Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական համակարգը այս տարվա հուլիսի 1-ից, մասնավորը` 2017-ի հուլիսի 1-ից կանցնեն պարտադիր սոցվճարներին

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգում ընդգրկվել են մի շարք սոցիալական երաշխքիներ, որոնք չկային նախկինում: Միաժամանակ, այն որոշակի նահանջ է նախկին համակարգից որպես բարեփոխում, քանի որ համակարգի ամբողջական գործարկումը երկարաձգվում է մի քանի տարով, ինչը ենթադրում է, որ դրա արդյունավետությունն ավելի նվազ եւ ավելի ուշ նկատելի կլինի: Անդրադառնանք հիմնական փոփոխություններին, որ կատարվել են մի քանի օրենքներում` նախանշելով նոր համակարգի հիմնական ուղղությունները:

Նախ` վերանում է պարտադիր կուտակային վճար հասկացությունը, ինչը Սահամանադրական դատարանը համարել է հակասահմանադրական: Դրա փոխարեն սահմանվում է պետբյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար:

Գլխավոր փոփոխությունն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին մասնացելու են միայն պետական աշխատողները ` պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, որոնք ծնվել են 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո:

Կառավարությունում սա բացատրում են այն հանգամանքով, որ հուլիսի 1-ից 40-80 տոկոսով բարձրանալու են պետական ամբողջ համակարգի աշխատողների, թվով մոտ 200 հազար մարդու, աշխատավարձերը, հետեւաբար բարձրացված աշխատավարձից 5 տոկոս սոցվճարի վճարումը սոցիալական վիճակի վատթարացում չի առաջացնի: Մոտեցումը թերեւս տրամաբանական կարելի է համարել: Ընդ որում, կուտակային համակարգում ընդգրկված պետական համակարգում աշխատող անձիք, կարող են իրենց սոցիալական վճարները կատարել իրենց տրամադրվող սոցփաթեթի գումարներից (բացառությամբ առողջապահության համար նախատեսված 52 հազար դրամը), ինչը նույնպես սոցիալական լրացուցիչ երաշխիք է:

Պետական համակարգի այն աշխատողները, որոնք հետագայում անցնում են աշխատանքի մասնավոր հատվածում, մնալու են պարտադիր համակարգում: Այսինքն, նրանք այլեւս չեն կարող հրաժարվել պարտադիր սոցիալական վճարներ կատարելուց:

Նախատեսվում է նաեւ, որ պարտադիր կուտակային համակարգում պետք է ընդգրկվեն բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են 1996-ի հունվարի 1-ից հետո եւ 2014-ի հուլիսի 1-ից անցնում են աշխատանքի: Խոսքը, աշխատանքի իրավունք նոր ձեռք բերողների` 18 տարեկանների մասին է

Մասնավոր հատվածում աշխատողները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, որոնք ծնվել են 1974-ի հուվարի 1-ից հետո, կուտակային բաղադրիչին մասնակցում եւ սոցիալական վճար են վճարում միայն 2017-ի հուլիսի 1-ից: Այսինքն, նրանց համար պարտադիր սոցիալական վճարի գործարկումը հետաձգվում է երեք տարով: Մինչ այդ, նրանց կողմից կուտակային համակարգին մասնակցությունը կամավորության սկզբունքով է լինելու: Եվս մեկ կարեւոր հանգամանք` այս դեպքում պետական մասնակցությունը պահպանվելու է: Այսինքն, պետությունը այդ անձանց եկամտային հարկից 5 տոկոսի չափով նվազեցնում է եւ այն փոխանցում նրանց կենսաթոշակային հաշիվներին:

Կենսաթոշակի համար կուտակվող վճարի ընդհանուր գումարի չափը կազմելու է եկամտի 10 տոկոսը, որի կեսը տալիս է պետությունը, մյուս կեսըՙ համակարգի մասնակից անձը: Սահմանվում է պետական մասնակցության առավելագույն շեմ` 25 հազար դրամ: Դրանից ավելի գումար պետությունը չի վճարելու: Նույնը նաեւ աշխատողի համար` 500 հազար դրամ եւ ավելի ստացողների սոցիալական վճարը նույնպես չի գերազացնելու 25 հազար դրամը:

Նոր համակարգում առաջարկվող ամենաընդգծված սոցիալական քայլն այն է, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը պետք է կատարի գործատուն : Այսինքն, սոցիալական վճարների պահումից հետո, աշխատողին մնացող իրական աշխատավարձը չպետք է ցածր լինի օրենքով այդ պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, որը հուլիսի 1-ից կազմելու է 50 հազար դրամ:

Նոր համակարգով նաեւ հնարավորություն է նախատեսվում կուտակած միջոցները ստանալ նաեւ 55 տարեկանից, սոցիալական վճար կատարող անձի երեխայի համար մինչեւ նրա 2 տարին լրանալը պետությունը կատարում է կուտակային վճար` յուրաքանչյուրի համար 5 հազար դրամ:

Պահպանվում է 40 տարեկանից բարձր անձանց համար կամավոր կուտակային համակարգը, որի դեպքում սակայն պետությունը իր կողմից գումարներ չի ուղղում նրանց հաշիվներին: Այսինքն, այս տարիքային խմբի մարդկանց համար կուտակային համակարգին միանալու պետական այս կարեւոր խթանը բացակայում է:

Սրանք են այն հիմնական մանրամասները, որոնք առանձնացրեցինք խորհրդարան ներկայացված օրենքների նախագծերից: Սոցիալական ուղղվածության ավելացումը նոր համակարգում նկատելի է: Սակայն, մասնավոր համակարգի ընդգրկման հետաձգումը եւս 3 տարով ենթադրում է ավելի քիչ խնայողությունների կուտակում, այսպես կոչված` երկար եւ ցածր տոկոսով փողերի նվազում, հետեւաբար տնտեսությանը նոր շունչ հաղորդելու ավելի քիչ հնարավորություններ:

Ինչ մնում է երեկ հնչած հարցադրմանը, թե սոցիալական վճարները ինչո՞ւ պետք է պահվեն միայն մինչեւ 1974 թ-ը ծնվածներից, ապա դրա պատասխանը առավել քան պարզ է եւ հասկանալի նրանց համար, ովքեր իսկապես հարցի պատասխանն են ուզում ստանալ: Մինչեւ 1974 թ-ը ծնվածների համար, ինչպես արդեն նշեցինք, գոյություն չունի պարտադիր կուտակային համակարգ եւ պետական մասնակցություն` նրանց կամավոր կուտակումներին, հետեւաբար ո՞ւմ եւ ինչո՞ւ համար նրանք պետք է սոցիալական վճարներ կատարեն: Գուցե ամեն ինչին դեմ արտահայտվողների եսասիրությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ցանկանում են, որպեսզի 40 տարեկանից բարձր անձանց համար սոցվճարներ լինեն դրանք ե՞ւս իրենց ապագա կենսաթոշակներին ուղղելու համար: Դա այն դեպքում, երբ պետական բյուջեից մինչեւ 40 տարեկաններին ուղղվող վճարներն արդեն իսկ կատարվում են բոլոր հարկատուների հաշվին, իսկ դրանից օգտվում են միայն մինչեւ 40 տարեկանները:

Մի անգամ առիթ ենք ունեցել գրելու, կրկնում ենք` ինչպես կուտակային համակարգի հին տարբերակով, այնպես էլ նորով, 40 տարեկանից բարձր անձինք վճարում են ե՛ւ ներկայիս թոշակառուների համար, եւ իրենցից ցածր տարիքի ապագա կենսաթոշակառուների բարեկեցիկ թոշակի համար, իսկ իրենք մնում են բաշխողական համակարգի ներկայիս ցածր թոշակների հույսին: Եվ այդքանից հետո, դժգոհողներն ովքեր են:

Այսպես թե այնպես, մնում է, որ այս կառավարությունն, ի տարբերություն նախորդի, ավելի վճռական լինի եւ մինչեւ վերջ իրագործի այս կարեւորագույն բարեփոխումը` թեկուզ ժամանակի մեջ երկարաձգված եւ ավելի նվազ արդյունավետ: Կբավարարի՞ նրան քաղաքական կամքն ու աջից թե ձախից գալիք ճնշումներին դիմակայելու ունակությունն այս հարցում, կերեւա առաջիկայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԽՈՆՋ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԻՎԱՌՅԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ` ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ` ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական