Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի ծրագրերի համակարգող

Արխանգելսկի փոքրաթիվ հայ համայնքը ռուսաստանյան այլ համայնքների կողքին համեմատաբար երիտասարդ է: Որպես ռուսաստանյան հյուսիսային շրջանի ազգային փոքրամասնություն ձեւավորվել է վերջին տասը տարիներին, թեեւ առաջին հայերը այստեղ են եկել շուրջ 30 տարի առաջ: Ներկայումս հյուսիսային հեռավոր այդ մարզում բնակվում է մոտ 1800 հայ, որոնցից 800-ը մարզկենտրոն Արխանգելսկում:

Սակայն հայերի փոքր թիվը մարզում չի խանգարում նրանց ակտիվորեն ներգրավված լինել մարզի հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, գործարար եւ մշակութային կյանքում: Հայերը արժանի կերպով ներկայացված են ազգային փոքրամասնությունների տարածաշրջանային կառույցներում, պետական եւ ռեգիոնալ կառավարման մարմիններում, խոշոր գործարարության մեջ: Այսպես, «Արխանգելսկի օդանավակայան» ԲԲԸ նախագահը մեր հայրենակից, գործարար Վահե Պետրոսյանն է, ով իր անձնուրաց եւ հետեւողական աշխատանքով վերակառուցել է հյուսիսային այդ քաղաքի օդանավակայանը եւ կառավարում է այնՙ ապահովելով ծառայությունների բարձր որակ եւ պատշաճ սպասարկում:

2006թ.-ից մարզում գործում է «Արխանգելսկի մարզի եւ Արխանգելսկ քաղաքի ազգությունների խորհուրդը», որի նախագահը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, մեր հայրենակից Մամիկոն Գեկչյանն է: Վերջինս նաեւ Արխանգելսկի նահանգի Հանրային խորհրդի ազգամիջյան հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է: Նշենք, որ «Ազգությունների խորհուրդը» տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որը միավորում է 13 ազգային մշակութային ինքնավարություն եւ հասարակական կազմակերպություններ: Մարզային իշխանությունները աջակցում են այդ կազմակերպությունների ներդաշնակ գոյակցությանը, նրանց կողմից նախաձեռնվող սոցիալ-տնտեսական եւ մշակութային ծրագրերին:

Հայկական հուշարձան-խաչքարի բացումը Արխանգելսկում

Այս ամառը համայնքի համար նշանավորվեց կարեւոր իրադարձություններով: Հունիսի 10-11-ը տեղի ունեցած Հյուսիսային ազգամիջյան 6-րդ ֆորումի հետ համատեղ անցկացվեցին հայկական համայնքի կազմավորման 10-ամյակը եւ Հայ մշակութային օրերը Արխանգելսկի երկրամասում: Տոնական միջոցառումների ցանկը հագեցած էր. հայկական հուշարձան-խաչքարի հանդիսավոր բացում, Արխանգելսկի հյուրատանը «Բարեկամության կամուրջ» հայկական ցուցահանդես, երկրամասի տարբեր ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տոնական համերգ, Արխանգելսկի մարզի կառավարության եւ Վայոց ձորի պատվիրակության միջեւ մինիֆուտբոլի ազգամիջյան մրցաշարի անցկացում եւ այլն:

Հանդիսավոր միջոցառումները համընկան Արխանգելսկի երկրամասՙ ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակության պաշտոնական այցի հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ համագործակցության շրջանակներում Արխանգելսկի եւ Վայոց ձորի մարզերի միջեւ առկա են ջերմ գործընկերային հարաբերություններ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ռուսաստանյան պատվիրակության այցի ժամանակ Մալիշկա գյուղի դպրոցներից մեկը անվանակոչվել է ռուս մեծանուն գիտնական Մ.Լոմոնոսովի անունով, բացվել է գիտնականի անունով հուշատախտակ եւ հիմնվել Բարեկամության ճեմուղին:

Հունիսի 10-ին տեղի ունեցավ խաչքարի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին մարզպետի գլխավորած պատվիրակության անդամները, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:

Քաղաքում, որտեղ չկա հայկական եկեղեցի, հուշարձան-խաչքարը դարձավ համայնքի համար առաջին հայկական սրբատեղին: Այն տեղադրվել է քաղաքի ռուսական եկեղեցուՙ Սբ.Աստվածամոր տաճարի բակում: Ճարտարապետական հուշարձանի բացմանը ներկա էին Արխանգելսկի նահանգապետը, Ռուս ուղղափառ եկեղեցու Արխանգելսկի եւ Հոլմոգորի մետրոպոլիտը, հոգեւոր եւ պետական այրեր, պաշտոնատար այլ անձինք, Արխանգելսկի հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Նահանգապետ Ի.Օրլովը ողջույնի իր խոսքում բարձր գնահատեց հուշարձանի տեղադրումը, այն համարելով կարեւոր իրադարձություն ոչ միայն տեղի հայ համայնքի կյանքում, այլեւՙ երկրամասի բոլոր բնակիչների համար: Նա նշեց, որ իրադարձությունը մերձեցնում է հայ եւ ռուս ժողովուրդներին, ռուս ազգի ներկայացուցիչները հուշարձանի միջոցով հաղորդակից են լինում հայ մշակույթին, հոգեւոր եւ ստեղծարար արժեքներին: Այդպես են միավորվում մեր երկրները, տարածաշրջանները, ժողովուրդները, որոնք քրիստոնեական մեծ ընտանիքի անդամներն են, իր խոսքում նշեց նահանգապետը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանը իր շնորհավորական ուղերձում կարեւորեց հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, որը մեր ժողովուրդների դարավոր եղբայրության նորօրյա դրսեւորումներից է: Եվ այսօրվա հոգեւոր մեծ իրադարձությունը դրա ամենավառ վկայությունն է, նշեց մարզպետը:

Օրհնության խոսքով եւ շնորհավորանքի ելույթով հանդես եկավ նաեւ Դանիիլ Սրբազանը: Միջոցառումն անցավ տոնական բարձր տրամադրության մթնոլորտում: Ներկաները ծաղիկներ դրեցին նորաբաց հուշարձանին: Նահանգապետը, հոգեւոր առաջնորդը եւ հյուրերը հուշարձանի հարակից տարածքում տնկեցին անվանական եղեւնիներ:

Խաչքարը պատրաստվել էր Հայաստանում քարագործ վարպետների կողմից եւ տեղափոխվել հեռավոր Արխանգելսկ տեղի հայկական համայնքի ղեկավար, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Գեկչյանի ջանքերով: Վերջինս նշեց, որ հուշարձանի պատրաստումը մոտ երեք ամիս է տեւել: Այն կշռում է մեկուկես տոննա եւ իր տեսակով յուրահատուկ է:

«Բարեկամության կամուրջ» ցուցահանդես եւ տոնական համերգ

Հյուսիսային ազգամիջյան 6-րդ ֆորումի եւ Հայկական մշակույթի օրերի շրջանակներում հունիսի 10-ին Արխանգելսկի «Հյուրատուն» կոչվող երկրամասային թանգարանային համալիրում բացվեց «Բարեկամության կամուրջ» ցուցահանդեսը: Այն նվիրված էր Արխանգելսկի երկրամասում հայկական համայնքի կազմավորման տասնամյակին: Ներկայացվեցին հայկական մշակույթի եւ կենցաղի առարկաներ, հայ գեղանկարիչների, կավագործ վարպետների աշխատանքներ: Ցուցադրության էին դրված հայկական գորգեր, կարպետներ, ձեռագործ աշխատանքներ, ազգային տարազներ, հայկական ուտեստներ, աղանդեր, չրեր, ավանդական փախլավա եւ այլն: Համերգային կատարումներով հանդես եկավ Գյումրիից հրավիրված ժողգործիքների համույթը:

Ներկա էին Արխանգելսկի կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Ելույթներ ունեցան Արխանգելսկի մշակույթի փոխնախարարը, հայ համայնքի ղեկավարը, այլ անձինք:

Նախքան միջոցառման մեկնարկը հայկական պատվիրակության անդամների համար կազմակերպվեց հետաքրքրական էքսկուրսիա «Հյուրատուն» տարածաշրջանային թանգարանային համալիրում, տեղի ունեցավ հանդիպում թանգարանի տնօրենության հետ, խոսվեց միջմշակութային համագործակցության եւ, մասնավորապես, վայոցձորցի դպրոցականներին հյուսիսային ռուսաստանյան մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու հնարավորությունների մասին:

Նույն օրը երեկոյան Արխանգելսկի Մ. Լոմոնոսովի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Ազգամիջյան ֆորումի ավարտական տոնական համերգը: Այն ողջույնի ուղերձով բացեց Արխանգելսկի նահանգապետ Ի.Օրլովը: Նահանգապետը Արխանգելսկի կառավարության անունից կրթության, արվեստի, հասարակական մի շարք գործիչների պարգեւներ եւ մեդալներ շնորհեց: Նրանց թվում էին մեր հայրենակիցներ Մամիկոն Գեկչյանը եւ Վահե Պետրոսյանը:

Տոնական համերգին ելույթներով հանդես եկան ռուս, ուկրաինացի, հրեա, թաթար, ինչպես նաեւ հայ երաժիշտ կատարողներ, երգի, պարի համույթներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական