Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈ՞ՒՆ ԻՐԱՔԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՄԻ ՄԱՍՈՒՄ

04/07/2014
- 04 Հուլիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Ռուսական ռազմօդանավեր եւ ամերիկացի զինվորներ Իրաքում

«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական խմբավորումը հունիսի 29-ին իսլամիստական կայքերում եւ Twitter-ում տարածեց հաղորդագրություն, ըստ որի Իրաքի եւ Սիրիայի գրավյալ մասերում հռչակվում է խալիֆայություն: Խմբավորման ներկայացուցիչները իրենց հայտարարության մեջ ողջ աշխարհի իսլամիստներին կոչ են անում հավատարմության երդում տալ խալիֆայությանը: Ինքըՙ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը, մտադիր է այսուհետեւ իրեն անվանել «Իսլամական պետություն»: Խալիֆայության կառավարիչ է հռչակվել այդ ջիհադիստական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր-ալ-Բաղդադին:

Ինչպես նշում է Ռոյթեր գործակալությունը, տվյալ քայլը անմիջական մարտահրավեր է ջիհադիստական խմբավորումից արդեն սահմանազատված «Ալ Ղաիդայի» ղեկավարությանը, ինչպես նաեւ Պարսից ծոցի երկրների պահպանողական վարչակարգերին:

«Իսլամական պետության» գրոհայինները Իրաքում հունիսի 9-ից ծավալած հարձակումների ընթացքում իրենց վերահսկողության տակ առան երկրի հյուսիս-արեւմուտքը եւ հայտարարեցին, որ պատրաստվում են գրոհել մայրաքաղաք Բաղդադը: Իսկ հարեւան Սիրիայում իսլամիստները վերջին երեք տարիներին մարտնչում են նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ:

«Մոնդ» թերթի տեղեկությունների համաձայն, ջիհադիստական խմբավորմանն աջակցում են Իրաքում տապալված եւ սպանված նախագահ Սադդամ Հուսեյնի նախկին սպաները, սալաֆիստների առանձին խմբեր եւ որոշ ցեղեր: (Ավելացնենք մեր կողմիցՙ առաջին հերթին Թուրքիան: Խմբ.): Ջիհադիստներն իրենց վերահսկողության տակ են առել նավթառատ Մոսուլ քաղաքը, Նինվեի նահանգի զգալի մասը, ինչպես նաեւ Դիալայի (արեւելքում) եւ Սալահեդդինի նահանգների որոշ հատվածներ, Կիրկուկը եւ Ալ-Անբարը (արեւմուտքում): Ներկայումս ջիհադիստ գրոհայինները դիրքավորվել են մայրաքաղաք Բաղդադից մոտավորապես հարյուր կիլոմետր հեռավորության վրա, նշում է «Մոնդը»:

Հարեւան Սիրիայում իսլամիստները վերահսկում են Ռաքայի նահանգի (արեւելք) մեծ մասը, Իրաքին սահմանակից նավթառատ Դեր-Զորի նահանգի զգալի հատվածներ եւ նույնիսկ Հալեպի նահանգի (հյուսիս) որոշ մասեր:

Խալիֆայության հռչակման օրըՙ հունիսի 29-ին, իրաքցի որոշ պաշտոնյաներ հայտարարեցին, որ ռուսաստանցի մի խումբ փորձագետներ Իրաք են ժամանել, որպեսզի «բանակին օգնեն սուննի ծայրահեղականների դեմ կռվելիս օգտագործելու ռուսական նոր 12 ռազմօդանավերը»: Այս կապակցությամբ «Նյու Յորք թայմս» թերթը գրում է. «Ռուսաստանի քայլը առնվազն սքողված կշտամբանք է ԱՄՆ-ի հասցեին, որը, իրաքցիների կարծիքով, անչափ դանդաղ է գործում ամերիկյան F-16 ռազմօդանավերի եւ ռազմական ուղղաթիռների մատակարարման հարցում: Ճիշտ է, ներկայումս ամերիկացիները պատրաստվում ն սկսել այդ երկուսի մատակարարումները»:

Իրաքի օդուժի հրամանատար, գեներալ Անվար Համա Ամինը հունիսի 30-ին հայտարարեց, որ ռուսական ռազմօդանավերը 3 օրից պատրաստ կլինեն իսլամիստ ապստամբների դեմ մղվող մարտերում իրաքյան բանակին օժանդակելու համար: Խոսքը ռուսական փոխադրական մեծ ինքնաթիռներով արդեն Իրաք հասցված «Սու-25» տիպի յոթ ռազմօդանավերի մասին է:

«Նյու Յորք թայմսը» մեջբերում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» պաշտոնական ներկայացուցիչ Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի համացանցում տարածված ելույթի հետեւյալ մասը. «Կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին այժմ աշխարհի խալիֆն է եւ ըստ այդմ մյուս բոլոր ջիհադիստական կազմակերպությունները հռչակել է անվավեր եւ իրեն անմիջականորեն ենթակա»:

Ինչ վերաբերում է «Սու-25» ռազմօդանավերին, Իրաքը 1980-ականներին դրանք լայնորեն օգտագործել է Իրանի դեմ մղած պատերազմի ժամանակ: «Մենք ունենք փորձառու զինվորական օդաչուներ եւ, իհարկե, մեզ կօգնեն նոր օդանավերի հետ եկած մեր ռուս բարեկամներն ու մասնագետները: Այնպես որ մոտ օրերս ահաբեկիչներին սպասում է դաժան պատիժ», ընդգծել է գեներալ Ամինը:

Իրաքը ձգտում է ձեռք բերել նաեւ ամերիկյան F-16 օդանավեր եւ Apache ուղղաթիռներ: «Apache-ների մատակարարումը հետաձգվել էր Կոնգրեսի այն երկյուղների պատճառով, թե Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքին դրանք կօգտագործի իր քաղաքական հակառակորդների ճնշման նպատակով, բայց այժմ ԱՄՆ-ը համաձայն է մատակարարել դրանք», գրում է ամերիկյան թերթը: Առաջին F-16 ռազմօդանավերը Իրաք կհասնեն սեպտեմբերին կամ հոկտեմբերին, իսկ առաջին 6 Apache ուղղաթիռներըՙ դարձյալ աշնանը, բայցՙ վարձակալման իրավունքով: Թերթը մանրամասնում է, որ Apache-ների օդաչուների պատրաստման համար կպահանջվի եւս մի քանի ամիս:

Կարելի է ենթադրել, որ ռուսների արագ գործողությունները որոշակի դեր են խաղացել մատակարարումների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխման մեջ: Հուլիսի 1-ին թՏսՏր ՀՏրրՌՌ ռադիոկայանը հաղորդեց, որ ամերիկյան ծովային հետեւակի 300 զինծառայողներ Պարսից ծոցում հերթապահող ռազմանավերից տեղափոխվել են Բաղդադՙ տեղի կառավարական հիմնարկները եւ օդանավակայանը վերահսկելու նպատակով: Օրերս նախագահ Բարաք Օբաման Իրաք էր ուղարկել 300 ուրիշ զինծառայողների եւ զինվորական խորհրդականների: Նրանց գլխավոր նպատակը հետախուզական տեղեկությունների հավաքումն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍՏԵՂՈՎ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ ԵՆ ԱՆՑԵԼ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ՀԵՏԱՁԳԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական