Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔ, ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Բժշկությունը աշխարհի չափ հին է: Բժշկական հնագույն մշակույթ ունեցող Հայաստանում անվանի բժիշկների մասին առաջին հիշատակությունները դեռեւս 5-րդ դարից են, ինչպես հայկական, այնպես էլ` օտար աղբյուրներում: Ըստ այդ աղբյուրներից մեկի` հայ մեծանուն գիտնական, բժիշկ, հայկական դասական բժշկության հիմնադիր Մխիթար Հերացու ապրած ժամանակաշրջանում` 12-րդ դարում, Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվեց 16-րդ դարում: 12-14-րդ դարերում Հայաստանում կատարվել են վիրահատություններ, կեսարյան հատում, ներքին ուռուցքների հեռացում, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժում եւ այլն:

Եվ ահա դարերի ընթացքում կիրառելով եւ ընդհանրացնելով մեր մեծ բժշկապետերի հսկայական փորձն ու գիտելիքները, որոնք արտացոլվելով միջնադարյան բժշկարաններում, այսօր էլ ունեն ոչ միայն պատմական ու տեսական, այլեւ կիրառական նշանակություն` հայկական բժշկության լավագույն ավանդույթները հասել են մեր օրերը: Հասել, ու նույնքան փառահեղ ծլարձակումներով` հայի բախտի պես` տարածվել են աշխարհով մեկ (չգիտեմ, ուրախությա՞մբ արձանագրեմ այս փաստը, թե՞ տխրությամբ):

Եվ այսօր ես` հայ լրագրողս, ապրելով ՌԴ մայրաքաղաքում, ազգային հպարտության բերկրանք եմ ապրում, երբ այս հսկայական երկրի բոլոր ծայրերից հիացմունքի խոսքեր եմ լսում հայ բժիշկների հասցեին: Նրանց մասին, ովքեր սնվելով մեր ազգային բժշկության ավանդույթներով, ճակատագրի բերումով հաստատվելով այս երկրում եւ ավելի կատարելագործելով գիտելիքները` հասել են փառքի ու ճանաչման: Եվ այն իրողությունը, որ հայ բժիշկները Ռուսաստանում մշտապես եւ այսօր էլ մեծ հարգանք, հեղինակություն եւ պահանջարկ ունեն, վկայում են հենց իրենք` այդ երկրի քաղաքացիները` ամենասովորական մարդկանցից մինչեւ ականավոր գիտնականներ, հասարակական-քաղաքական եւ մշակույթի ճանաչված գործիչներ, մինչեւ երկրի նախագահը, ով այդ ամենը պարբերաբար հաստատում է խրախուսանք-հրամանագրերի տեսքով: Եվ, վերջապես, Ռուսաստանի հայ բժիշկների կատարած ամենաբարդ, անհավանական վիրահատությունների եւ սխրանքների մասին վկայում են հենց իրենք` նախկինում օրհասական վիճակում հայտնված, բայց մեր հայրենակիցների «ոսկե ձեռքերի» շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները: Թվարկեմ մոսկովյան ամենատարբեր բուժհիմնարկներում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող ընդամենը մի քանի հայ բժշկի անուն.

– Մոսկվայի մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննեսի Սարուխանյան : Բացի ճանաչված գիտնական լինելուց` նա այսօր էլ, հավատարիմ այն պատգամին, որ բժշկի կոչումն առաջին հերթին հիվանդի կողքին լինելն է, որպես վիրաբույժ կատարում է երեխաների հարյուրավոր վիրահատություններ, ինչպես ավանդական, այնպես էլ էնդոսկոպիկ եւ միկրովիրաբուժական եղանակով:

– Ա. Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային հիվանդությունների գիտական կենտրոնի ռենտգեն վիրաբուժության հետազոտությունների եւ բուժման բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյան : Ծնվել է Երեւանում, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Գեղամ Ալեքյանի որդին է, 1974-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, 1975-ից Մոսկվայում է: Փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների, այդ թվում` աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստման վիրահատությունների հեղինակ է: 2007-ից անվանական կրթաթոշակներ է հովանավորում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:

– Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր բժիշկ, եվրոպական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ Աշոտ Մուսայելի Մկրտումյանն այսօր անուրանալի ավանդ ունի հատկապես համաշխարհային էնդոկրինոլոգիայի զարգացման ասպարեզում: Նա Մոսկվայի պետական բժշկական-ստոմոտոլոգիական համալսարանի էնդոկրինոլոգիայի եւ դիաբետոլոգիայի ամբիոնի վարիչն է, ծնունդով` Տավուշի մարզի Ենոքավան գյուղից:

– Վնասվածքաբանության ինստիտուտի ոսկրային պաթոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գուրգեն Ապավենի Քոսյան . ճանաչված եւ բազմաշնորհ մասնագետ, ում Ռուսաստանում հենց այսպես էլ կոչում են` «ոսկե ձեռքերով բժիշկը»: Նրա մոտ են գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի ամենատարբեր ծայրերից, այդ թվում նաեւ` իր հայրենակիցները, որոնց մի առանձնակի ջերմությամբ է վերաբերվում:

– Մոսկվայի պրոֆիլակտիկ մանկաբուժության եւ վերականգնողական ախտորոշիչ կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Անահիտ Ղազարի Գեւորգյանն ավելի քան երկու տասնամյակ բուժում է երեխաներին: Նրա մասին առանձնակի հարգանքով եւ հիացմունքով են խոսում ալերգիկ եւ իմունոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները: Մայրական անսահման գորովանքով լեցուն հայազգի բժշկուհու համար միշտ էլ առավել կարեւորը սիրած մասնագիտությանն անմնացորդ նվիրումն է եւ իր փոքրիկ հիվանդների ապաքինումը, ինչը նրան ոգեշնչում եւ ուրախություն է պատճառում:

– Մոսկվայի 20-րդ հիվանդանոցի դիագնոստիկայի բաժնի այսօր արդեն փնտրված մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Լեւոն Իվանի Փուսկուլյանը երկար տարիներ աշխատել է Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանցում, մեծ վաստակի եւ ճանաչման արժանացել, ու թեեւ ընդամենը երեք տարի առաջ է հաստատվել Մոսկվայում, բայց արդեն հասցրել է նվաճել գործընկերների եւ հիվանդների վստահությունն ու հարգանքը: Ամեն օր տասնյակ հիվանդների է ընդունում 65-ամյա բժիշկը: Տարիների փորձառությունը նրան բերել է այն համոզմանը, որ սերը դեպի բժշկման արվեստը` դա հենց սերն է մարդկության հանդեպ…

Ես հպարտանում եմ իմ հայրենակիցներով, հպարտանում եմ, որ նրանք զբաղված են շատ կարեւոր առաքելությամբ` մարդկանց կյանք պարգեւելով, առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն:

Ռուսաստանի հայ բժիշկների համբավը անընդհատ տարածվում է, քանզի հարյուր-հազարավոր մարդիկ նրանց հավատում եւ վստահում են ամենաթանկը` կյանքն ու առողջությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԵՏԱՏԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

Հաջորդ գրառումը

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂՑԿԵՂԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական