Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Լեւոն Հայրապետյանի ձերբակալության մասին առաջին իսկ տողերն արդեն, եթե չասենքՙ առաջին իսկ բառերը, բացարձակ կեղծիքով են պատված. «…ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա (Լեւոնը – Զ.Բ.) թռել էր Մոնակոյից»: Բայց սա նույնիսկ չափից ավելի կարեւոր բան է այնպիսի լուրջ հաստատության տեղեկացվածության որակի առումով, ինչպիսին է Անվտանգության Դաշնային Ծառայությունը (ՖՍԲ): Որովհետեւ չես կարող չհարցնել. որտե՞ղ Մոնակոն, որտե՞ղՙ Ղարաբաղը: Քանզի Լեւոն Հայրապետյանը Դոմոդեդովո էր թռել… Ղարաբաղից:

Ահա նմանատիպ, մեղմ արտահայտվածՙանհեթեթությունները շատ են այն տեղեկատվության մեջ, թե «ՖՍԲ-ն ձերբակալել է ամենահարուստ հայերից մեկին» (ընդգծումն իմն է – Զ.Բ.): Ահա միայն մեկ օրինակ: Տեքստում սեւով սպիտակի վրա գրված է. «Հանցախմբի գործունեությանը Հայրապետյանի հնարավոր (!? – Զ.Բ.) առնչվածության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որը հիմա գտնվում է ցմահ բանտարկության մեջ»: Ես եւս մեկ անգամ ցանկանում ես ընդգծել «հնարավոր» բառը, որը հաստատում է, թե կասկածներ կան: Սաՙ մի կողմից: Սակայն մյուս կողմից էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են այդ նույն «կինգիսեպյան» խմբավորման գործունեության հրեշավոր, սարսափազդու պատմությունը: Թվում է, թե խոսքն ընդամենը այն մասին է, թե «ինչպես են իրագործել սպանություններՙ ի շահ խոշոր գործարարների»: Այստեղ ցանկանում եմ կրկնել բառերը «Հայրապետյանի հնարավոր առնչության» մասին: Քանզի ակնհայտ տպավորություն է ստեղծվում, թե նա այնուամենայնիվ մեղավոր է: Բայց ո՞ւր մնաց իրավագիտության սրբություն սրբոցըՙ անմեղության կանխավարկածը, որն անվերապահորեն համարվում է դատավարման հիմնական դեմոկրատական, իրավական սկզբունքներից մեկը: Իսկ դա նշանակում է, որ մեղադրյալը անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով: Բայց չէ՞ որ այդ սրբազան սկզբունքն է օրինականության լուրջ երաշխիք հանդիսանում քրեական գործերի լուծման ժամանակ:

Նախնական տեղեկատվության մեջ չգիտես ինչու ընդգծված է Լեւոն Հայրապետյանի ազգային պատկանելության փաստը, նկատի ունենալով, թե «նա աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է»: Այո, նա հայ է: Հայրական գծով սերում է Մելիք-Ջալալյանների հայտնի տոհմից, մայրական գծովՙ հայ ականավոր զորահրամանատար եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի: Լեւոնի կենսագրությունը ինձ լավ հայտնի է: Ես առաջինն էի, որ դեռեւս նախորդ դարում նրա մասին ծավալուն ակնարկ էի գրել, որը տպագրվել էր «Ուրարտու» շաբաթաթերթում: Եվ զարմանալի չէ, որ լավ գիտեմ նրա կյանքի բոլոր մանրամասները: Թերեւս, իրավաբանական տեսակետից նա Ռուսաստանի քաղաքացի է, հետեւաբար նաեւ ռուսաստանյան գործարար:

Համարյա կես դար առաջ նա տեղափոխվել է Մոսկվա, եղել է կոմերիտական ակտիվ առաջնորդներից մեկը (խոսքը ՀամԼԿԵՄ Կենտկոմի մասին է): Եվ լիովին բնական է, որ Ղարաբաղյան խառնակ տարիներին Լեւոնն առաջիններից մեկը ձեռք զարկեց հայկական տաճարների ու եկեղեցիների վերականգնմանը: Նա վերականգնեց ադրբեջանական ռմբակոծություններից եւ «Գրադ» կայանքի հրթիռակոծություններից տուժած Գանձասար աննման տաճարը, որը ութ դար առաջ կառուցել էր նրա նախապապը: Մեկ այլ փլատակների տեղում կառուցեց ժամանակակից տեսակի մի դպրոց, որը կրում է նրա հորՙ Գուրգեն Հայրապետյանի անունը: Սակայն դա չի նշանակում, թե Լեւոնը դադարում է լինել Ռուսաստանի քաղաքացի: Այդ մարդու մեջ ամփոփված է մի ինչ-որ անսպառ գթասրտություն: Եվ հաստատ, Լեւոնի նմաններին չեն վերաբերվում հայ անվան գործարար եւ բարեգործ Ալեք Մանուկյանի բառերը, թե «Բոլոր հարուստներից ոչ միայն ամենադժբախտը, այլեւ ամենաաղքատն է նա, ում մեջ ոչ մի կաթիլ գթություն չկա»:

Իհարկե, Լեւոն Հայրապետյանը միայնակ չէր: Ղարաբաղյան ավերիչ պատերազմից անմիջապես հետո մեզ մոտ շատ բարեգործներ հայտնվեցին: Հենց այդ ողբերգական շրջանում մենք շոշափելիորեն գիտակցեցինք, որ վրա են հասնում դժվարին ժամանակներ, երբ շատ ավելի օգտակար կարող են լինել բարերարները, քան բարեմիտները: Բնականաբար, Լեւոնը հանդիսանում է այդպիսին: Այնպես որ կարելի է գիտակցված կերպով հասկանալ Հայաստանում եւ Արցախում սկիզբ առած հասարակական արձագանքըՙ Հայրապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո: Ես չեմ կարող ինձ թույլ տալ տրամաբանությունից ու սթափությունից զուրկ վեճերի մեջ մտնել նախքան դատավարությունը: Սակայն չեմ կարող լռել որպես բժիշկ, առավելեւս, որ շատ լավ գիտեմ Լեւոնի հիվանդության ողջ, այսպես ասած, հարուստ պատմությունը, մի մարդու, որի կյանքը հենց այս օրերին գտնվում է անդունդի եզրին: Վերջին տասնհինգ տարիներին Լեւոնը, ինչպես ասում են, հիվանդանոցներից դուրս չէր գալիս: Նա տառապում է զարգացող խրոնիկական հիվանդությամբ, կապված լյարդի բոլոր կառուցվածքային տարրերի ախտահարման հետ: Բուժում է անցել Գերմանիայում: Եվ դա բարդագույն շաքարային դիաբետի խորապատկերին, աղետալի «20» նիշով: Հավելած երկու ինսուլտ, ուղեղի արյունազեղություն, բազմաթիվ վիրահատություններՙ ոչ պակաս վտանգավոր ախտորոշումների առիթով:

Գերազանց իմանալով հիվանդ Լեւոն Հայրապետյանի առողջական ծանր վիճակը եւ հիշելով տխրահռչակ «Մագնիցկու գործը», ես համոզված եմ, որ ստեղծված իրավիճակում չի կարելի բանտախցում կամ բանտային հիվանդանոցում պահել ծանր հիվանդին: Նրան անհրաժեշտ է տեղափոխել մասնագիտացված կլինիկա:

Կա նաեւ ծայր անհրաժեշտություն ներգրավելու Գերմանիայում հիվանդին բուժած բժիշկներին, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր ուրոլոգ, նրան վիրահատած պրոֆեսոր Արամայիս Կամալովին, ինչպես նաեւ «Նաիրի» կլինիկական հիվանդանոցի անգիոնեւրոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրիխ Բակունցին:

Ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի ֆեդերացիայի քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել են ԱՄՆ-ում: Ես չեմ ուզում այստեղ զուգահեռներ անցկացնել, անդրադառնալ բուն ձերբակալության հիմքի եւ փաստարկման վիճելիության թեմային: Նմանությունը նրանում է, որ նա էլ ծանր հիվանդ է: Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը Ռոման Սելեզնյովի խնդրի մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էությանՙ կառավարական տեքստն ավարտվում է ցայտուն զարմանքով. «…հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների, բարոյականության, փաստերի վրա, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն պահել 3×3 մետրանոց բանտախցում, այլ ոչ թե կլինիկայում»…

Ես հասկանում եմ, որ Սելեզնյովի պարագայում խոսքը Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի մասին է: Բայց չէ՞ որ Լեւոն Գուրգենի Հայրապետյանը նույնպես Ռուսաստանի քաղաքացի է: Ստացվում է երկակի չափանիշ: Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պատերազմ է հայտարարել այնպիսի վտանգավոր պատուհասի դեմ, ինչպիսին է «Երկակի չափանիշը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՊԵՍ ԱՍԵԼ Է ՊՈՒՏԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025

Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն»...

ԿարդալDetails

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, կհնչի միասնական աղոթք. Արագածոտնի Թեմ

28/10/2025

Հռոմի պապը կհանդիպի Էրդողանի հետ

28/10/2025

Փաշինյանի թիմը շատ հակառակորդներ ունի՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցի. ադրբեջանցի էկոակտիվիստ

28/10/2025

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական