Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿ-ԱՐՁԱԳԱՆՔ ԱՐՑԱԽԻՑ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱԼՏԵՐ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ, Արցախ

Մեծարգո խմբագիր, Ձեր թերթի հունիսի 27-ի համարում տպագրված «Հայ բժիշկները Ռուսաստանում մեծ հարգանք, հեղինակություն եւ պահանջարկ ունեն» հրապարակումը, որի ինտերնետային տարբերակին ծանոթացա այստեղ (http://azg.am/AM/2014062723), ինձ մեծ բավականություն եւ հիացմունք պատճառեց մի քանի առումով. առաջինը Ձեր` պրոֆեսիոնալ լրագրողի եւ մամուլի երկարամյա գիտակի մասնագիտական հոտառությունն ու նրբաճաշակությունն է, քանի որ տպագիր մամուլի ներկայիս ֆինանսական դժվարին պայմաններում, էժանագին եւ բոլոր լրատվամիջոցներում արդեն ծեծված սենսացիաների փոխարեն, տեղ եք հատկացնում նման կարեւոր հոդվածների, եւ կեցցեք դուք` չեք սխալվում: Երկրորդը` ինձ, մեր ժողովրդի պայքարին եւ հաղթանակին հավատացող, նրա յուրաքանչյուր ձեռքբերումներով եւ հաջողություններով հպարտացող արցախցուս մոտ ազգային ինքնագիտակցության եւ հիացմունքի մի նոր լիցք հաղորդեց: Եվ երրորդ` Ձեր թերթի միջոցով, ռուսաստանաբնակ հայ անվանի բժիշկների առնչությամբ ցանկանում եմ մի առաջարկությամբ հանդես գալ: Ռուս հայտնի վիրաբույժ եւ գիտնական Նիկոլայ Պիրոգովը մի առիթով ասել է. «Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին»: Ես գիտեմ, որ Ձեր թերթի խնդրո առարկա հոդվածում հիշատակված բոլոր բժիշկներն էլ մեծ հայրենասերներ են եւ պատեհ առիթների դեպքում սիրով գալիս են Հայաստան եւ Արցախ` ոչ միայն ոգեշնչվելու հայրենի եզերքով ու արմատներով, այլ նաեւ օգնության ձեռք մեկնելու հիվանդ հայրենակիցներին: Ինձ հայտնի է, օրինակ, որ նախկին տարիներին Ռուսաստանի հայերի միության ֆինանսական աջակցությամբ Հայաստան եւ Արցախ էին ժամանում (եթե չեմ սխալվում` շուրջ տասը տարի) միջազգային համբավ ունեցող ռուսաստանաբնակ հայ բժիշկներ (նրանց շարքում են նաեւ Ձեր թերթի հրապարակման մեջ նշված բժիշկներից մի քանիսը), որոնք սիրահոժար իրականացնում էին անվճար բաց դռների օրեր:

Ցանկանում եմ Ձեր թերթի միջոցով հանդես գալ առաջարկությամբ, որպեսզի մեր ազգային բարերարներից զատ (հազար շնորհակալություն նրանց) մեր պետական մարմիններն էլ աջակցեն, խրախուսեն եւ ավանդույթի վերածեն Ռուսաստանի հայ բժիշկների այցելությունները Հայաստան եւ Արցախ ու հիվանդների անվճար ընդունելությունները: Օրինակ, համոզված եմ, որ աննախադեպ իրադարձություն կլինի այդ միջոցառման շրջանակներում մեր ռուսաստանաբնակ շատ անվանի բժիշկների հետ Հայաստանում եւ Արցախում տեսնել նաեւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, եվրոպական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանին, ով այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում:

Նամակը տպագրելու դեպքում, կարծում եմ, արձագանքներ կլինեն:

Շնորհակալություն:

Հարգանքներով`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ԲԱՔՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է` ՄԻԱՆԱԼ

Հաջորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐՄԱՆՈՂ ՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական