Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԼԵՏԱՏԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Ապրում ենք անմիջական վարձահատուցման մի ժամանակաշրջանում: Մեր աչքերի առաջ կյանքը, մահը, աղետներն ու հաճույքները ակնթարթային արագությամբ իրար են հաջորդումՙ մեզ դնելով ճակատագրապաշտության ուղու վրա:

Միջին Արեւելքի հայկական համայնքները, զանազան քաղաքական, զինվորական եւ խորը սոցիալական հեղաշրջումների հետեւանքում դատարկվում են: Հայաստանըՙ նույնպես: Վեցհարյուրամյա երազանքի իրականացումըՙ անկախ հայրենիքի գոյառումը չկարողացավ բոլոր հարցերի պատասխանը տալ: Մյուս կողմից, նոր համայնքներ են կազմավորվում Արեւմուտքում, հատկապես Հյուսիսային Ամերիկայում, նոր տեսքով:

Կարճ ասած, անհավասարակշռված մի իրավիճակ է ստեղծվել: Ավելի շատ հայեր են ապրում դրսում, քան հայրենիքում: Արժեքներն էլ են փոխվել: Հայաստանից եւ Միջին Արեւելքի մեր բնօրրաններից տեղաշարժվելով մենք գլուխ գլխի ենք հավաքվել աշխարհի այլ մասերումՙ այսպես կոչված համընդհանրացման (globalization) երեւույթի հետեւանքով: Մենք իրարից բաժանված ենք, բայց միաժամանակ իրար միացած անորոշ կերպով:

Ցեղասպանությունից հետո, երբ վերապրողները հաստատվեցին նոր աշխարհում, ընդհանուր կանխագուշակությունն այն էր, որ այդ կայքը ժամանակավոր էր, եւ 50 տարի անց ոչ ոք չէր մնալու սփյուռքում: Այսօր էլ, հարյուր տարի անց, այդ կանխագուշակությունը նույնն է մնում, ստիպելով մեզ հավատալ, որ իներցիայով դեռ որոշ ժամանակ էլ կդիմանանք:

Բայց ժամանակի հետ աշխարհատարած հայկական համայնքները դառնում են ամորֆ, անկերպարանք եւ հետզհետե կորցնում են կապը ամրակուռ խարիսխ հանդիսացող Հայաստանի հետ: Գործընթացն սկսվել է արդեն: Անտարբերությունը, ատելությունը եւ թշնամանքը ի հայտ են գալիս ամեն անգամ, որ Հայաստանը քննարկման թեմա է դառնում:

Ի դեպ, սփյուռքում այժմ գոյություն ունեն մարդկանց երկու խմբավորումներ: Ավանդականը, որն արդեն մեկ դար է, ինչ գոյություն ունի (եւ նույնիսկ ավելի, որոշ դեպքերումՙ Անիի կործանումից ի վեր) իր ներհակ դիմադրողականությամբ պայքարում է ձուլման դեմ, եւ նոր ձեւավորվածըՙ տնտեսական պատճառներով Հայաստանից տեղափոխվածները, որոնք ոչ մի իմունիտետ չունեն օտարացման եւ ձուլման դեմ պայքարելու համար:

Այս նոր հաստատվածները իրենք իրենց մեջ համայնքներ կազմելով առավել ներդաշնակ հարաբերությունների մեջ են արտաքին աշխարհի հետ, քան Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում գոյություն ունեցող հայկական համայնքների հետ: Հունաստանի նորաստեղծ 25-30 հազար հաշվող հայկական համայնքն, օրինակ, ոչ մի շփում չունի նախկինում հաստատված 10 հազար հայերի հետ, որոնք մի ամբողջ հարյուրամյակ պայքարել են պահպանելու համար իրենց խոցված ինքնությունը եւ ստեղծելու ինքնապաշտպանական նոր մեխանիզմներ:

Պատկերը նույնն է Կալիֆոռնիայում, որտեղ նոր ներգաղթյալներն ստեղծել են իրենց սեփական աշխարհը: Խորհրդային ժամանակների նրանց արժեքները խորթ են նոր միջավայրին, որտեղ նախկին ակադեմիկոսը ստիպված է տաքսու վարորդ աշխատել, նախկին օպերային երգիչներ եւ բալերինաներ հարկադրված են նորահարուստներին զվարճացնել զզվելիորեն ճոխ հարսանեկան խրախճանքների ժամանակ, իսկ երիտասարդները, տեղական բարքերի ազդեցության տակ, ներքաշվում են քրեական հանցագործությունների մեջ: Որոշ մտավորականներ էլ առանձին խմբավորում կազմելով քիչ են առնչվում համընդհանուր հայկական մշակույթի հետ:

Նրանց մեծամասնությունը վտանգավոր հակահայկական մոլուցքով է տարված, արդյունքը գուցե այն խղճի խայթի, որ թողել են հայրենիքը:

Ավանդական սփյուռքը, իր կառույցներով, շարունակում է քայքայվել: Եկեղեցիները, թոթափելով իրենց ավանդական առաքելությունը, ստանձնել են սոցիալական նոր դերակատարություն: Մեր պատմության ընթացքում, ամեն անգամ, որ եկեղեցական զանգակատուն է հառնել, կողքին անմիջապես մի դպրոց է կառուցվել: Մ. Նահանգների արեւելյան ափում եկեղեցին այժմ ամբողջովին խուսափում է այդ պարտականությունն ստանձնելուց, եւ հոգեւորականները մատը մատին չեն տալիս փոփոխություն մտցնելու համար ստեղծված իրադրության մեջ:

Արեւմտյան ափում պատկերը շատ չի տարբերվում: Էջմիածնական թեմը մի դպրոց է պահպանում, մինչ Անթիլիասական թեմը հովանավորում է մի շարք դպրոցներ, որոնք քաղաքական դոգմաներով են սնում նոր սերունդին:

Սփյուռքը դարերով ապրել է շնորհիվ իր կառույցներին եւ պատկառանք ներշնչող առաջնորդներին: Այսօր հազիվ թե կարողանանք գտնել առաջնորդների, որոնք վայելեն սփյուռքահայության համընդհանուր հարգանքն ու կարողանան որեւէ ազնիվ դատի համար համայնքներին մոբիլիզացնել:

Մեզ դեռ չի հաջողվել միասնական քաղաքական ուժի վերածել մեր միլիոնավոր սփյուռքահայությանը: Մինչ քաղաքականությունն է, ներքին թե արտաքին, վճռում մեր գոյությունն ու ճակատագիրը, մենք հակված ենք ընդդիմանալու առաջացող խնդիրներին եւ ապաքաղաքականացնելու համայնքներինՙ Օսմանյան ժամանակներից մեզ ժառանգ մնացած վախի պատճառով: Մինչդեռ մի շարք տեղական եւ համայնքային խնդիրներ կարելի կլիներ լուծել այս երկրի (Ամերիկայի) ժողովրդավարական գործընթացներին մասնակից դառնալով:

Մի տեսակ անտարբերություն, ձանձրույթի հասնող մի զգացում պատել է բոլորին որոշ արժեքների եւ կառույցների կորստի նկատմամբ: Ոչ ոք չի ահազանգում լեզվի կորստի մասին: Ճիշտ է, ոգին կարող է դեռ որոշ ժամանակ մեզ ուղեկցել, բայց լեզուն ավանդական կարեւոր արժեք է, կարեւոր ազդակ եւ բանալին մեր ժառանգության, մեր պատմական ակունքների: Որոշ պատասխանատու այրեր հավատացած են, որ վաղ թե ուշ լեզուն կորստյան է մատնվելու, այնպես որ ինչու պայքարել, ինչու անհանգստանալ, թող դա տեղի ունենա հիմա եւ ոչ թե ավելի ուշ, տրամաբանում են նրանք:

Ցեղասպանության հարյուրամյակը սարերի հետեւում չէ: Ամերիկահայ համայնքը դեռ պետք է նախագծի իր գործողությունների ուղին: Ոչ ոք չի զայրանում, որ Վաշինգտոնում Ցեղասպանության թանգարանի ծրագիրը ձախողվեց մեր ընդհանուրի անտարբերության եւ գուցե նաեւ արտաքին քաղաքական դավադրության պատճառով:

Ներկա դրությամբ ռուսահայ համայնքը ամենամեծն է սփյուռքում, թեեւ դեռեւս գտնվում է իր սաղմնային վիճակում, քանի որ դպրոցներ համարյա չկան եւ առայժմ միայն նոր եկեղեցիներ են վեր խոյանում:

Ճակատագրի հեգնանքով, գրեթե նույն հայեր կան Ռուսաստանում, ինչ Հայաստանում, բայց վաղ է դեռ սահմանել այդ համայնքի ինքնությունը եւ օգտակարությունը նախ ինքն իրեն, հետո նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքներին եւ ի վերջո մեր պապենական հայրենիքին:

Աղետներին առերեսվելով մենք ապրում ենք Պանգլոսյան մի աշխարհում: Ֆրանսիացի գրող, փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերը հրատարակեց իր դասական սատիրանՙ «Կանդիդը», որտեղ գլխավոր հերոսը աշակերտն էր դոկտ. Պանգլոսի, որի լավատեսությանը ոչ մի բան չէր կարող խանգարել: Աշխարհով մեկ սփռված հայերս ապրում ենք այդ պանգլոսյան աշխարհում, որի նշանաբանն էՙ «բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում ամեն ինչ լավագույնի համար է»:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական