Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆԱԴԱՅԻ ՀԱՅՈՑ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՍՏԱՆՁՆԵՑ ԻՐ ՊԱՇՏՕՆԸ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միւռոն քհնյ. ՍԱՐԳԻՍԵԱՆ

28 յունիսի երեկոյեան, ի պատիւ կանադահայոց թեմի նորընտիր առաջնորդՙ Տ. Աբգար վրդ. Յովակիմեանի, Լաւալ քաղաքին մէջ տեղի ունեցաւ «Սասնայ երկիր» ժողովրդական երգի-պարի երեկոյ մասնակցութեամբ Թորոնթոյի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ «Սասուն» պարախումբին, ընդհանուր գեղարուեստական ղեկավարՙ Ջո Աւագեան: Սասնայ աւանդական եւ հայկական երգերով ելոյթ ունեցաւ Հայաստանէն ժամանած երգիչ Ռուբէն Սասունցին: Հարիւրաւոր հայորդիներ, հոգեւորականներ եւ կազմակերպութեանց ներկայացուցիչներ մասնակցեցան ի պատիւ նորընտիր առաջնորդին տրուած այս համերգին: Յիշեալ ձեռնարկը կազմակերպած էր Մոնթրէալի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Լաւալի Ս. Խաչ եկեղեցիներու ծխական խորհուրդը:

Հաջորդ օրը կանադահայոց թեմի նորընտիր առաջնորդը իր անդրանիկ պատարագը մատուցեց Մոնթրէալի առաջնորդանիստ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ հանդիսապետութեամբ Նաթան արք. Յովհաննիսեանի, ներկայութեամբ բազմաթիւ հաւատացեալներու, Կանադայի մէջ ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի ու տիկնոջ, Թեմական խորհուրդի եւ առաջնորդարանի յարակից մարմիններու անդամներու, հայկական կազմակերպութեանց եւ միութեանց ներկայացուցիչներու: Ս. Պատարագի ընթացքին տեղի ունեցաւ առաջնորդական գաւազանի փոխանցում, որմէ ետք օրուան պատգամն ու քարոզը փոխանցեց նորընտիր առաջնորդը:

Յաւարտ Ս. Պատարագի եկեղեցւոյ «Մարի Մանուկեան» սրահին մէջ տեղի ունեցաւ ժողովրդային ընդունելութիւն ի բարի գալուստ առաջնորդ Հայր Սուրբին, եւ ի շնորհակալութիւն եւ հրաժեշտ Նաթան արք. Յովհաննիսեանի: Հայր Սուրբին բարեգալստեան խօսքով եւ կենսագրական տուեալներով հանդէս եկաւ տիկ. Լիզա Սվաճեան, որմէ ետք իրենց ողջոյնի խօսքերն ուղղեցին Կանադայի մէջ ՀՀ դեսպանը, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգեւոր հովիւՙ Վազգէն քհնյ. Պոյաճեանը, Թորոնթոյի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Զարեհ Ա. քհնյ. Զարգարեանը: Ի շնորհակալութիւն Նաթան արք. Յովհաննիսեանի մէկամեայ առաջնորդական տեղապահի պաշտօնի ծառայութեանՙ եպիսկոպոսական մատանի նուիրուեցաւ անոր: Նաթան Սրբազանը յառաջիկայ օրերուն կը վերադառնայ Մայր աթոռ Ս. Էջմիածին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՇՈՒԿԱ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆ. ՇՈՒԿԱ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՇՈՒԿԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական