Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՆ ՍԿՍՎԵՑ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Աղքատների բողոքըՙ նույնպես

Մինչ այս տողերը հանձնվում են թղթին, Սան Պաուլոյի «Արենա Կորինթիանս» մարզադաշտում արդեն ավարտվում է Մունդիալի հանդիսավոր բացումը եւ շուտով կսկսվի Բրազիլիա-Խորվաթիա խաղը: Պատմական պահ էՙ 64 տարվա ընդհատումից հետո Բրազիլիան նորից է հյուրընկալում աշխարհի լավագույն ֆուտբոլային հավաքականներին, այս անգամՙ 32 թիմերի, վիճարկելու համար Աշխարհի գավաթը: Դեղին-կանաչ տարազներով տասնյակ հազարավոր բրազիլացի ֆուտբոլասերներ գրավել են մարզադաշտի մեծ մասը ու նրանց մեջ աչքի է զարնում մանավանդ ավանդական թմբկահարը, որի հսկա թմբուկի զարկը մենքՙ աշխարհի միլիարդավոր ֆուտբոլասերների հետ դեռ կլսենք մեկ ամիս շարունակ, մինչեւ հուլիսի 13-ը: Կլսենք ու մեկընդմեջ կմտորենք, թե ֆուտբոլն այդ ի՞նչ կախարդական խաղ է, որին ակնդետ հետեւում է աշխարհի բնակչության առնվազն կեսը, իրեն զրկելով քնից, հանգստից, երբեմն անգամ ուտելիքից, հաճույքներից…

Սակայն այս անգամ բրազիլական թմբուկի ձայնը չի կարողանա խլացնել դրսումՙ երկրի 12 մարզադաշտերից հեռու թաղամասերում մոլեգնող բողոքի ձայնը միլիոնավոր այն բրազիլացիների, որոնք արդեն մեկ տարուց ավել ցույցերով, երթերով ու հանրահավաքներով պահանջում են կառավարությունից բարելավել իրենց կենսապայմանները, բարձրացնել աշխատավարձը, դեմն առնել ազգային եկամտի անհավասարաչափ բաշխմանը, ավելացնել բնակֆոնդերը, առավել մատչելի դարձնել կրթությունը, բարեփոխել հանրային առողջապահության ու տրանսպորտի վիճակը, նվազեցնել գործազրկությունը: Եվ սա այն երկրում, որը գտնվում է աշխարհի ամենահարուստ 20 երկրների ցանկում:

Բողոքի ցույցերի կազմակերպիչներըՙ ամեն տեսակի արհեստակցական միություններ ու տարբեր կուսակցություններ, երկրի նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆի կառավարությանը իրենց պահանջները պարտադրելու համար, ահա, բարձրակետ են ընտրել ներկա պահըՙ Մունդիալը, որի հաջող անցկացումը, բնականաբար, կառավարության պատվի գործն է: Իսկապես հարմար պահՙ 600 հազարից ավելի օտարերկրյա ֆուտբոլասերների ներկայություն, շուրջ 7000 արտասահմանյան լրագրողներ, համաշխարհային հեռուստատեսային մեծագույն դիտելիություն… Նրանք մեղադրում են կառավարությանը, ՖԻՖԱ-ին եւ տեղի ֆուտբոլի ֆեդերացիային Մունդիալի համար 11 մլրդ ծախսելու մեջ, ամբաստանելով նրանց ճգնաժամային պայմաններում կոռուպցիայի, մսխումների եւ չարաշահումների համար:

Երկրի նախագահը այդ բոլորին պատասխանում է շատ հակիրճՙ «Դրսից ժամանած ֆուտբոլասերները հո իրենց ճամպրուկներում չեն դնել-տանելու նորակառույց կամ վերակառույց մարզադաշտերն ու մյուս ինֆրակառույցները: Դրանք մնալու են մեզ: Եվ այդ ամենից սպասվող եկամուտները կրկնակի ու եռակի գերազանցելու են ծախսերը»:

Սակայն դժբախտությունն այն է, որ տիկին նախագահի այդ հստակ արդարացմանը ուղեկցում են Սան Պաուլոյի, Ռիոյի եւ մյուս քաղաքների փողոցներում հատուկ այս առթիվՙ այլմոլորակային զինվորների նման համազգեստներով հանդերձավորված ոստիկանների, ձիավոր թե հետիոտն, արցունքաբեր գազերն ու ռետինե փամփուշտներըՙ ցուցարարների ու գործադուլավորների դեմ:

Անշուշտ, մեկ ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գոլերի: Բայց նաեւՙ սեփական ժողովրդի դեմ անվտանգության ուժերի արձակած գնդակների…

Մունդիալն սկսվեց: Չեմ կարող ընթերցողներիս անխառն բարի վայելում մաղթել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԱԼԵՆՑ» ԹԱՆԳԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ՈՉ ԹԵ ՄՈՒՐՃ, ԱՅԼ ԽՑԱՆ…

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՉ ԹԵ ՄՈՒՐՃ, ԱՅԼ ԽՑԱՆ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պատճառ ունեցել եմ դա ասելու համար, և դա վիրավորանք չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ լրատվամիջոցին թիրախավորելու և խմբագրին «անդաստիարակ» անվանելու մասին

21/10/2025

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը չի համարում, որ ֆեյսբուքյան իր գրառմամբ թիրախավորել է որոշ լրատվամիջոցների։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի՝ իր գրառումն ընդամենը...

ԿարդալDetails

Հայաստանում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի. ժողովուրդը 2026 թվականին ում կուզի՝ կընտրի. Ռուբինյան

21/10/2025

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական