Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՃՌՈՒՄ Է ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Եվրոպական Միությունում վերջապես ընկալեցին, որ ամեն օլիգարխ չէ, որ դեմոկրատ է եւ ոչ ամեն դեմոկրատ անպայման օլիգարխ պետք է լինի: Ավստրիայի մայրաքաղաքում ղազախստանցի նախկին խոշոր պաշտոնյա եւ միլիարդատեր Ռախաթ Ալիեւի հերթական աղմկոտ ձերբակալությունը նշանավորեց կարեւոր միտումՙ Արեւմուտքը դադարեց հովանավորել Արեւելքից փախած հանցագործներին:

Ժողովրդավարությունը պետական կառավարման կարեւորագույն տարր է, սակայն բախվելով Ռուսաստանի, Ղազախստանի եւ մի շարք այլ պետությունների ավազակային հակումներ ունեցող մեծահարուստների անսկզբունքայնությանը, ի ցույց դրեց իր թույլ տեղը: Ավելի ճշգրիտ, փախած հանցագործներից որեւէ մեկը կարող էր ներկայանալ իբրեւ ժողովրդավարական արժեքների ջատագով, ինչը մեծ փողերի առկայության պայմաններում առանձնապես դժվար չէ անել, եւ փաստորեն, ստանալ, եթե ոչ ինդուլգենցիա, ապա դատավճռի բավականին էական հետաձգում: Այդ ժամանակը հանցագործներն օգտագործում են հետքերը խճճելու, իրենց օգտին ԶԼՄ-ներում քարոզչական արշավ իրականացնելու, անհրաժեշտ ուղղությամբ հասարակական կարծիքը ձեւավորելու եւ այդպիսով իշխանության վրա ճնշում բանեցնելու համար:

Ռախաթ Ալիեւի օրինակը, ինչպես եւ ղազախստանցի մյուս փախած օլիգարխ Մուխտար Աբլիազովինը, ցույց է տալիս, թե որքան բարդ է կողմնորոշվելը նման հարցերի էության մեջ, որքան դժվար է քանդել գորդյան հանգույցը, որը ներծծված է տոտալ կեղծիքի եւ կոռուպցիայի թունավոր խառնուրդով:

Սակայն կարեւոր է, որ, այնուամենայնիվ, եվրոպական հասարակությունը սովորել է հատիկը թեփից տարբերելը, եւ հետաքննությունը, թող որ դանդաղ, թող որ փոքրիկ քայլերով, բայց այնուամենայնիվ շարժվում է դեպի եզրագիծ:

Ռախաթ Ալիեւի, որը վերջին ժամանակներս ավելի հայտնի է Շորազ ազգանունով, ձերբակալությունը մի Ռուբիկոն է, որը խորհրդանշում է հետաքննության սկզբունքորեն նոր փուլ: Եթե խոսենք ավելի պարզՙ Ալիեւի պոչին սեղմեցին ոտքով: Հակառակ դեպքում նա ի՞նչու պետք է կամավոր ներկայանար ոստիկանություն եւ գործարար ցանկություն արտահայտեր համագործակցելու հետաքննության հետ: Այո, հիշեցնեմ համառոտ, այդՙ քրեագիտության տեսանկյունից բավականին հետաքրքրական անձնավորության հին քաջագործությունների մասին: Նա, եթե ինձ չի դավաճանում հիշողությունս, Ղազախստանում ստացել է քառասուն տարվա բանտարկություն մարդկանց հափշտակելու, սպանությունների, ռեյդերային հարձակումների եւ պետական հեղաշրջման փորձի համար: Նա թաքնվել էր Ավստրիայում, այնուհետեւՙ Մալթայում, ներկայանալով իբրեւ քաղաքական վտարանդի:

Եվրոպան, որի համար անմեղության կանխավարկածը արդարադատության անխախտ հիմքն է, հրաժարվեց Ալիեւին հանձնել Ղազախստանինՙ փորձելով ինքնուրույնաբար խորանալ այն հարցում, թե դա ինչ մարդ է: Ահա եւ սկսվեց: Օլիգարխի գործերին մոտիկից ծանոթությունն առաջացրեց հետաքրքրական աշխատանքի կարոտ զգացած պինկերտոնների հրճվանքը:

2011թ. Ավստրիայում սկսվեց ղազախստանցի բանկիրների սպանության գործով հետաքննությունը: Ըստ էության, հենց այդ գործի շրջանակներում էլ օլիգարխը ձերբակալվեց: Հարցՙ իսկ ինչո՞ւ ոչ ավելի վաղ: «Գործը շատ բարդ է, եւ խնդրահարույց»,- ասաց ավստրիական դատախազության ներկայացուցիչը: Ավելացնենք, որ այդ գործի շրջանակներում ընդգրկվեցին նույնիսկ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի մասնագետները: Զուգահեռաբար Ալիեւի նկատմամբ հետաքննություն իրանացվում էր նաեւ Մալթայում: 2013թ. հունիսի 6-ին մալթացի դատավոր Մայքլ Մալլիան օլիգարխի նկատմամբ քրեական գործ հարուցեց: Դատավորը հիմնավորված համարեց Մալթայի գլխավոր դատախազության կողմից նրա հանդեպ հարուցված մեղադրանքները բեռլինյան փաստաբանական Dankert Spiller Richter Barlein (DRSB) գրասենյակի հայտարարության հիման վրա: Խոսքը միլիոնավոր եվրոների լվացման մասին է: Հետաքննությունն ընդգրկում է շատ երկրներ, այդ թվում եւ Գերմանիան: Այնտեղ Ալիեւի նկատմամբ գործ է հարուցվել Կրեֆելդի դատախազության կողմից:

Չի կարելի ասել, որ Ալիեւն ըստ այդմ չէր փորձում ճողոպրել: Այն մասին, որ մեղադրյալը խուճապի մատնվեց, խոսում է այն հանգամանքը, թե որքան արագ վերջին շրջանում նա փոխում էր իր փաստաբաններին: Դրան գումարած եւ այն, որ վտանգը զգալով, նա փորձեց ձեռք բերել Կիպրոսի քաղաքացիություն: Սակայն գործը միջազգային արձագանք ստացավ եւ մեծահարուստի միլիարդները չօգնեցին լուծել հարցը: Կիպրոսի փոխարեն ճակատագիրը բերեց նրան Վիեննա, որտեղ էլ նա այսօր փայլեցնում է բանտային նստարանը:

Եվս մեկ օլիգարխ Մուխտար Աբլիազովը նույնպիսի նստարան է փայլեցնում Ֆրանսիայում: Նրա գործերն, ըստ ամենայնի, էլ ավելի վատ են ընթանում: Նրա առջեւ հառնել է շուտով Մոսկվա տեղափոխվելու հեռանկարը, որի արտահանձնմանն է սպասում ռուսաստանյան արդարադատությունը:

Բառացիորեն օրերս, Լիոնի վերաքննիչ դատարանը բավարարեց ՌԴ Գլխավոր դատախազության միջնորդությունը իր ներկայացուցիչներին Աբլիազովի հանձնմանը վերաբերող հարցումների քննարկման դատական նիստերին մասնակցելու վերաբերյալ: Դա փոքրացնում է օլիգարխի առանց այդ էլ չնչին շանսերը հաղթանակի հասնելու հարցում:

Այս տարվա հունվարին Էկս-ան-Պրովանսի վերաքննիչ դատարանն արդեն վճռել էր հանցագործին Ռուսաստանին հանձնելու հարցը: Սակայն հետագայում որոշումը փոխեց ֆորմալ հիմքերից ելնելով: Այնուամենայնիվ, Աբլիազովն իզուր չէ վճարում իր փաստաբաններին: Նրանք գտան գործում առկա նյութերում մի չնչին պատրվակ, թղթերում ոչ ճշգրիտ ձեւակերպումներ: Սակայն, դե ֆակտո ֆրանսիական Ֆեմիդան արդեն վճռել է Աբլիազովի ճակատագիրը, մնում է այն ձեւակերպել դե յուրե: Ֆրանսիական դատախազությունն, ի միջի այլոց, հայտարարել է, որ դրական է վերաբերում երկրից նրա արտաքսման հնարավորությանը:

Պաշտպանության փաստաբանները, հասկանալի բան է, փորձում են թույլ չտալ գործի արագ ավարտը: Ինքըՙ Աբլիազովն էլ զուր ժամանակ չի կորցնումՙ շարունակելով տեղեկատվական պատերազմը եւ ձգտելով եթե ոչ ազատության, ապա գոնե Երփներանգ ափին հարմարավետ բանտի: Բայց, ինչպես ասում են այն մարդիկ, որոնք ծանոթ են հիսնամյա աղվեսի սովորություններին, նա ոչ թե պարզ խուճապի մեջ է, այլ սարսափի: Երբ այրվում է Աբլիազովի պոչը, նա սկսում է խղճահարություն առաջացնել, բոլորին պատմելով, որ իրեն ուզում են սպանել: Իր վերջերս տված հարցազրույցում նա անխնա կերպով ոտնատակ արեց Ֆրանսիայի իմիջըՙ հայտնելով, որ այստեղ իր կյանքին վտանգ է սպառնում: Իբր, հենց դրա համար նա պահանջեց մեկ տեղանոց բանտախուց, որպեսզի զբոսանքի ժամանակ իր հետ «միջադեպ» տեղի չունենա: Սա հավաստի հատկանիշ է, որ ֆրանսիացիների հետ Աբլիազովն ընդհանուր լեզու չգտավ: Ի միջի այլոց, նա փնովում եւ ոչ օբյեկտիվության մեջ նույնպես մեղադրում էր Անգլիայի դատարանին, երբ նրան Մարախլապատ Ալբիոնում 22-ամսվա բանտարկության դատապարտեցին:

Նկար 1. Մուխտար Աբլիազով

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՏԱՐԱԾՔՆԵՐ: ՏԵՍԱՐԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՈՒՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ 1916 Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՈՒՄ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՋՆՋԵԼ 1916 Թ. ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական