Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՐԻԿԻՆ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ ՀԱՎԵՐԺ ՓԱԿՎԵՑԱՎ…

11/07/2014
- 11 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Նախ ասեմ, որ ես պաշտոնապես, ոչ մեկ կապ չեմ ունեցել ներգաղթի հետ: Իմ առաքելությունը եղել է ժամանողների անձնագրային տվյալների ճշտում, որը վերաբերում էր ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր եկողներին: (*

Ներգաղթող հայերը ընդունվում էին Բաթումիի նավահանգստում, Հայաստանից ժամանած մի հանձնախմբի կողմից, որի հիմնական կազմը, այն ժամանակ գործող, «Ներգաղթի կոմիտեի» աշխատակիցներն էին: Ժամանողները տեղավորվում էին մի հսկա արտադրամասում (անգար), որտեղ տեղադրված էին հարյուրավոր մահճակալներ, գործում էր ճաշարան, ինչպես նաեւ բուֆետ:

Ժամանողներին մեկ շաբաթ չէր կարելի դուրս գալ քաղաք ու շփվել որեւէ մեկի հետ:

Նրանք անցնում էին բժշկական քննություն, հաշվառում էին մասնագիտությունները, որպեսզի համապատասխան աշխատանք ապահովվեր նոր բնակավայրերում: Մինչ ժամանելը, դեսպանատներից նույն նպատակով ստացվում էին նախնական ցանկեր: Անձնագրային տվյալները լրացվում էին մի առանձին սենյակում, ուր անվտանգության մի քանի աշխատակիցներ հարցարաններ (անկետա) էին լրացնում, որոնց հիման վրա տեղում տրվում էին սովետական անձնագրեր:

1964-65թթ. ներգաղթի ժամանակ, երբ հիմնականում Սիրիայից, Եգիպտոսից եւ Կիպրոսից ժամանած հայեր էին, որեւէ մեկին Հայաստանում նշանավոր անձ դարձած ես չեմ հիշում, առավել եւս, երբ նրանց հետ հանդիպումը լինում էր րոպեների ընթացքում, միայն հարցարանների տվյալները լրացնելիս:

Կազմակերպչական հարցեր, գնացք, ապրանք տեղափոխել, տուն, աշխատանքՙ կատարվում էր «Ներգաղթ կոմիտեի» աշխատակիցների կողմից:

Նշված թվականներին ժամանած հայերին տեղավորում էին հիմնականում Լենինականում, Կիրովականում, Աբովյանում, մասամբՙ Սպիտակում:

Երկու տարին էլ համընկնում էր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եղանակները անձրեւային էին, ժամանողների համար ցուրտ:

Մինչեւ նախատեսված բնակավայրերը ներգաղթողները հասնում էին գնացքով, որը բնականաբար գրաֆիկից դուրս էր, եւ հասնում էր Հայաստան, հաճախ առանց կանգառի, երբեմն ամեն կայարանում ու կիսակայարանում ժամերով կանգնելով:

Տեղերում ժամանողներին ընդունում էին միտինգներով, փողային նվագախմբով, աղ ու հացով, ճառերով:

Այս տեղեկություններն ինձ հայտնի են ոչ որպես մասնակցի, այլ որպես ներկայի եւ դիտորդի:

Ճակատագիր

Մեկ անգամ չէ, որ փորձել եմ գրի առնել այս պատմությունը, բայց միշտ այն մնացել է թերի, քանզի չի ստացվել բառային տեսք տալ այն զգացումներիս, որոնց ուզում եմ բառ «հագցնել» այսօր:

Օհան հայրիկը Բաթումի էր ժամանել Սիրիայից: Նա չէր ժամանել, նրան բերել էին: Բերել էին 5 թոռները, մեծ Օհանը, փոքր Օհանը, Րաֆֆին, Օսաննան ու Սալբին: Մի հանգչող էակ էր Օհան հայրիկը, վտիտ, սառը, փոքրիկ մորուքով, որի թույլ տատանումներն էին կյանքի միակ նշանը: Նա չէր ուտում, չէր խմում, չէր խոսում, պառկած էր պատգարակին, վերջինս էլ դրված էր 350 տեղանոց մի շինությունում տեղադրված մահճակալներից մեկի վրա, ուր մի շաբաթ պետք է «կարանտին» անցնէին Սիրիայից հայրենիք ժամանած հայերը:

– Քսան օրե ավելի այս վիճակի մեջ է, չէինք ուզեր բերել, բայց փափագն էր: Ըսավՙ մեռնիմ ալ նե, ինձի Հայաստան տարեք:

Աշխատանքային առօրյայի մեջ, ես չէի կարողանում կտրվել Օհան հայրիկից, եւ կարծես թե ամեն վայրկյան, ամեն իրարանցման մեջ (որը հաճախ էր լինում Հայաստանից ժամանած որեւէ մեկի ազգականի դարպասից այն կողմ երեւալիս) սպասում էի, որ կգուժեն նրա մահը: Իսկ ինչո՞ւ գուժեն, կհայտնեն, կասեն, լուր կտան: Ո՛չ, կգուժե՛ն, օր օրի այդ ծերունու կերպարը դառնում էր թանկ ու սիրելի մի սիմվոլ, որի կորուստը կարծես անձի կորուստ չէր, այլ հուշարձանի կամ խորհրդանիշի…

Արդյոք ի՞նչ պայմաններում էր մեռել իմ պապը, որին անգամ մայրս չէր հիշում: Նա իր մահկանացուն կնքել էր Բաթումիում ռուսական բանակում եղած ժամանակ, ուր հայտնվել էր Սարդարապատի ճակատամարտից հետո, ու թաղվել հայկական եկեղեցու բակում:

Քարավան գնացքը դանդաղ պոկվեց կառամատույցից, ու երկու օր քարշ գալով գնում էր դեպի Հայաստան: Քարավանը հասավ Ալավերդի:

– Հայրիկ, հասանք, հայրենիք հասանք:

Օհան հայրիկը բացում է աչքերը, ժպտում: Նրան իջեցնում են ցած, առանց պատգարակի, նա փլվում է հողին, համբուրում հողը ու քարշ գալով բարձրանում գնացք:

Կիրովականում հայրենադարձներին դիմավորում են ծաղիկներով, տրանսպարանտներով, փողային նվագախմբով:

Երբ կառամատույցում կանգնած Օսաննային ասացի, թե հայրիկին թող մոտեցնեն պատուհանին, որ նա այս ընդունելությունը տեսնի: Օսաննան գլուխը հակեց ու լացակումած ասաց.

– Հայրիկին լուսամուտը Ալավերդիի մեջ հավերժ փակվեցավ…

Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թեթեւացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի: Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա…

7.05.2011

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

Հաջորդ գրառումը

«Զ. ԵՍԱՅԱՆ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«Զ. ԵՍԱՅԱՆ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական