Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ՓՈԽՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ»

11/07/2014
- 11 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեցՙ ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԸ

ստղիկ Գեւորգյանի նկատառումն է, զրույցի առիթըՙ Հայաստանի ժուռնալիստների միության 55-ամյակը

– Չկա մի բնագավառ, որտեղ տեղի ունեցող թեժ իրադարձություններին լրագրողներն իսկույն եւեթ չարձագանքեն: Ստեղծագործական միությունները եւս հայտնի են ժամանակ առ ժամանակ բռնկվող փոթորիկներով: Հակառակ դրանՙ ժուռնալիստների միությունում խաղաղ մթնոլորտ է: Ձեր շնորհի՞վ, տիկին Գեւորգյան, թե այնուամենայնիվ չորրորդ իշխանության պատասխանատվությունն է գերակայում:

– Մասնագիտության բերումով լրագրողները պարտավոր են կարեւոր իրադարաձություններին արագ արձագանքել. հասարակությունը նրանցից է սպասում ստույգ եւ օպերատիվ տեղեկատվություն: Ինչ վերաբերում է ստեղծագործական միություններում երբեմն նկատվող բռնկումներին, դա նորմալ գործընթաց է հենց ստեղծագործողների համար: Իսկապեսՙ խաղաղ մթնոլորտը շատ բնորոշ է մեր միությանը, թեեւ ժուռնալիստների միության անդամ են տարբեր կուսակցությունների, գաղափարախոսությունների մարդիկ:

– 55-ամյա միությունում վերջերս ի՞նչ նորամուծություններ են արվել:

– Այսօրվա միությունը, նաեւ լրագրությունը, արմատապես տարբերվում են խորհրդային ժամանակների իրողություններիցՙ փոխվել են համակարգը, լրատվական դաշտը, սկզբունքները: Միությունը մեծ ջանքեր է ներդնում ԶԼՄ-ների իրավական գործունեությունը համակարգելու համար, պայքարում է խոսքի ազատության, լրագրողների իրավունքները պաշտպանելու համար: Սրանք մեծ ձեռքբերումներ են:

– Ի՞նչն է միավորում միության անդամներին, որոշակի սկզբունքներ գոյություն ունե՞ն, թե ամեն ինչ թողնված է անհատի կամ լրատվամիջոցի հայեցողությանը:

– ՀԺՄ անդամներին միավորում են մասնագիտական համերաշխությունը, մեր ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրների քննարկումները, դրանց լուծման ուղիների որոնումը եւ իհարկեՙ իրականցման միջոցները:

– Տասը տարի միությունում համագումար չի հրավիրվել: Պատճառը կարգավիճակի անորոշությո՞ւնն էՙ ՀԿ, թե՞ ստեղծագործական միություն:

– Գրեթե տասը տարի էՙ չարչրկվում է ստեղծագործական միությունների կարգավիճակի հարցը: Օրենսդիրների, կառավարության, իշխանությունների բոլոր մակարդակների քննարկումները ցանկալի արդյունք չէին տալիս: Հանկարծ հայտարարեցին, որ ոչ մի օրենսդրությունում «ստեղծագործական միություն» կատեգորիան չկա, որ «միություն» անվանումը պետք է դուրս գցելՙ փոխարինելով «միավորում», «ընկերություն», «ընկերացկություն», «ասոցիացիա» բառերով: «ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի» նախագծով մեզ հավասարեցրին շուն պահողների, կալանավայրերից ազատվածների, գարեջուր սիրողների կազմակերպություններին: Վերջապես մարտի 11-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մեր առաջարկությունները, եւ կարծում եմՙ մենք վերստին կաշխատենք նույնՙ ստեղծագործողի արժանապատվությամբ:

– Մեր բուհառատ իրականությունում շատ են նաեւ լրագրություն ուսուցանողները, այդ թվումՙ «միջազգային»: Ի՞նչ կապ կա լրագրողական գլխավոր կազմակերպության եւ մանկավարժների միջեւ:

– Առաջին հայացքից դրական այդ երեւույթը մտահոգող լուրջ խնդիրներ ունիՙ սնկի պես ծնվեցին մասնավոր բուհերը, եւ բնականաբար դրանք համալրվեցին ոչ մասնագետ դասախոսներով: Այդ պատճառով մենք համագործակցում ենք գլխավորապես մայր բուհիՙ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ:

– Իսկ նույն առաքելությունն ունեցող ակումբների ու միությունների հետ համագործակցո՞ւմ եք:

– Այսօրվա բազմաթիվ ակումբների հետ չենք համագործակցում, ավելինՙ դրանց գործունեությամբ է պայմանավորված այն, որ մեր միության «Կլոր սեղանը» չի գործում: Չհամագործակցելը սկզբունքի հարց է:

– Հայաստանյան լրագրությունը կարելի՞ է ազատ համարել, երբ լրատվամիջոցներն ու հեռուստաալիքները պատկանում են քաղաքական որոշակի ուժերի, մեծահարուստների, հովանավորվում են միջազգային կազմակերպություններից, ազդեցություն ունեն նաեւ մեզ անհայտ ինչ-ինչ կենտրոններ:

– Այո, հայաստանյան մամուլն ազատ է, սակայն անկախ չէ, որովհետեւ Հայաստանում մամուլի շուկան դեռ չի ձեւավորվել: ԶԼՄ-ները կախված են պետությունից, քաղաքական կուսակցություններից, մեծահարուստներից:

– Ազատ մամուլի շնորհիվ ի՞նչ ձեռքբերուների ենք հասել: Ո՞րն է բացասականը:

– Մեր լրագրողների անվիճելի ձեռքբերումը խոսքի ազատությունն է: Սակայն շատ ցավալի է, որ դա երբեմն փոխվում է ամենաթողության:

– Մեր մամուլն ավելի զուսպ է դարձել: Ի՞նչն է դեր խաղացել, արդյո՞ք հասարակության զգոն վերաբերմունքը:

– Այսօր էլ անպատասխանատու մամուլ կա: Սակայն անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների համար օրենքի ապաքրեականացումից հետո, երբ դատի տրվեցին մի քանի լրատվամիջոցներ ու լրագրողներ, էթիկայի կանոնների խախտման դեպքերը նկատելիորեն նվազել են:

– Տպագիր լրատվամիջոցները գնալով նվազում ենՙ փակվեց «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթըՙ հայերեն եւ ռուսերեն տարբերակներով, «Ազգ» օրաթերթը դարձավ շաբաթաթերթ: Համացանցի ու կայքերի ընդլայնման պայմաններում սա բնականո՞ն ընթացք է:

– Չեմ կարծում, թե բնականոն ընթացքն է դա թելադրում, պարզապես պետք է ընդունել, որ մամուլն անկախ չէՙ կախված է իր ֆինանսական բացահայտ կամ ստվերային հովանավորից:

– Լրագրողի կերպարի ո՞ր գծերն եք հարգում: Նրա համար հայրենասիրությունը պարտադիր պայման համարո՞ւմ եք:

– Ամենից առաջՙ պատասխանատվությունը, մասնագիտական որակները եւ հպարտությունը սեփական ստորագրության համար: Հայրենասիրությունը բարձր արժեք է, պայման չէ: Բայց լրագրողի համար ունի մի խորհուրդՙ հոդված գրելիս միշտ մտածել, որ երկրի գերակայությունն ամենաառաջնայինն է:

– Երբեմն կարծիքներ են հնչում, թե հակառակորդը կարող է Հայաստան ոչ մի լրտես էլ չուղարկելՙ լրատվամիջոցների տեղեկությունները նրան հերիք են: Այսօր զսպող գործոնը ո՞րն էՙ միայն ներքին գրաքննի՞չը, որը կարող է եւ չլինել ու հիմնականում չկա:

– Հրաշալի է, որ գրաքննություն չկա: Ձեր հարցի համատեքստում պետք է գործեն ներքին ինքնակարգավորման մեխանիզմները:

– Ժուռնալիստների միությունը տպագիր պարբերական չունի, չունի նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Որպես Ավագանու անդամ երբեւէ չե՞ք մտածել միատեղ թերթ կամ ամսագիր հրատարակելու մասին:

– Լրատվամիջոց չունենք, որովհետեւ ամեն անգամ այդ հարցը քննարկելիս բախվել ենք ֆինանսական խնդիրներին, չենք ընդունել հովանավորության ոչ մի առաջարկ, որովհետեւ լրատվամիջոցը պետք է բացարձակապես անկախ լինի: Իսկ քաղաքապետարանի հետ համատեղ թերթ ունենալը ճիշտ չենք համարում, դրանք երկու տարբեր գործառույթներ ունեցող մարմիններ են:

– Պետական օղակներում եւ զանազան կազմակերպություններում շատ նախկին լրագրողներ կան: Դա լրագրության օգտի՞ն է:

– Ավելի շուտՙ պետության օգտին է, քանի որ լրագրողները որպես կանոն ավելի գրագետ են ու բանիմաց:

– Լրագրողներին հաճախ ոչ թե հարգում կամ հավատում, այլ նրանցից վախենում են: Սրա մեջ ողբերգություն չկա՞:

– Ողբերգություն չկա: Այդ վախը ֆիզիկական վախ չէ: Վախենում են հրապարակային դառնալուց, հասարակական պարսավանքից:

– Ոմանք տրտնջում են, թե իրավապահները եւ հասարակությունը որոշ կարգի թղթակիցներից պաշտպանված չեն: Մի՞թե ամեն իրավիճակում լրագրողն իրավացի է:

– Ցավոք, ինչպես այլ ոլորտներում, լրագրողական դաշտում էլ հայտնվում են մարդիկ, ովքեր կայացման խնդիր ունեն եւ իրենց մասնագիտական որակները բարձրացնելու փոխարեն «նշանավոր» են դառնում նման սադրանքներով:

– Մենք քաղաքացու մի նոր տեսակ ունենքՙ ակտիվիստ, որի հետ հաճախ շփոթում են նաեւ լրագրողներին: Դա ո՞ւմ համար է գովեստ:

– Ակտիվիստը քաղաքացիական հասարակության շարժիչներից մեկն է: Իսկ լրագրողի գործիքը գրիչն է, տեսախցիկը, ձայնագրիչը:

– Ըստ ձեզՙ ի՞նչն է պատճառը, որ մեր ընդդիմադիր մամուլը շատ համարձակ է, հաճախ հանդուգն, իսկ իշխանամետն ավելի երկչոտ է: Գուցե ավելի պատասխանատո՞ւ:

– Սա բնական երեւույթ է, բայց մեր ընդդիմադիր մամուլում շատ են չարությունը, անհանդուրժողականությունը: Լավ կլիներ, եթե ընդդիմադիր մամուլն իրոք ընդդիմադիրՙ բայց կառուցողական լիներ, ոչ թե պատվերով գործեր:

– Լրագրողական ժանրերը կարծես մարել ենՙ տեղը զիջելով միայն լուրին, վերլուծությանն ու հարցազրույցին: Պատճառը ո՞րն է, ժամանակի պահա՞նջը, տաղանդի բացակայությո՞ւնը:

– Դա մեր բոլորի ցավն է, մեր մասնագիտության լուրջ բացը, կորուստը: Հուսանք, որ լավ ժամանակները կվերադառնան:

– Լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հայերենը լրջորեն վտանգված է: Այդ աղետի դեմ Միությունն ի՞նչ է ձեռնարկում:

– Բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր քննարկումների, բանավեճերի ժամանակ պայքարում ենք, բայց առայժմ… անարդյունք:

– Լրատվական դաշտում այսօր գերակայում են բռնությունների, այլասերության, պղծության, ինքնասպանության թեմաները: Մտահոգիչ միտում չէ՞:

– Կարծում եմՙ գլխավոր մեղավորը հեռուստաընկերություններն ենՙ իրենց խայտառակ սերիալներով, նրանք են հասարակությանն իջեցրել այդ մակարդակին:

– Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխությունը շարունակվո՞ւմ է:

– Այո, երեք տարին մեկ հրապարակախոսական լավագույն հոդվածների համար «Ոսկե գրիչ», նաեւՙ «Ազդարար» մրցանակ ենք շնորհում, իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ մրցանակներՙ ըստ հայտարարաված թեմաների:

– Կարծում եմՙ լավ կլիներ, եթե միությունը կարողանար նաեւ լավագույն հրապարակումների տարեգիրք տպագրել: Ինչեւէ, հարգելի տիկին Գեւորգյան, միությունում ձեր երկարամյա առաջնորդությունը ակնարկ է այն մասին, որ այդ աշխատանքը սրտանց սիրում եք, սիրում են Ձեզ: Իսկ մայրաքաղաքի Ավագանու անդամակցությունն ի՞նչ նպաստ է բերել միությանը եւՙ հակառակը:

– Իրավացի եք, ես շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ անչափ բարձր եմ գնահատում համագումարարի պատվիրակների վստահությունը իմ անձի նկատմամբ: Ինչ վերաբերում է Երեւանի Ավագանու անդամությանըՙ դա հասարակական աշխատանք է, բայց մեծ պատիվՙ իմ սիրելի Երեւանի համար օգտակար գործ անելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏՆԵՐ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՋՐԻ, ԳԱԶԻ ՈՒ ԴՊՐՈՑԻ. ԿՈՂԲԱՎԱՆ ԳՅՈՒՂԸ ԶՐԿՎԱԾ Է ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՌԱՆՑ ՋՐԻ, ԳԱԶԻ ՈՒ ԴՊՐՈՑԻ. ԿՈՂԲԱՎԱՆ ԳՅՈՒՂԸ ԶՐԿՎԱԾ Է ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Հարգելի՛ հայրենակիցներ Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025

Անձրև, կարկուտ. ջերմաստիճանը կնվազի

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական