Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԶՈՀՐԱՊ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ ՀԵՏ

27/06/2014
- 27 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յունիս 17, 2014, ուրբաթ կէսօրին, Թէքէեան մշակութային միութեան Մեծագոյն Նիւ Եորքի մասնաճիւղը, գլխաւորութեամբ ատենապետինՙ Յակոբ Վարդիվառեանի, ունեցաւ պաշտօնական հանդիպում ՄԱԿ-ի մօտ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Զոհրապ Մնացականեանի հետ Նիւ Եորքի դեսպանատան մէջ: Պատուիրակութեան մաս կը կազմէին նաեւ` փոխ-ատենապետներ` բժ. Վաղինակ Դարբինեան եւ Յարութ Չաթմաճեան, Շողիկ Չալեան` ատենադպիր, Սիրվարդ Դեմիրճեան` գանձապահ եւ բժ. Սվետլանա Ամիրխանեան:

Պարոն Յ. Վարդիվառեան, որ անդամ է նաեւ ԹՄՄ Կեդրոնական վարչութեան, յանուն Թէքէեան մշակութային միութեան համայն անդամակցութեան եւ վարչական կազմերուն բարեգալուստ մաղթեց պարոն դեսպանին եւ, ինչպէս անցեալ աւելի քան երկու տասնամեակներուն, այնպէս ալ այժմ համագործակցութեան ձեռք երկարեց պրն Զ. Մնացականեանին, ազգային կարեւոր ձեռնարկներու առթիւ բերելու անվերապահ մասնակցութիւն: Ան վկայակոչեց, որ համերաշխ գործակցութեամբ կարելի պիտի ըլլայ համախմբել նաեւ միւս հայկական կազմակերպութիւնները եւս դեսպանատան շուրջ:

Պարոն դեսպանը գնահատանքով խօսեցաւ ունեցած փորձառութեանը` Թէքէեան մշակութային միութեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութեան զանազան պատասխանատուներու հետ իր պաշտօնավարութեան տարիներու ընթացքին Անգլիոյ, Զուիցերիոյ եւ Ստրազպուրկի, ինչպէս նաեւ` Երեւանի մէջ: Ան բարձրօրէն գնահատեց այս զոյգ կազմակերպութիւններու բարի աւանդըՙ հայրենիքին անվերապահութեամբ օգտակար ըլլալու հանգամանքը եւ ամրացնելու հայրենիք-սփիւռք կապերը, որոնք տասնամեակներու փորձառութենէն մեկնելով եղած են մի՛շտ օգտակար հայ ժողովուրդի գերագոյն շահերուն:

Այնուհետեւ, դեսպանը Նիւ Եորքի հանրածանօթ թանգարանի` Մորգըն Լայբրըրիի մէջ եղաւ կէսօրուան ճաշի հիւրը ԹՄՄիութեան, ուր եւս շարունակուեցաւ զրոյցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ` ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԳՈՐԾԻՔ

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական