Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՈԳԵՎՈՐԵՑ ԱԼԻԵՎԻՆ

22/08/2014
- 22 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանի նախագահը Սոչիի հանդիպմանը գնաց գլխիկոր, բայց դրանից դաս քաղելու կարողություն դժվար ունենա

Սահմանային եւ շփման գծի երկայնքով տեղի ունեցած օգոստոսյան միջադեպերի առաջին դիվերսիոն քայլերը հուլիսի վերջից սկիզբ դրեցին Ադրբեջանի ճնշված ամբիցիաների իրագործման մի փորձի, որին հայկական կողմերի արձագանքն էր, որ ամենից առաջ փոխեց իրավիճակը:

Դեռեւս հուլիսին ակտիվ խոսակցություններ ու որոշակի նախապատրաստական աշխատանքներ էին սկսվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որ ավելի հավանական էր համարվում գլուխ բերել սեպտեմբերին` Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում: Սակայն հուլիսի 31-ի ադրբեջանական դիվերսիան ու դրան հաջորդած իրադարձությունները Սարգսյան-Ալիեւ հանդիպման համար այլ ամսաթիվ մատնանշեցին եւ ավելի մոտիկ հեռավորության վրա` Սոչիում, օգոստոսի 10-ին:

Ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձերը հետաքրքրական զուգադիպությամբ ավելի հաճախ համընկնում են հենց Ադրբեջանի ներսում լուրջ խնդիրների առկայության հետ, որոնցից ուշադրություն շեղելու, ցավոք, ամենափորձված մեթոդը ղարաբաղյան ուղղությամբ ինչ-որ «նորությունների» առկայությունն է: Հուլիսի 31-ի առաջին դիվերսիոն քայլին ու դրան հաջորդած անհաջող փորձերին զուգահեռ Ադրբեջանում տեղի էին ունենում իրադարձություններ, որոնց առնչությամբ մտահոգություն ու դատապարտման հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակներովՙ միջազգային պետական եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Խոսքը ձերբակալությունների, բռնությունների ու ճնշումների այն շարքի մասին է, որ հուլիսի 30-ից սկսած իրականացվում են Ադրբեջանում: Մինչեւ Սոչիում տեղի ունենալիք հանդիպումն Ադրեջանում մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարող մի շարք գործիչներ, որոնց անունները Ադրբեջանից դուրս էլ պակաս հայտնի չեն, ձերբակալվեցին. իրավապաշտպան Լեյլա Յունուս, նրա ամուսին Արիֆ Յունուս, Մարդու իրավունքների ակումբի ղեկավար Ռասուլ Ջաֆարով ու փաստաբան Ինտիգամ Ալիեւ: Եվ սա այն պարագայում, երբ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհրդումՙ մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն հռչակած այդ կառույցում:

Ավելին, ձերբակալություններն ու բռնություններն այսքանով չեն ավարտվել, դրանք դեռ շարունակվում են այն բոլոր ակտիվիստների նկատմամբ, որոնք երբեւէ փորձել են բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ առկա խնդիրների մասին, իսկ վերջին շրջանում` նաեւ ներգրավված են հայ-ադրբեջանական որեւէ տեսակի երկխոսության մեջ:

Պատերազմ քարոզող ու դրա հավանականությունը սադրանքներով եւ ռազմատենչ հռետորաբանությամբ աշխույժ պահող Ադրբեջանի իշխանությունների համար ներքին այս իրավիճակի ֆոնին հասարակության ուշադրությունը շեղելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ զենքի հսկայական պաշարների կուտակմամբ ինքնագնահատականի անհիմն աճ ունեցած Ալիեւ կտրսերի որոշումները դարձան սահմանային ու շփման գծի լարվածության պատճառ: Ամեն դեպքում, Սոչիի հանդիպմանն ընդառաջՙ ինչ-որ հույսեր կային, թե, նախ, լարվածությունը կթուլանա, իրավիճակը կմեղմվի, ապա նաեւ դադարի մեջ հայտնված բանակցությունները կշարունակվեն:

Երկկողմներն ու եռակողմը

Օգոստոսի 9-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն արդեն Սոչիում էին, որտեղ նրանց դիմավորեց Ռուսաստանի նախագահը: Պաշտոնապես հայտարարվեց, որ այդ օրը երկկողմ` Սարգսյան-Պուտին եւ Պուտին-Ալիեւ հանդիպումներ կլինեն, որոնց ընթացքում կքննարկվեն հենց երկկողմ հարաբերությունները: Արդեն հաջորդ օրը, օգոստոսի 10-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպումը, որտեղ, կարծես ոչինչ չէր եղել, Ալիեւ կտրսերն էլ, Սարգսյանի ու Պուտինի նման, խոսեց խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման մասին:

Հետաքրքրական է, որ եռակողմ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը նշել էր, թե հարգանքով է վերաբերում հակամարտության կարգավորման միջազգային ձեւաչափերին, բայց նաեւ «առանձնահատուկ» հարաբերություններից ելնելով ավելի բաց քննարկման հնարավորություն է տեսնում հենց Սոչիի ձեւաչափի դեպքում: Իլհամ Ալիեւը շտապել էր անգիր արված թեման մատուցել ՄԱԿ-ի բանաձեւերի մասով, մեկ էլ դժգոհել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից` եզրափակելով խաղաղ ճանապարհով լուծում գտնելու կարեւորությամբ: Հայաստանի նախագահի խոսքում կարեւորվեցին ինչպես համանախագահները, այնպես էլ Պուտինի նախաձեռնությունը:

Ըստ էության, բավականին կարեւորություն տրվեց երկկողմ հարաբերությունների քննարկմանը, այն էլ յուրաքանչյուրի հետ` իր համատեսքտում կարեւորված թեմաների շուրջը: Այսինքն` Հայաստանի պարագայում Մաքսային միությանն անդամակցության թեման էր գլխավորում, Ադրբեջանի դեպքում` էներգետիկ հարցերը, որոնք ուկրաինական ճգնաժաի ֆոնին եթե առաջինը կորցնում է կարեւորությունը, ապա երկրորդը ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում: Հենց ուկրաինական ճգնաժամի ու զարգացումների ֆոնին է, որ Հայաստանի հետ քննարկելիքը Պուտինի համար կարող էր պակաս կարեւոր լինել, քան Ալիեւի հետ հնարավոր Ադրբեջան-Ղազախստան միության ու այլ սցենարների քննարկումը:

Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ սահմանային ու շփման գծում լարվածությունն արդեն իսկ որոշակիորեն մեղմվելու միտում ուներ ադրբեջանական սադրանքներին ու արկածախնդրությանը հայկական կողմի կոշտ արձագանքի արդյունքում, ապա Սոչիի հանդիպումն, ըստ էության, միայն թարմացում էր բանակցությունների համար կազմակերպվող հանդիպումների շարքում, ինչպես նաեւ լրացուցիչ մի ապացույց, որ Ալիեւը պատերազմի հավանականությունը միշտ փորձում է վաճառել միջազգային հանրությանը, սակայն այդպես էլ չի կարողանում վերսկսել պատերազմ` քաջ գիտակցելով այդպիսի քայլի իրական ելքերը:

Սոչիի հանդիպման ավարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հիշեցրել է մի շատ կարեւոր հանգամանքի մասին, որը թերեւս հիշեցման կարգով պետք է հասցեագրվեր Ալիեւ կրտսերին, այլ ոչ ընդհանրական լսարանին: Խոսքը միջադեպերի հետաքննության անցկացմանն է վերաբերում, որի իրականացման դեպքում իրական ու գործնական հիմք կստեղծվեր սահմանին ու շփման գծի երկայքնով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու համար: Սրան Ադրբեջանը չի համաձայնում, ու թեեւ Լավրովի տեղեկացմամբ` արտգործնախարարներին հանձնարարվել է աշխատել նաեւ այս ուղղությամբ, դժվար թե արդյունք լինի, հատկապես որ նույն ուղղությամբ այսպես թե այնպես հանձնարարվել է աշխատել նաեւ մինչեւ օրս:

Ով ինչ ձեռք բերեց Սոչիում

Հանդիպմանը հաջորդած օրերից սկսած շփման գծում լարվածությունը սկսեց մեղմվել, ինչը կարելի է համարել հանդիպման արդյունքներից մեկը: Սակայն ակնհայտ է, որ մինչեւ հանդիպումն էլ լարվածությունը մարելու միտում կար: Անկախ բոլոր տեսակի մեքենայություններն ու ավանտյուրաները, դժվար թե յուրաքանչյուր դիվերսիայից հետո քիչ թե շատ դատող մարդը ներկա դրությամբ մտածի շարունակական դարձնել այդ իրավիճակը, այն էլ Ադրբեջանի պարագայում, երբ ձախողումները հաջորդեցին միմյանց` ապացույցներով, որ միլիարդավոր դոլարների սպառազինության ձեռքբերումը դեռեւս մարտունակ չի դարձրել ադրբեջանական զինված ուժերը:

Ակնհայտ է նաեւ, որ շփման գծի լարվածության թեմայից դուրս Սոչիի հանդիպումն ամեն մի կողմի համար ուներ իր առանձին նշանակությունն ու կարեւորությունը, ինչպես նաեւ ակնկալվող արդյունքը: Նախ, Ռուսաստանի համար: Ուկրաինայի հարավարեւելքում տեղի ունեցող իրադարձությունների, ուկրաինական ճգնաժամի ֆոնին ավելի խստացվող պատժամիջոցների, ավելացող ճնշման փորձերի պայմաններում Պուտինի համար ակնհայտորեն կարեւոր էր ցույց տալ, թե Ռուսաստանը դրական ազդեցություն ու դերակատարություն ունենալու կարողություն ու, որ կարեւոր է, ցանկություն ունի, այն էլ հակամարտություն կարգավորելու հարցում:

Ու քանի որ գնալով ուժգնանում, ավելի հստակ ու ավելի հաճախակի են դառնում քննադատությունները հակամարտության մեջ ներգրավված կողմերին զենք վաճառելու Ռուսաստանի մոտեցման առնչությամբ, պատահական չէր, որ Պուտինը հանդիպմանը շեշտադրեց Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունենալու շնորհիվ Ռուսաստանի նախաձեռնությամբ նախագահների հանդիպման կազմակերպման կարեւորությունը` անկախ միջազգային ձեւաչափերից, որոնք Պուտինը «հարգում է»:

Սոչիի հանդիպումը Ռուսաստանը կփորձի օգտագործել նաեւ որպես պատժամիջոցներին հակազդեցության հնարավորություն` ի ցույց դնելով մեր տարածաշրջանում Ռուսաստանի դեռեւս պահպանվող ազդեցության ու նախաձեռնողականության օրինակ, այն էլ`գրեթե պատերազմական վիճակում հայտնված երկու երկրների նախագահների հանդիպում, սեղմ ժամկետներում, կազմակերպելու միջոցով: Հասկանալի է, որ Ուկրաինայի հարցում աշխարհն իր դեմ տրամադրած Ռուսաստանի համար Արցախը մի հարց է, որտեղ կարելի է ցուցադրել ռուսաստանյան «խաղաղարար» դիրքորոշումն ու գործելակերպը այնպիսի մի իրավիճակում, երբ գրեթե յուրաքանչյուր օր սահմանին ու շփման գծում տեղի են ունենում դիվերսիաներ, զոհվում են զինվորականներ, սպանվում խաղաղ բնակիչներ, խախտվում են ոչ միայն հրադադարի, այլեւ անգամ ամենադաժան պայմաններում պահպանվող մարդկային ու պատերազմական կանոնները:

Հայաստանի համար օգոստոսի 10-ի հանդիպումը վերահաստատումն էր խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման համատեքստում, միեւնույն ժամանակ, բանակցային գործընթացի շարունակականությանը կողմ լինելու դիրքորոշման հաստատում:

Ադրբեջանի պարագայում նախ ակնհայտ է, որ Ալիեւը դիվերսիաներով փորձում էր ներսում տիրող իրավիճակից ուշադրություն շեղել, ապա նաեւ միջազգային հանրությանը հրամցնել պատերազմի հնարավորությունը` որեւէ բան շահելու ակնկալիքով: Եվ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի հետ Արեւմուտքի էներգետիկ պատերազմի արդյունքում Ադրբեջանը իրեն նոր հնարավորություններից օգտվողի դերում է պատկերացնում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի մտքով երբեմն անցնում է ռազմական գործողություններով ինչ-որ բան փոփոխելու սցենարը` Արեւմուտքի համար էներգետիկ իր կարեւորության հաշվին:

Ստացվում է, որ Սոչիի հանդիպմանը Ալիեւն ավելի շուտ պարտադրված գնաց, քան այն հիմքերի վրա, ինչպիսիք ուզում էր ստեղծել օգոստոսյան լարվածությունը հրահրելու իր նախաձեռնությամբ: Սոչիի հանդիպման շնորհիվ Ալիեւն բոլոր պարագաներում հնարավորություն ունեցավ խոսելու խաղաղ լուծման հնարավորությունից, ինչը դիվերսիաներ կազմակերպողի պարագայում վկայում է նրա պարտվողական դիրքի մասին: Այսինքն` շատ պարագաներում անհասցե հայտարարություններն անողներն անգամ շատ լավ գիտակցում են, թե ում եւ ինչ է անհրաժեշտ ասել, հետեւաբար` Ալիեւը, որպես նախահարձակ կողմ, Սոչի էր գնացել ավելի շուտ գլխիկոր, քան հոխորտացող ու պահանջ ներկայացնող:

Ալիեւը պարտվեց ոչ միայն հայկական զինուժի հետ բախումներում, այլեւ ներքին խնդիրների համատեքստում, քանի որ միջազգային հանրության ուշադրությունն ու ճնշումը մեծանում է նրա ուղղությամբ հենց ներքին ձերբակալությունների, ակտիվիստների նկատմամբ բռնությունների առնչությամբ: Բացի այդ, թեեւ տեղի ունեցած իրադարձություններն ամենաբացասական հետեւանքներ ունեցան, բայց կարող են ունենալ նաեւ դրական ազդեցություն` ադրբեջանական հասարակության համար ակնհայտ դարձնելով ինչպես սեփական իշխանության ռազմատենչ հռետորաբանության, այնպես էլ ադրբեջանական բանակի մասին հյուսվող լեգենդների սնանկությունը:

Առայժմ Սոչիի հանդիպումից հետո հիմնականը լարվածության թուլացումն է, եւ հեռանկարը, որ աշնանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նորից հնարավոր է հանդիպեն: Իսկ մինչ այդ տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, երբ` առայժմ հայտնի չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ՕԳՏՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՑԻՑ ՀԱՅ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԼԻՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ԼԻՈՎԻՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ Է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի. այս հարցին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Գարեգին Երկրորդ...

ԿարդալDetails

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական