաս էին մեր տանը, եւ պապս իր սիրելի թոռնիկին «մեծահոգաբար» թույլ էր տալիս ներկա գտնվել իրենց անհատնում զրույցներին: Մեծացել եմ նրանց շրջապատում: Պաշտում էի պապիս:

Չարչագույժ 37-ին Բերիան համշենահայերին այլ ազգերի հետ Մոլդովկայից տեղահանում է Աբխազիաՙ այնտեղից էշելոններով Ղազախստանի տափաստաններ վերաբնակեցնելու նենգ ծրագրերով: Սակայն մինչ հերթը հասել է նրանց, Բերիան արդեն գերակատարել էր աքսորի պլանը եւ համշենահայերին թողնում է Աբխազիայում այդ երկրամասը շենացնելու կարգադրությամբ:

– Իննսունական թվականների սկզբին ես զորացրվեցի խորհրդային բանակից (պահեստի գնդապետ եմ) եւ վերադարձա Աբխազիա, շարունակում է իր մենախոսությունը Քալաջյանը: Ուզում էի վերակառուցել-նորացնել պապական օջախը: Սակայն շշմելու բան ասաց պապսՙ մանչս, մի չարչարվիր, հայի բախտ է, երբ թոռը չի վայելում պապի տունը: Ասես մարգարե լիներ: Շուտով սկսվեց վրաց-աբխազական հակամարտությունը, եւ տեղացի շատ հայեր ստիպված տեղափոխվեցին հարեւան Սոչի:

Քալաջյանը, իհարկե, չէր մոռացել պապական տունը այդ երկրամասում, ուր նա բուն էր դրել Եղեռնից հետո: Սակայն նոր տուն կառուցելու, Ռուսաստանում բիզնես ձեռնարկելու նրա մտահղացումը, հազիվ թե անսպասելիորեն, զուգորդվեց հոգեւոր-ազգային վերածնության խոր պահանջով: Քալաջյանը, անմիջականորեն, նշանավոր Կրասնայա Պոլյանա տանող (արդեն օլիմպիական դարձած) բանուկ մայրուղու հարեւանությամբ կառուցում է մատուռ եւ բացում ազգագրական թանգարան: Զարմանալին այն է, որ սովորաբար մարդն իրեն բիզնեսում հաստատելուց հետո է տուրք տալիս զգացմունքներին, իսկ այստեղ ճիշտ հակառակը տեղի ունեցավ:

– Սկզբում մեր թանգարանի ցուցանմուշները գերազանցապես «համշենական» էին, նշում է Քալաջյանը: Մարդիկ բերում էին իրենց ունեցած զանազան հին մասունքներ, գրքեր, փաստաթղթեր եւ այլն: Հետո սկսեցին մեզ այցելել ռուսներ, հույներ, տեղացի էստոնացիներ, եւ մեր ցուցափեղկերը ընդլայնվեցին: Վերարտադրում ենք համշենահայության, Հայաստանի, Ռուսաստանի այս տարածաշրջանի պատմությունը:

Եվ եթե կան այցելուներ, ապա ինչու նրանց չհյուրասիրել համշենական աղուհացով: Այսպես կյանք առավ «Համշենական օջախը», երբ տան կենտրոնի կրակի ծխից համուհոտ են առնում վերեւից կախված խորտիկները:

– Մեր կերակուրներն այնքան դուր եկան տեղացիներին, հյուրերին, որ արդեն չէինք հասցնում բավարարել նրանց պահանջները, գոհունակությամբ վերհիշում է Քալաջյանը: Իսկ հիմա նայեք մեր հաստատության հարեւանությամբ գտնվող այս երկգագաթ սարին:

– Ակնարկը պարզ է:

– Դե ի՜նչ Արարատ առանց Նոյյան տապանի: Եվ մեր հաջորդ մասնաշենքը այդպես էլ կոչեցինքՙ առասպելական անունով: Նահապետի կեցվածքն էլ ձեզ դիմավորեց մուտքի մոտ: Կամաց-կամաց լրակառուցելով, մեր համալիրին տվեցինք ներկայիս տեսքը: Ներքին ձեւավորումն ու կահավորումը հո, ինչպես տեսնում եք, հին հայկական ոճի է: Ի դեպ, մատուռի մուտքը զարդարող սքանչելի խաչքարը մեզ նվեր բերեց հայոց բանակի ռազմական ոստիկանության այն ժամանակվա պետ Վլադիմիր Գասպարյանը:

Համշենական ռեստորանի հանրաճանաչությունը, եթե չասենք ժողովրդականությունը աննախադեպ է: Առանց մեկնաբանության նշենք սոսկ մի քանի «հաճախորդների» անուններ. Պուտին, Լուկաշենկո, Քոչարյան, Սարգսյան, Պրիմակով, Պատրուշեւ, Զորկի, Յակունին, անհամար նահանգապետեր, նախարարներ, արվեստի նշանավոր գործիչներ… Քալաշյանը ցույց է տալիս մի քանի հաստափոր պատվո գիրք: Իսկ ռեստորանատիրոջ «պատիվ-հարգանքը» նախանձի առարկա է: Հուսով ենք մեր հայրենակիցը չի նեղանա, եթե վերարտադրենք ռեստորանի աշխատողներից մեկի «թաքուն» պատմած մի իրողություն: Մի օր այստեղ է գալիս հայտնի Դեդ Հասանը այլոց հետ: Սեղանի շուրջ տարաձայնություններ են առաջանում, եւ Դեդը մատուցողի միջոցով կանչում է Էդիկին, որ նա իր ծանրակշիռ խոսքով հանգստացնի տաքարյուն տղաներին:

– Սոչիի օլիմպիադայի նախապատրաստման ու հատկապես անցկացման շրջանը ամենածանրաբեռնվածն էր մեզ համար, հոգոց է հանում Քալաջյանը: Գիշեր-ցերեկ աշխատում էինք: Հարյուրից ավելի պատվիրակություններ վայելեցին մեր ազգային խոհանոցը: Անհամար հյուրերը ժամերով համբերատար հերթի էին կանգնում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը իր շքախմբով մեր ամենօրյա մշտական հաճախորդն էր: Միակ բանը, որ ինձ դառնություն էր պատճառում, այն էր, որ հյուրերի մի մասը, նույնիսկ առանձին պատվիրակությունների անդամներ, տեսնելով մեր սրահներում տեղ գտած բազմաթիվ խաչերը, մեր հնամյա տաճարների լուսանկարներն ու մակետները, մեր կրոնապետերի պատկերները, զարմանում էին, որ, պարզվում է, հայերս… քրիստոնյա ցեղ ենք: Էլ չեմ ասում, ապշում էին, երբ նրանց լուսավորում էինք, որ մենք առաջինն ենք քրիստոնությունն ընդունել որպես պետական կրոն:

Լավ, իսկ ինչով է զբաղվում Էդուարդ Քալաջյանը «ազատ» ժամերին: Բարեգործությամբ: Հովանավորում է տեղի հայկական դպրոցը, անապահով հայ ընտանիքների, ծերերի, վետերանների: Վերջերս տեղի «Նաիրի» երգչախումբն էր ուղարկել Երեւան: Ներկայումս զբաղված է Դոնբասից փախած 12 հայ ընտանիքների կյանքի ու կենցաղի կարգավորման հարցերով:

Պատվարժան հայ է:

Եթե երբեւէ լինեք Սոչիում, անպայման այցելեք համշենական մշակույթի ու կենցաղի այդ հավաքատեղին: Դուք ձեզ ռուսական հողում նույնքան հայ կզգաք, իսկական համշենցի: Ու զրուցեք Էդուարդ Հարությունի Քալաջյանի հետ: Բարեսրտությամբ կտոգորվեք:

Սոչի

Հ.Գ.- Եղբայրսՙ Վիկտորը, որ սիրում է շրջագայել օտար-ամայի ճամփեքով ու պարտադիր այցելել հայահոտ վայրերը, ընդունում է ռեստորանային գործի երկու անհատականությունՙ Մալխասըՙ Երեւանում եւ Էդուարդըՙ Սոչիում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ԳԱԼՈՒՍՏ ՃԱՆՍԸԶԵԱՆԻ ՄԵՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԹԷՔԷԵԱՆԻ ԲԵՄԷՆ

Հաջորդ գրառումը

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական