Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԱՌԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ

18/07/2014
- 18 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գիշերվա 2-ն անց սկսվում է կինոն, կռիվ կինոն, ինչպես սովոր էինք ասել խորհրդային տարիների կրակ ու շառաչ հնչեցնող ֆիլմերին, երբ պայթյունն ու ճայթյունն այնքան շատ էր ֆիլմում, որ ուրիշ բան ոչ հասկացվում, ոչ էլ լսվում էր: Երեւանի ոչ բանուկ փողոցներից մեկում, անգամ ցերեկային ժամերին խաղաղ փողոցներում հանկարծ ՍՈՒ ինքնաթիռներ են հայտնում, շառաչն աշխարհ է բռնում ու ոտքի հանում աշխատանքային ու շոգ օրերի բեռից հոգնած-քնած մարդկանց:

Ուզում ես դուրս գալ պատշգամբ ու մի ծանր բան շպրտել այդ անկոչ «ինքնաթիռների» հետեւից: Այդ ժամին պատշգամբ դուրս գալու դեպքում էլ կարելի է կասկածել, թե ինչպես կենսաբանական, այնպես էլ տան ժամացույցների հետ մի բան պատահել է, քանի որ այլ պատշգամբներում էլ են մարդիկ հայտնվում: Նայում են մարդիկ հեռացող «ինքնաթիռների» հետեւից` փողոցի ուղղությամբ ու արդեն անհանգստությամբ սպասում, թե մեկ էլ երբ են վերադառնալու:

Երեւանյան փողոցներով, իհարկե, ՍՈՒ կործանիչները չէ, որ թռչում են. ընդամենը գիշերային Երեւանի մի խումբ տարօրինակ բնակիչներ սկսում են իրենց արշավը` հաչում են շարժիչները, աղմուկ-աղաղակ լցնում փողոցում, հրթիռող արագությամբ անցնում երեւանյան երկրորդական նեղլիկ փողոցների շենքերի արանքով:

Երեւանյան երթեւեկության երկարամյա մասնակից լինելու հանգամանքը թույլ է տալիս հայտարարել, որ իրենց Շումախեր երեւակայող երեւանաբնակներից երթեւեկության կանոնների վերաբերյալ քննություն վերցնելու պարագայում նրանք հաստատ կզրկեն վարորդական իրավունքից: Մերօրյա, այն էլ` հայ շումախերնե՞ր… ներեցեք, զավեշտալի է: Բայց սա հարցի մի կողմն է:

Մեկ այլ բան է, որ գիշերվա կեսին ադրենալինի պակասը փողոցներում մրցավազք կազմակերպող երիտասարդների ձեռքն ինչո՞ւ բռնող չկա: Սա է անհասկանալի, հատկապես երբ հայրենական ճանապարհային ոստիկանությունը ցերեկվա ժամերին ակտիվ չափչփում է առանց տեսախցիկների ու արագաչափերի մնացած փողոցները` «մուկ» բռնելու հույսով:

Դե, իհարկե, ճանապարհային ոստիկանությունն էլ սովորական աշխատանքային ժամեր ունի, պիտի տուն գնա, հանգստանա, ու դրանից օգտվեն մարդիկ, որոնք իրենց մեքենաների բոլոր ձայնարձակող դետալները «արդիականացրել», «թյունինգավորել» են այնպես, որ սոդոմ-գոմորին երնեկ կտաս:

Ձայնային ազդանշաններն էլ, հատկապես «բոշ», ոստիկանական ու այլ տեսակի «աղմկիչների» տեսքով, կաթվածահար անելու չափ հանկարծակի են հնչում, խանգարում հանգիստ ու անդորր, թեեւ այդպիսիք ունենալու համար հատուկ թույլտվություն է պետք: Մեկ այլ հարց էլ այս համատեքստում, թե ում եւ ինչու են տալիս նման թույլտվություն:

Որ մարդ իրեն Շումախեր է երեւակայում, ու դա անում է մեկուսի վայրում, գլուխը` քարը: Բայց այդ երբվանի՞ց են երեւանյան փողոցները Փարիզ-Դակար մրցավազքի անցկացման վայր դարձել: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Երեւանում, գիշերվա կեսին, ում խելքին եւ որքան փչի` կարող է գերազանցել արագությունը, արագ ընթացքի պատճառով ճոճել նեղլիկ փողոցների վրա կախված շենքերն ու դիվադադար անել հանգիստ քնելու հեռանկարով շենքերում ծվարած բնակիչներին, հատկապես` փոքրիկ բնակիչներին, որոնք ոչ միայն աղմուկից արթնանում են, այլեւ վախենում:

Հենց այդ ժամանակ է, որ Շումախեր-վարորդների ուղղությամբ մի ծանր բան ուղարկելու ցանկությունն անհաղթահարելի է դառնում: Բայց դե… դրա համար հաստատ պատասխանատվության կկանչեն, իսկ այ` իմ ու ինձ նմանների հանգիստը, քունն ու անդորրը խանգարելու, խաթարելու, նյարդայնացնելու ու բարկացնելու համար պատասխանատվության կանչվողներ չեն լինում:

Բար ու ռեստորանների բարձր, մեծամասամբ անճաշակ ու նյարդեր քայքայող երաժշտության ձեռքը կրակն ընկած բնակիչները Երեւանում քիչ չեն: Բողոքում ու բողոքում ենք, տեղ չի հասնում: Հիմա էլ գիշերային վարորդ «թիթեռներն» են շատացել, ու հիմա էլ դրանց ձեռքն ենք ընկել կրակը: Ի՞նչ անես, որի՞ ճանապարհը փակես…

Մի խոսքով` Երեւանում երթեւեկությանը պետք է հետեւել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը…

Խե՜ղճ ճանապարհային ոստիկանություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱԳՆԱՊԻ ԵՐԵՔ ՕՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԴԻԱԿԻԶԵԼ, ԹԵ՞ ԹԱՂԵԼ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԻԱԿԻԶԵԼ, ԹԵ՞ ԹԱՂԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալուծություն. Եկեղեցական կյանքի ամենածանր որոշումը

24/10/2025

Բացատրությունը՝ Տիրատուր քհն․ Սարդարյանի Ժամանակ առ ժամանակ մենք լուրեր ենք լսում, որոնք խռովեցնում են հավատացյալների սրտերը․ որևէ քահանա կամ եպիսկոպոս...

ԿարդալDetails

Հովհանավանքում քաղшքացիներին սադրող քաղաքացիական անձինք, ոստիկանության աշխատակիցներ են. Բորիս Մուրազի

24/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական