Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին, ասել է. «Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, թե ինքը նախագահ է եղել: Չեմ կարծում, որ նա ու նրա ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ իր դաշնակիցների մոտ ազդեցիկ համարվի: Նա նման է քաղաքական ուժերի վերջին վագոնի», ասել է Շարմազանովը: