Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏՆԵՐ. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

11/07/2014
- 11 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

երճկուն օրենսդրություններից օգտվելովՙ բանկերը 2013 թ. 5,1 մլրդ եվրո շահույթ են ստացել

Ֆրանսիական բանկերը օրերս իրականացրին «թափանցիկ» գործողությունՙ հրապարակելով մի ամփոփիչ փաստաթուղթ, որը բազմապիսի տեղեկություններ է պարունակում այսպես կոչված հարկային դրախտներում իրենց մասնաճյուղերի 2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ: «Լիբերասիոն» թերթը նշում է, որ փաստաթղթում տվյալներ կան գլխավորապես բանկերի մասնաճյուղերի դրամաշրջանառության, ծառայողական հաստիքների, եկամուտների, շահութահարկերի, պետական օժանդակության եւ այլ երեւույթների մասին: 2013 թ. հուլիսի 26-ին Ֆրանսիայում ընդունված բանկային գործունեության առանձնացման ու կարգավորման օրենքի համաձայն, բանկերը պարտավոր էին այդ տվյալները հրապարակել եւ հիմնավորել մինչեւ 2014 թ. հուլիսի 1-ը: Խնդրո առարկա հաստատությունների թվում են մասնավորապես «Պարիբա», «Նատիքսիս», «Սոսիետե ժեներալ» եւ «Կրեդիտ ագրիկոլ» բանկերը:

Դրանցից երկուսըՙ «Պարիբան» եւ «Նատիքսիսը», մյուսներից առաջ անցնելովՙ իրնց տվյալները հրապարակել էին արդեն մայիսի վերջերին, մինչդեռ «Սոսիետե ժեներալը», «Կրեդիտ ագրիկոլը» եւ մյուսները սպասել էին մինչեւ վերջնաժամկետի օրը: Ամեն դեպքում մեծ անակնկալներ չեղան. ֆրանսիական բանկերը հարկային բարենպաստ պայմանների պատճառով առաջվա պես նախընտրում են Շվեյցարիան եւ Լյուքսեմբուրգը, որոնք Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) իրավադատության մեջ մտնող քսան երկրների թվում են: Այդ երկու պետություններում, որտեղ հարկման պայմաններն արտոնյալ են եւ նույնիսկ զրոյական, բանկային հաստատությունների գործունեությունը բավականին աշխույժ է: Այն նաեւ շատ բազմաբնույթ էՙ մասնավոր անձանց ֆինանսավորումից մինչեւ խոշոր ունեցվածքի կառավարում եւ քիչ թե շատ բարդություն ներկայացնող ֆինանսական գործառնությունների եկամուտների ապահովում:

Հաստիքներ

Հիշյալ տեղեկությունների հրապարակման նպատակը, անտարակույս, ֆրանսիական բանկերի գործունեության թափանցիկության ուժեղացումն է քաղաքացիական հասարակության մեջ: Սակայն տվյալ դեպքում ի հայտ են գալիս նաեւ որոշ կասկածներ: Օրինակ, պարզվում է, որ «Պարիբա» բանկը ներկա է ՏՀԶԿ-ի մատնանշած 20 հարկային դրախտներից 7-ում (Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ, Պանամա, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ավստրիա եւ Թուրքիա), եւ որ 2013 թվականին բանկն այդ երկրներում իրականացրել է 2,77 մլրդ եվրոյի դրամաշրջանառություն: Հարկային դրախտներում նույն բանկի ծառայողների հաստիքները նույնպես շոշափելի են. բանկային գաղտնիքի պահպանման հարցում խիստ հետեւողական այդ երկրներում «Պարիբան» ունի 16044 ծառայողՙ Ֆրանսիայում իր 56585 ծառայողի դիմաց:

Ինչ վերաբերում է «Նատիքսիս» բանկին, որը ներկա է 6 հարկային դրախտներում, դրա ղեկավարությունը խոստովանում է, որ բանկային ամենամեծ զուտ շահույթը ստացվում է Լյուքսեմբուրգում, բայց կազմում է «ընդամենը» 162 մլն եվրո: Ֆրանսիական վերոհիշյալ չորս բանկերը մասնաճյուղեր ունեն նաեւ Կայմանյան կղզիներում, սակայն, հրապարակված փաստաթղթերի համաձայն, 2013 թ. այնտեղ շահույթ չեն ստացել: Մինչդեռ Բերմուդյան կղզիներում «Սոսիետե ժեներալ» բանկը անցյալ տարի 17 մլն եվրո դրամաշրջանառություն է արձանագրել, չնայած որ ինքն այնտեղ ոչ մի ծառայող չունի:

Թափանցիկություն

Հիշյալ փաստաթղթերի հրապարակումը գոհունակություն պատճառեց բազմաթիվ ընկերակցությունների ու կազմակերպությունների: «Դեպի թափանցիկություն տանող այս առաջին քայլը Եվրոմիությանը Ֆրանսիայի ուղարկած շատ ուժեղ ազդանշանն է», հայտարարեց «Համերաշխ երկիր» ժողովրդավարական ֆեդերացիայի կենտկոմում հարկային դրախտների դեմ պայքարը համակարգող Լյուսի Վատրինեն «Լիբերասիոն» թերթի թղթակցին: Լ. Վատրինեի կարծիքով, բանկային այդ տվյալները հանրամատչելի դարձնելովՙ Ֆրանսիան մնացյալ Եվրոպային ցույց է տալիս, որ հնարավոր է ի հայտ բերել հարկային խարդախությունները եւ ըստ այդմ պատժամիջոցներ ձեռնարկել: Միեւնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ հրապարակված տվյալները դեռ ամբողջական չեն: Ուստի հարկավոր է սպասել 2015 թվականին, «որպեսզի հնարավոր լինի լրջորեն համեմատել եւ համադրել այդ տվյալները»: Ֆրանսիայում ընդունված համապատասխան օրենքը եւս նախատեսում է բանկային ամեն տեսակ գործունեության փաստական հրապարակում «ամենաուշը մինչեւ 2015 թ. հուլիսի 1-ը»:

Հարկային զեղծարարության դեմ ծավալված այս պայքարի պայմաններում ֆրանսիական որոշ հաստատություններ պարտավորվել են փակել բանկային գաղտնիքի մոլի ջատագով հանդիսացող պետություններում իրենց բացած մասնաճյուղերը: Այդպես վարվեց մասնավորապես «Կրեդիտ ագրիկոլը», որը Վիրջինյան կղզիներում սեփական մասնաճյուղերի փակմանը ձեռնամուխ եղավ 2013 թ. «Օֆշորային արտահոսքերի» սկանդալի հետեւանքով արատավորվելուց հետո: Ինչ վերաբերում է «Պարիբա» բանկին, որը որոշել էր հետեւել «Կրեդիտ ագրիկոլի» օրինակին եւ հայտարարել Վիրջինյան կղզիներում եւ Պանամայում իր մասնաճյուղերի մոտալուտ փակման մասին, նա բախվեց «Մոնդ» օրաթերթի վարկաբեկիչ բացահայտումներին, որոնք մասամբ հակասում են բանկի հրապարակումների «թափանցիկությանը»:

Կարելի է ասել, որ ֆրանսիական բանկերի համար սկսվել են ոչ այնքան դրախտային ժամանակներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՐՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱԱՀ-Ն ԿՀԵՏԱՁԳՎԻ

Հաջորդ գրառումը

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ՓՈԽՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՄՆ ՓՈԽՎՈՒՄ Է ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական