Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

25/07/2014
- 25 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին ամիսները Հայաստանի համար կարելի է բնութագրել որպես պատրանքներից հրաժարվելու ամիսներ: Այն, ինչ պարզ ու անդառնալի էր թվում առաջ, վերջին ամիսներին մեկ առ մեկ կասկածի տակ է դրվում, նշանակություն փոխում, պահանջների վերաձեւակերպում պարտադրում: Օրինակ` ավելի վաղ հնարավոր չէր, որ Ադրբեջանին զինելու Ռուսաստանի գործելակեպի առիթով երկրի ղեկավարները բարձրաձայն մտահոգություն արտահայտեին, հիմա դա տեղի է ունենում` երկրի նախագահը, վարչապետն այդպիսի մտքեր են հայտնում, նրանց երկրորդում են այլ ղեկավար մարդիկ: Իսկ մի քանի ամիս առաջ դա հնարավոր չէր: Հանրահավաքները, բողոքի ցույցերը աստիճանաբար նվազեցին, թեեւ չեն նվազել, միգուցե ավելացել են դրանք ծնող պատճառները: Իսկ մի քանի ամիս առաջ ուղղակի լարվածության բազմաթիվ կետեր կային Հայաստանում: Թվարկումը կարելի է շարունակել: Այսինքն` երեւում է հայ հանրությունն ազատագրվում է տարբեր պատրանքներից, չնայած դեռ պարզ չէ, թե ի՞նչն է լցնելու պատրանքներից ազատված դաշտը:

Գալով փոքրիկ ժամանակի` մեկ շաբաթյա կտրվածքի, ապա անցնող շաբաթ եւս պատրանքաթափ լինելու առիթներ կային:

Շաբաթվա թեժ թեման ծագումով արցախցի մեծահարուստ եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորումն էր Մոսկվայում: Մարդիկ մոլորվել են ենթադրությունների ծովում` ո՞վ է պատվիրատուն, ինչո՞ւ գրավի դիմաց չեն փոխում վատառողջ գործարարի խափանման միջոցը (նախորդ օրն արդեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել), ինչու են նրա կալանման շուրջ տարբեր վարկածներ նետվել մեդիա, անգամ` երբ գործարարը Արցախից եւ Հայաստանից է Մոսկվա մեկնել, իսկ շրջանառվում է Մոնակոյից Մոսկվա մեկնելու տարբերակը: Լեւոն Հայրապետյանի ընկերներից շատերը հակված են ադրբեջանական պատվերի առկայությամբ պայմանավորել կատարվածը, ուրիշները, չնայած Լեւոն Հայրապետյանի գրասենյակի խնդրանքին` այդպես չվարվել, քաղաքական պատվեր են տեսնում (ընդ որում` եւ ռուսական, եւ հայկական ենթատեքստերով), երրորդները համակցում են այս բոլորը` եւ Հայաստանին բան հասկացնելու, եւ ավելի մութ ու հեռահար նպատակներ հետապնդելու առումով: Կան եւ այնպիսիք, որ ամեն ինչ կապում են գործարարի ունեցվածքը յուրացնելու ամենատրիվիալ վարկածի հետ` Խոդորկովսկու, Բերեզովսկու հետ այդ ամենը տեղի էր ունենում, չէ՞, ինչու պիտի նույն բանը չանեն ծագումով ոչ ռուս մի այլ միլիարդատիրոջ հետ:

Ամեն դեպքում` Հայաստանի պաշտոնական շրջանակները լուռ են, ընդդիմությունը հանրահավաքներ չի կազմակերպում Արցախին եւ Հայաստանին օգնած բարերարի եւ ԱՄՆ-ի քաղաքացուն ի պաշտպանություն: Լռում է ծագումով ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, մի երկու օր առաջ այսպես կոչված «հրատապ» հարցազրույց տված Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքում ոչ մի բառ չկար այդ հրատապ թեմայի վերաբերյալ, խոսում են այնպիսի մարդիկ, ինչպիսին Ազնավուրն է կամ Կոմանդոսը: Եւ ԼՂՀ ԱԺ խնբակցությունները, չնայած ամռան հանգստին, հայտարարությամբ են հանդես եկել, ուր ասվում է, որ նախաքննական մարմինն առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը` նկատի առնելով գործարարի առողջական ծանր վիճակը:

Սրան զուգահեռ` հետաքրքրական է, որ «Ռուսաստանն իրավունք չուներ զենք վաճառել Ադրբեջանին» եզրույթը, որի մեկնարկը տվել էր Հայաստանի նախագահը ամերիկյան մայրցամաքում` Արգենտինայում, անցնող շաբաթվա ընթացքում շարունակություն ունեցավ Հայաստանի վարչապետի, Հանրային խորհրդի նաախագահ Վազգեն Մանուկյանի եւ այլոց մակարդակով: Հիմա եթե այդ տեսակետից նայե՞նք Արցախում ռազմական ուսումնարանի ֆինանսավորումն ապահովող Լեւոն Հայրապետյանի կալանմանը… միգուցե, իսկապես, հայ-ռուսական հարաբերություններում այս պահին մի թեթեւ սառնություն է սպրրդել: Վազգեն Մանուկյանն ասել էր` եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, դա կնշանակի, որ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են (բա), քանի որ զենքի վաճառքն ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ: Մանավանդ` Ռուսաստանը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր պարտավոր է կանխել պատերազմը, մինչդեռ զենք վաճառելով Ադրբեջանին` նրան դրդում է պատերազմի:

Արտաքին ֆոնում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ժամկետների ձգձգման, հայ-ադրբեջանական սահմանի համարյա ամենօրյա լարվածության համապատկերում համարյա աննկատ անցավ վարչապետի հարյուր օրը: Հետաքրքրական է, որ ԶԼՄ-ներից մեկի դիտարկմամբ` բողոքի ցույցերի նվազման առումով ենթադրության լուսանցք է թողնվում, որ դրանք կազմակերպում էր հենց նա` այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քանի դեռ վարչապետ չէր: Է, «կրնա ըլլալ», ինչպես սփյուռքահայերն են ասում, ու ընդհանրապես` էլ ոչ ոք կարծես իշխանափոխություն չի էլ ուզում հիմա: Իսկ երեսպաշտ չլինելու դեպքում` փաստորեն կարելի է նաեւ դիտարկել, որ իշխանափոխություն եղել է, ԲՀԿ-ն եկել է իշխանության, ի դեմս ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի: Չէ՞ որ Հայաստանում մեծ հաշվով քաղաքականություն չկա, այլ միայն ընտանեկան, օլիգարխիական կապեր: Կամ` իշխանափոխության սկզբի քայլ է տեղի ունեցել` հետո ամրապնդելու ռեսուրսով: Հիշո՞ւմ եք` երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ, ոչ մեկի հավատը չէր գալիս, որ նա մնալու է, ու նրան անընդհատ «փոխում» էին: Մեր կարծիքով` նույնը, անկախ նրանից, թե հասարակության ինտելեկտուալ մասն ի՞նչ է մտածում այդ մասին, նաեւ Հովիկ Աբրահամյանի դեպքում կարող է կրկնվել, նրան այլեւս փոխել չի լինի, նա ամուր կառչելու սովորություն ունի, եթե, իհարկե, նա չհավակնի նախագահ դառնալ:

Սակայն կա մի «բայց»: Այժմ Հայաստանի ներքին գործընթացներն ամենեւին էլ ներքին իրողություններից չեն կախված, այլ` միայն ու միայն արտաքին ֆոնից, որտեղ համարյա ամեն օր բան է փոխվելու: Եթե լինեն այնպիսի պրոցեսներ, որոնք քարը քարին չթողնեն Հայաստանի այսօրվա ներքին տրամաբանության կառույցում, առկա բոլոր նախադեպերին ու թվացյալ երկարաժամկետ դասավորումներին վերջ կտրվի: Բանն այն է, որ այս` երրորդ տարբերակին ոչ մեր քաղաքական դաշտն է պատրաստ, ոչ էլ մեծ հաշվով հանրությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանի առումով չենք կարծում, որ հանրությունը մեծ սպասումներ ուներ, եթե սպասումներ չկան, գնահատականներ էլ չկան ուրեմն, դրանով է պայմանավորված վարչապետի հարյուր օրվա աննկատությունը: Բացի այդ` իշխանության ֆորմատին այլ չափումներով են մոտենում հիմա. օրինակ` Պարույր Հայրիկյանը նամակով պահանջել է նախագահի հրաժարականը` ենթատեքստում արտաքին վատ զարգացումները եւ հրաժարականով իրավիճակ փոխելու տարբերակ մատնանշելով:

Վերադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի «հրատապ» հարցազրույցին, նշենք, որ այնտեղ որեւէ հրատապ հարցի վերաբերյալ էական պատասխան չկա:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառն ուղղակի Տեր-Պետրոսյանը Հայաստանում է փնտրում, որտեղ դեռ չեն գտել հայ-ղարաբաղյան սահմանին մաքսակետ տեղադրելու հարցի լուծումը: Ու վերջ, ոչինչ հրատապ, ոչ մի նոր առաջարկ կամ գնահատական, որի առիթով խորհողներն արդեն համոզվում են, որ նախկին եւ նախկինացող նախագահներին հարկ է որոնել բոլորովին նոր, ստերեոտիպերով չմտածող ու գուցե երիտասարդ փոխարինողներ:

Պետության մտահոգություններին զուգահեռ ուժգնությամբ անցած շաբաթ կրկին հասարակությանն ալեկոծեց մի դեպք, որն իմ նախկին գործընկեր Վարդ Սիմոնյանը եւ ուրիշներ դիպուկորեն անվանեցին «Հարսնաքարի սինդրոմ»: Չորս անձից կազմված մարզված մսացուները ծեծելով սպանել են նախկին ազատամարտիկ, «Սուրմալու» ջոկատից հիսունհինգամյա Վարդան Թումանյանին: Ինչ- որ Գեւորգ Սարգսյան` Ջունգլ մականունով, նրա հայրը, եւս երկու վարձու ջարդարար, սովորական վեճից որոշ ժամանակ անց նպատակադրված գնացել եւ ծեծելով կյանքից զրկել են մարդուն: Ուզում ես հարցնել` սա պետությո՞ւն է, այստեղ ոստիկանություն կա՞, այստեղ որեւէ մեկը կարո՞ղ է բան կանխել:

Ուզում ես ասել` նման դեպքերն էլ հո արտաքին հարաբերություններ չե՞ն, որ կախված են մեծ պետություններից եւ միայն մեր ձեռքում չէ, որ արագ կարգավորենք: Լավ, էս երկրում ե՞րբ պիտի էդ ծեծող մեքենաներին, նրանց ծնողներին, նրանց ընտանիքի անդամներին էնպիսի դեղին քարտ ցույց տան, որ դրանք ընդհանրապես սսկվեն, ընդհանրապես չհամարձակվեն քթի ծայրը ցույց տալ: Դրա համար ընդամենը հարկավոր է անաչառ դատ ու դատաստան, անկախ նրանից, թե ո՞ւմ շրջապատից են տականքները, ո՞վ է նրանց հովանավորը (արդեն շրջանառվում են, թե ում շրջապատի կրիմինալն են սովորաբար վարձու ծեծողներ «աշխատող» այդ մարդիկ, եւ այն, որ տեղի ունեցողն ուզում են մեկ հոգու վրա բարդել` մյուսներին ազատելով պատասխանատվությունից), դեռ մի բան էլ հովանավորներին պետք է դատափետում հասնի, որ նման բաներ չկրկնվեն:

Դե իսկ շաբաթն ուրիշ շատ պատրանքների երեսն էր կիսաբաց անում` աշնան թեժության կանխատեսման առումով բոլորովին նոր իրողություններ բացելով, որոնց մասին դեռ կխոսենք: Ավելացնենք միայն, որ մտնում ենք շատ հազվադեպ մի օգոստոս, որի ընթացքում ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերը հնգական են, դա մեկ էլ եղել է 823 տարի առաջ, ու այս համընկնումը միստիկները միշտ կապում են բազմաթիվ նոր տեսակի ու որակի իրադարձությունների զուգորդման հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂՏՈՏ ՊԱՏԵՐԱԶՄ

Հաջորդ գրառումը

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական