Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ

Վեցամյա Լիզա Պողոսյանը արդեն մեկ տարի է կենաց ու մահու կռիվ է տալիս: Մեկ տարի առաջ նրա երջանիկ մանկությունը վերածվեց անվերջ պայքարի: Բժիշկները երեխայի մոտ նախորդ տարի մայիսին ախտորոշեցին գլխուղեղի քաղցկեղ:

Հայաստանում կատարվում է վիրահատություն, որից հետո բժիշկները ծնողներին խորհուրդ են տալիս երեխային շտապ տեղափոխել Ռուսաստան:

Վերջին տասը տարիներին Հայաստանում 0-17 տարեկան երեխաների մոտ գրանցվել է քաղցկեղի միջինը 70 դեպք: 2013 թվականին Հայաստանում գրանցված էր 107 քաղցկեղով հիվանդ երեխա, որից 48-ըՙ 0-14 տարեկան:

«Երբ երեխայի մոտ ախտորոշվում է չարորակ ուռուցք, երեխայի բուժումը մտնում է պետպատվերի մեջ: Վիրահատության, քիմիայի ու ճառագայթման համար ոչ մի գումար չի պահանջվում: Դեղորայքի մի խումբն ապահովվում է պետության կողմից` հիմնական քիմիոպրեպարատները, դրանք 5-6 անվանում են: Որոշ բարդ դեպքերում, երբ մետաստազներ են առաջանում եւ մենք փոխում ենք դեղորայքը, հնարավոր է պետք լինի թանկարժեք դեղորայք, որն արդեն չի կարող ապահովվել այդ պետպատվերի սահմանում»,- նշում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը :

ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, 2013 թվականին Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնում բուժօգնություն է ստացել 601 երեխա: Ուռուցքաբանական կենտրոնին երեխաների բուժման համար տրամադրվել է 49,5 մլն դրամ:

«Տեխնոլոգիաների խնդիր կա, որ երբեմն երեխաները կարիք են ունենում, իսկապես, դրսում բուժվելու: Տարբեր երկրներում գումարները տարբեր են ու շատ մեծ գումարներ են»,-ասում է ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը :

Վեցամյա Լիզան շուրջ մեկ տարի է, ինչ բուժումը շարունակում է Մոսկվայում: Փոքրիկը ստացել է քիմիաթերապիա ու ճառագայթում: Ծնողները դիմել են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներին գումար հայթայթելու համար:

«Այստեղ կարող են օրերով բուժումը չտալ, եթե գումարը վճարված չէ: Շատ անգամ եղել է, որ մի քանի օր բուժում չենք ստացել, մինչեւ որ գումարը գտել ենք», – ասում է Քրիստինե Սուքիասյանը ` Լիզայի մայրը:

«ՀՀ առողջապահության նախարարությունը նման գործառույթ եւ ընթացակարգ չունի, որպեսզի ֆինանսապես օգնի Հայաստանից դուրս երեխաների բուժմանը: Աջակցում ենք բժշկական փաստաթղթերով, եթե մեկնում են Ռուսաստան ու ԱՊՀ երկրներ, երեխայի եւ երեխայի խնամակալի տոմսն ենք գնում: Բուժման ծախսերը, սակայն, չենք կարող հոգալ, որովհետեւ ոչ ունենք ընթացակարգ, ոչ էլ հնարավորություն»,- ասում է Կարինե Սարիբեկյանը:

Քրիստինե Սուքիասյանը պատմում է, որ յուրաքանչյուր քիմիաթերապիական կուրսը (4 անգամ) արժե շուրջ 300.000 ռուբլի, իսկ երեխան արդեն այդպիսի 5 կուրս է ստացել: Ծնողները գրեթե միշտ անելանելի վիճակում են, երեխային հոգ տանելուն զուգահեռ, դիմում են ամենատարբեր ֆոնդերի, ստացված գումարներն էլ հաճախ բավարար չեն:

«Մեզ աջակցել է Ռուսաստանում գործող Խաբենսկու անվան հիմնադրամը, որոշակի գումար տրամադրել է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, անչափ օգնել են բարի ու կամեցող մարդիկ»,- ասում է Քրիստինե Սուքիասյանը:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը դրամական աջակցություն է ցուցաբերում քաղցկեղով եւ կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններով երեխաներին: 2009 թվականից մինչ 2014 թվականի ապրիլ հիմնադրամը երեխաների բուժման համար տրամադրել է 454 813 970 դրամ:

«Մենք յուրաքանչյուր երեխայի բուժման համար տրամադրում ենք մինչեւ 5000 դոլար: Ցավոք, ավելի մեծ գումարներ չենք կարողանում տրամադրել, որովհետեւ եթե մի երեխայի ավելի շատ ենք օգնում, ապա մեկ այլ երեխայի չենք կարողանում օգնել»,-ասում է հիմնադրամի փոխտնօրեն Նունե Ավանեսյանը :

Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ թափ է առնում նաեւ հասարակության կողմից աջակցության տրամադրումը: Ֆեյսբուքը դարձել է այն հարթակը, որտեղ տարածվում է տեղակտվություն բուժման կարիք ունեցող երեխաների մասին: Ձեւավորվում են խմբեր, որոնք կազմակերպում են միջոցառումներ ու անցկացնում դրամահավաքներ:

Մարինե Պետրոսյանը մի քանի տարի է, ինչ, օգտագործելով սոցիալական մեդիայի հարթակները, կազմակերպում է տարբեր միջոցառումներ եւ փորձում է գումար հավաքել ու տրամադրել երեխաների բուժման համար:

«Ցավ է պատճառում, երբ ճանաչում ես բալիկների, ովքեր գումար չունենալու պատճառով չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ: Մենք ընկերներով տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, սակայն մեր հավաքագրած գումարը կաթիլ է: Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, որը մեր երկրում չկա»,- ասում է Մարինեն:

Լիզան պետք է շարունակի բուժումը: Գումար ծնողները դեռ չունեն: Նրանք շարունակում են թակել բոլոր դռները: Պետք է փրկել երեխայի կյանքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ, ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական