Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՉԷ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Յոթանասուն տարի առաջ, հունիսի 6-ին, «դաշնակիցների», այսինքն` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ զորքը մտավ Նորմանդիա: Միացյալ Նահանգներում այդ օրը կոչվեց` D-Day (D-օր): Իրականում ԱՄՆ-ում յուրաքանչյուր ռազմական գործողությունների մեկնարկի օրը կոչվում է հենց այսպես, բայց այս D-Day-ը սկզբունքորեն տարբերվում է մյուս բոլորից: Հենց 70 տարի առաջ հունիսի 6-ին ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, թերեւս ավելին քան երբեք միասնական էին` ընդդեմ ընդհանուր թշնամու` ֆաշիզմի, առանց չակերտների` դաշնակիցներ: Եւ նրանց համատեղ մուտքը Նորմանդիա, հիմք դրեց պատերազմում դաշնակիցների վերջնական հաղթանակին, հաղթանակը, որը տարիներ անց պետք է վիճարկվեր:

Այսօր, երբ ֆաշիզմի դեմ պատերազմը ավարտվել է` առանց, սակայն, վերջնական ու արմատական պարտության մատնելու վերջինիս, չի կարելի խոսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի (որպես ԽՍՀՄ իրավահաջորդ), Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մասին` որպես դաշնակիցների: Ինչո՞ւ, դժվար է ասել, ինչպե՞ս ստացվեց, որ ֆաշիզմի դեմ պատերազմում տարած հաղթանակը բերեց ֆաշիզմի տարածումը` այս երկրներում, առավել դժվար է ասել: Եթե բացի Ռուսաստանից, մյուս երեքը գոնե ընդհանուր շահեր ունեն այսօր, ընդհանուր արժեհամակարգ, պետական, տնտեսական, անգամ հասարակական-քաղաքացիական ընդհանուր կառուցվածք, ապա Ռուսաստանը ոչ միայն տարբերվում է նրանցից, ոչ միայն` այդ տարբերության մեջ ցույց չի տալիս իր սեփական արժեհամակարգի օրինակՙ նմուշը, որը ընկալելի կլինի, որպես արեւմտյան արժեհամակարգի այլընտրանք, այլեւ պայքարում է Արեւմուտքի դեմ: Իհարկե Արեւմուտքը նույնպես: Ո՞վ է մեղավոր, պարապ հարց է:

Առավել հրատապ է, գոնե այսօր, որոշելը` ինչպե՞ս անել, որպեսզի` երրորդ համաշխարհայինի սպառնալիքով այս պայքարը, հակամարտությունը, լարվածությունը (բառի ընտրությունը` ձեզ) դադարի: Դեռ քանի՞ փոքր պետություն պետք է Իրաք, Սիրիա, Լիբիա, Եգիպտոս ու Ուկրաինա դառնա, քանի՞սը դեռ պետք է վախով սպասեն իրենց հերթին, գնալով ազգային շահերին հակասող զիջումների` բացառելու, կամ ուշացնելու համար այդ` իրենց հերթը…

Իրականում ֆաշիզմին անհնար է հաղթել, քանի կա հայրենասիրությունը: Առաջինը երկրորդի սրված տեսակն է, հիվանդություն դարձած տեսակը: Ի վերջո ամենաֆաշիստ Հիտլերը սիրում էր Գերմանիան ու գերմանացիներին, այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես Օբաման է սիրում այսօր ամերիկացիներին` համարժեք պատասխանելով նրանցից յուրաքանչյուրի կյանքին հասցված վնասին, այնպես, ինչպես Պուտինն է այսօր սիրում Ռուսաստանն ու ռուսներին` պաշտպանելով` այդ թվում խիստ ընդգրկում` «ռուսախոսների» իրավունքները Ռուսաստանից դուրս, այնպես, ինչպես Գազան ռմբակոծող Բենյամին Նաթանյահուն է սիրում Իսրայելն ու հրեաներին` հայտարարելով, թե իր քաղաքական թիվ մեկ նպատակը` «Իսրայելի բոլոր թշնամիների կործանումն է», իսկ Իսրայելը թշնամիներ շատ ունի…

Հակաֆաշիզմն, ուրեմն, աշխարհասիրությունն է: Այս զբաղմունքը, եթե ոչ բնավորություն, գուցե հերոսներ չի ծնում, ժողովրդական չի դարձնում, Փառքի մի քանի աստիճանների մեդալներ չի շնորհում, բայց, ամեն պարագայում, պատերազմները բացառում է: Իսկ հիմա հենց պատերազմը բացառելն է հերոսությունը, ոչ թե պատերազմում հաղթելը, լինի դա երրորդ համաշխարհայինը, թե` ղարաբաղյան նորը:

70 տարի անց, այս տարվա հունիսի 6-ին, կրկին Նորմանդիայում հանդիպեցին Պուտինը, Օբաման, Օլանդն ու Քեմերոնը (եւ ոչ միայն նրանք), բայց դա դաշնակիցների հանդիպում չէր, այլ` ավանդույթին հավատարմություն: Հույս ունենք, որ ոչ ոք ոչինչ չի մոռացել ու չի մոռանա, հույս ունենք, որ Պուտինը, Օբաման, Օլանդն ու Քեմերոնը կրկին կդառնան դաշնակիցներ, միայն այս պարագայում է աշխարհը ստանում ֆաշիզմին հաղթելու եւ պատերազմները բացառելու հնարավորություն:

Մեծ հույս ունենք… միայն հույս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՍՈՒԼԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՏԱԳՆԱՊԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ՞Ղ Է ՊՈՒՏԻՆԸ ԴԻՄԱՆԱԼ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՐՈ՞Ղ Է ՊՈՒՏԻՆԸ ԴԻՄԱՆԱԼ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական