Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՈՒ-ԴԱԲԻ-ԵՐԵՎԱՆ` ԱՄԵՆԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ Etihad ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄԷ ազգային փոխադրողը շաբաթական երկկողմանի 4 թռիչք կիրականացնի

Օդային փոխադրումների ոլորտում «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո արագ տեմպերով ավելանում են դեպի Հայաստան տարբեր ավիաընկերությունների թռիչքները, նոր ընկերություններ են մուտք գործում հայկական շուկա, իջնում են ավիափոխադրումների գները: Երեկ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում ազդարարվեց եւս մեկ` Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ազգային փոխադրող Etihad ավիաընկերության դեպի Հայաստանՙ Աբու-Դաբի-Երեւան կանոնավոր թռիչքներ իրականացնելու մասին: Etihad-ի հայաստանյան ծրագրերի եւ միջազգային ավիաշուկայում ունեցած դերի մասին լրագրողներին պատմեց ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ջեյմս Մյուլլերը :

Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող ընկերության ներկայացուցիչը հայտնեց, որ շաբաթական չորս անգամ Աբու-Դաբի-Երեւան չվերթները սպասարկելու է «A320 Էյրբաս» օդանավը` նախատեսված 136 ուղեւորների (120 էկոնոմ-դաս եւ 16 բիզնես-դաս) համար: Այսինքն, շաբաթական երկկողմանի ուղեւորափոխադրումների ծավալը կգերազանցի 1000-ը: Ջեյմս Մյուլլերի խոսքով, նոր թռիչքները նպատակաուղղված են բավարարելու Հայաստանի եւ ԱՄԷ ուղեւորափոխադրումների եւ առետրաշրջանառության մեծացող ծավալները: Նա միաժամանակ նշեց, որ Աբու-Դաբին Հայաստանի համար ճանապարհ է դեպի աշխարհ: Etihad-ը թռիչքներ է իրականացնում դեպի Պարսից ծոցի երկրներ, Մերձավոր Արեւելք, Ասիա եւ Մ. Նահանգներ: Նա հատկապես կարեւորեց դեպի Լոս Անջելես Etihad-ի իրակացվող թռիչքները, նկատի ունենալով մեծաթիվ հայակական բնակչությունը այդ քաղաքում եւ ընդհանրապես ԱՄՆ-ում 1,5 մլն հայերի առկայությունը: Ընկերությունը թռիչքներ է իրականացնում նաեւ դեպի Նյու Յորք, Չիկագո, Վաշինգտոն, շուտով` դեպի Դալլաս:

Ըստ Ջեյմս Մյուլլերի, Etihad-ը տարածաշրջանում առաջինը Հայաստանում է սկսել կանոնավոր թռիչքներ իրականացնել: ԱՊՀ երկրներից Աբու-Դաբիից թռիչքներ են իրականացնում դեպի Մոսկվա, Աստանա, Ալմա-Աթի եւ Մինսկ: Ընկերության ներկայացուցչի հավաստմամբ, իրենք կարեւորում են նաեւ Հայաստան զգոսաշրջիկներ բերելը եւ այդ նպատակով իրենց գործունեության բոլոր քաղաքներում Հայաստանն առաջ են մղում որպես այցելության վայր:

Ինչ վերաբերում է ավիաընկերության գործունեության շրջանակներին, ապա այն բավականին ընդգրկուն է: Etihad-ը հիմնադրվելով 2003-ին, այժմ ամենաարագ տեմպերով զարգացող եւ առաջատար ավիաընկերությունն է աշխարհում: Այնտեղ աշխատում են 130 ազգություններ ներկայացնող 4 հազար, այդ թվում հայ, աշխատողներ: Ավիաընկերությունը շուտով կհամալրվի 220 նոր օդանավերով: «Մեզ ճանաչում են Ժամանակակից բազկաթոռներով, համեղ ուտելիքներով եւ անզուգական սպասարկմամբ», հավաստիացրեց Ջեյմս Մյուլլերը: Բացի արդեն թվարկած ուղղություններից, Etihad-ը թռիչքներ է իրականացնում դեպի Սեյշելյան, Մալդվինյան կղզիներ, Շրի-Լանկա, Հարավային Աֆրիկա:

Ինչպիսի՞ն կլինեն Etihad-ի փոխադրումների գները հայ ուղեւորների համար հարցին, Ջեյմս Մյուլլերը պատասխանեց, որ աշխարհում մրցել են բոլոր ավիաուղիների հետ եւ գիտակցում են, որ անհրաժեշտ է մրցակցային գներ առաջարկել Հայաստանին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանն իր հերթին կարեւորեց նոր ավիաընկերության մուտքը հայկական շուկա: Նա ընդգծեց, որ փոխադրումների գների իջնելը, չվերթների ավելացումը, նոր ավիաընկերությունների մուտք գործելը տեսանելի են դարձնում բաց երկնքի քաղաքականության արդյունքները: Ողջունելով Etihad-ի մուտքը Հայաստան, Արման Խաչատուրյանը դա համարեց վստահություն Հայաստանի կառավարության քաղաքականության նկատմամբ: Ի դեպ, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ից երեկ ստացած տեղեկատվության համաձայն, 2014-ի առաջին 6 ամիսներին օդային փոխադրումների ոլորտում ուղեւորների քանակն ու չվերթերն ավելացել են 25 տոկոսով: 2014-ի հունիսին, 2013-ի հունիսի համեմատ, «Զվարթնոցում» ուղեւորահոսքն ավելացել է արդեն 43 տոկոսով, իսկ չվերթերը` 42 տոկոսով, կանոնավոր չվերթեր իրականացնող 27 ավիաընկերությունների փոխարեն այժմ դրանց թիվը 33 է: Այս ցուցանիշները վստահություն են ներշնչում, որ ԱՄԷ առաջատար Etihad-ի մուտքին հայկական շուկա կհաջորդեն նաեւ այլ ընկերություններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ «ՀԱՐՁԱԿՈՒՄ» ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական