Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ…

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

«… Նոքա կործանեցին ու թալանեցին առանց վանքերին ու եկեղեցիներին անգամ խնայելու: Այս աւերումներով չբաւականանալով, Ահմեդի զինուորները թագաւորների ու իշխանների գերեզմանները փորեցին եւ նոցա ոսկորները այրեցին: Բռնուած գերիները խումբ-խումբ բաժանուեցան ու դառն տանջանքների ենթարկուեցան, որպէսզի ստիպուին քրիստոնէական հաւատն ուրանալ, անմեղ գիւղացիք ողջ-ողջ մորթազերծ եղան, քահանաների ու կրօնաւորների աչքերը ջերուցած երկաթներով հանուեցան, ազնուականների լեզուն ու մատները կտրտուեցան…»

1347- ին, 640 տարի առաջ պատահածի մասին է, Կիլիկիոյ վերջին թագաւորիՙ Լեւոն Ե Լուսինեանի օրով, Եգիպտոսի Մեմլուքներու կողմէ Կիլիկիոյ գրաւումի պատմութիւնն է:

Նպատակս պատմութեան վերյիշումն ու վերյիշեցումը չէ, այլ զուգահեռ մը տեսնել է անցեալի ու մեր օրերուն պատահածներուն միջեւ:

Տասնչորրորդ դարէն մինչեւ քսան, քսանմէկերորդ դար, աշխարհը որքան փոխուեցաւ, յեղաշրջուեցաւ կարելի է ըսել, այնքան զարգացաւ ու յառաջդիմեց, հասաւ մինչեւ կորիզն ատոմի ու զենիթը անջրպետի, սակայն մարդու մէջի նախամարդ-գազանը մնաց անփոփոխ:

Մնաց անփոփոխ, ծուարած հոգիին թէ ուղեղին մէկ մութ անկիւնը ու ատենը անգամ մը գլուխ կը ցցէ, կը պատռէ քաղաքակրթութեան բազմաշերտ իր պատեանը ու կը մերկանայ, վերադառնալու համար Քարէ դար, դառնալու համար վայրագ, գազանաբարոյ, արիւնարբու: Եւ այս մերկացումին գլխաւոր պատճառն ու խթանողը յաճախ եղած է կրօնը.

Թէեւ խօսքս ծայրայեղական իսլամիստներու մասին է, սակայն յետադարձ ակնարկ մը ցոյց կու տայ, որ կրօնական պատերազմներով լեցուն եղած է ամբողջ մարդկային պատմութիւնը, եւ կ՛ըսուի թէ այդ պատերազմները աւելի շատ զոհեր խլած են, քան այլ բնոյթի պատերազմներ:

Միաստուածութեան վարդապետութիւնը եկաւ միաւորելու տարատեսակ հաւատալիքներ ունեցող ժողովուրդները, սակայն տարբեր եղան անոր քարոզիչները, որոնք կոչուեցան Մովսէս կամ Յիսուս, Մոհամմէտ կամ այլ:

Իւրաքանչիւր ազգ իրեն պատշաճեցուց կրօնը եւ մեկնաբանեց անոր ուսմունքները ըստ իր նկարագրին եւ ըմբռնումներուն:

Այսօր զարմանքով կը նայիմ մեր շուրջ տեղի ունեցածներուն: Ինչ կը քարոզուի ու ինչ կը կատարուի գետնի վրայ:

Մենք իսլամական երկրի մը մէջ ապրելովՙ հայկական վարժարաններուն մէջ, արաբ-իսլամական պատմութեան դասեր ալ առած ենք, ուր հանդիպած ենք հետեւեալ արտայայտութեան. «Աշխարհը չտեսաւ աւելի գթասիրտ նուաճող մը, քան իսլամը»…

Ո՞ւր է այդ «գթասրտութիւնը» այսօր: Այս ինչ սարսափազդու տեսարաններու ականատես կ՛ըլլանք ամէն օր, այս ինչ վայրագութիւն է. եւ այս բոլորը… Յանուն Աստուծոյ, Բի՛սմ Ալլահ կրօնի անունով…

Հարիւր տարի եւ աւելի ապրեցանք իսլամներու մէջ, յաճախ կողք-կողքի, վայելեցինք անոնց բարութիւնը, ազնուութիւնը, սէրն ու յարգանքը, մեր կրօնական, ազգային, կրթական, մշակութային եւ այլ բոլոր հաստատութիւնները գործեցին անխափան:

Ի՞նչ եղաւ յանկարծ, ինչո՞ւ ամէն ինչ գլխիվայր շրջուեցաւ եւ յանուն ինչի՞:

Կրօնը ամենազգայուն լարն է հաւատացեալի մը մէջ, այդ լարին հազիւ դպչիս, հակազդեցութիւնն ու հակադարձութիւնը ակնթարթային կ՛ըլլան: Այս տկարութիւնը շատ լաւ ձեւով շահագործուած է ղեկավարներու կողմէ, որոնք բազմահազար հաւատացեալներ ոտքի հանած են մէկ կոչով (խաչակրաց արշաւանքները միեւնոյն պարունակին մէջ չե՞ն իյնար):

«Արաբական գարուն» ըսին ու արիւն հոսեցուցին արաբական երկիրներուն մէջ, յատկապէս Սուրիոյ մէջ: Մէկ` քաղաքական քողի տակ- կրօնական «մաքրագործումներ», մէկՙ կրօնական քողի տակ- քաղաքական, աշխարհագրական տեղաշարժեր ու «վերադասաւորումներ».

Պահ մը ակամայ կը մտածես, որ համայնավարները սխա՞լ ըրին կրօնին կռնակ դարձնելով…

«Յանուն Աստուծոյ» մարդիկ կը սրահատուին, կը գլխատուին, կը խաչուին, կը ցցահանուին եւ Աստուած…

Աստուած կը տեսնէ ու կը զարմանա՞յ…

Ո՛չ, Աստուած չի տեսներ, չի զարմանար, չի զայրանար, քանի որ կռնակը դարձուցած մարդկութեան, կը մտածէ նոր «Ջրհեղեղ»ի մը մասին:

Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՐՍԻՄ. ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՐՀ

Հաջորդ գրառումը

ԷԲՈԼԱՅԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՓՈՐՁԱՐԿՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԷԲՈԼԱՅԻ ԴԵՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՉՓՈՐՁԱՐԿՎԱԾ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական