Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՀՆՉԵՑՐԵԼ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հունիսի 16-18-ը հայերս հետեւում էինք Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rouse-Road սեմինարին մասնակցող հայկական պատվիրակության եւ ադրբեջանցի պատվիրակների, այսպես ասենք, մինի-պատերազմներին: Հայկական կողմից մասնակցում էին Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ եւ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ասենք, որ ադրբեջանցիք ՆԱՏՕ-ի սեմինարը վերածեցին իրենց հատուկ հիստերիայի դրսեւորման հարթակի ու նույն երգերն էին երգում «գրավյալ» տարածքների, Ադրբեջանի բռնազավթման մասին, անգամ բոլոր հայերին, ներառյալ Հայաստանի նախագահներին, անվանեցին ահաբեկիչ, իսկ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի` ԼՂՀ խնդրի կարգավորմամբ պատերազմը բացառելու վերաբերյալ ելույթից հետո ընդհանրապես կատաղեցին: Հայ պատվիրակները բավական բարձր մակարդակով պատասխանում էին ադրբեջանական զազրախոսությանն ու խորհրդաժողովի մասնակիցներին հասանելի դարձնում իրականությունը: Արժանի հակահարվածներից հետո ադրբեջանցիք ընդհանրապես կորցնում էին իրենց եւ բոլորին զզվեցնում իրենց նվնվոցով:

Մեր պատվիրակներն արդեն վերադարձել են եւ շուտով ասուլիս կտան: Նրանցից Թեւան Պողոսյանն իր զգացողությունները փոխանցեց «Ազգին»:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի ելույթները ոչ թե սադրելու կամ ինչ-որ բան հրահրելու նպատակով էին արվում, այլ նրանք իրենց ստերին այնքան են հավատում, որ կաշվից դուրս են գալիս դրանք աշխարհինը դարձնելու. ասենք` նոր պատմություն են գրում, որ իրանական բոլոր թագավորները, շահերն ու հայտնի դեմքերը ադրբեջանցի են եղել: Այդ մակարդակի է իրենց մոտ ամեն ինչ: Իսկ հայ պատվիրակները հարկ համարեցին սեմինարում ադրբեջանցների պահվածքի առիթն օգտագործել եւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի վերաբերյալ մեղադրանքներին արձագանքելով` բուն իրողությունները ներկայացնել, ինչն էլ հունից հանում էր ադրբեջանցիներին: Մեկ խնդիր կար միայն` սեմինարի ֆորմատը, որտեղ հայերը ստիպված հայտնվում էին արձագանքողի վիճակում. «Իրենք յոթ-ութ-տասն հոգով էին մի բան ասում, մենք երկու հոգով էինք, ժամանակի առումով էր մեր հնարավորությունը քիչ: Այնուամենայնիվ` բոլորին պատասխանել ենք, որեւէ մի խնդիր չի մնացել բաց: Ապագայում պետք է հաշվի առնվի, որ մեր պատվիրակությունը ոչ միայն լսողի դերում լինի, այլ, ասենք, անդամները լինեն զեկուցողներ», ասում էր Թ. Պողոսյանը` նկատի առնելով 2015 թվականին Հայաստանում ծրագրված ՆԱՏՕ-ի միջոցառումը, որին, ի դեպ, մեր պատվիրակությունը հրավիրել է նաեւ ադրբեջանցիներին:

Իսկ որ Թ. Պողոսյանի հորը, ժամանակին ԼՂՀ վարչապետ եղած Ժիրայր Պողոսյանին Ադրբեջանում ահաբեկիչ են հայտարարել, Թ. Պողոսյանն այնտեղ էլ է արձագանքել, եւ «Ազգին» էլ ասաց. «Իրականում հայրս եղել է Ղարաբաղի ազատագրման շարժման մասնակից, փոխվարչապետ, վարչապետ, հասկանալի է, որ Արցախի այն ժամանակվա յուրաքանչյուր իշխանավորի հետ կապված Ադրբեջանը ջանում է գործեր պատրաստել: Շատ ուրախ եմ, որ իրենք են գնահատում, քանի որ իրենք շատ ավելի լավ են փաստորեն գնահատում մարդկանց, քան երբեմն մենք ենք հայերով նստում-գնահատում»:

Այսպիսով ապացուցվեց, որ բոլոր դեպքերում ճիշտ է Բաքու գնալը. մեր այս դիտարկմանն ի պատասխան` Թ. Պողոսյանը նկատեց, որ այն բոլոր հնարավորությունները, որտեղ պետք է ապացուցվի մեր ճշմարտացիությունը, պետք է օգտագործել, մասնակցել, ակտիվ լինել: Ձեւաչափերը պետք է գնահատել` եթե «Եվրոտեսիլի» նման մի բան է լինելու, մեր երգչի բեմ դուրս գալիս հոսանքը պետք է անջատեն, երգը փչացնեն` իմաստ չկա գնալու: Բայց այնպիսի ֆորմատներում, որ ՆԱՏՕ-ինն է, ու այդ տեսակի պրոբլեմներ չեն ծագելու, պե՛տք է գնալ:

Իսկ ադրբեջանցիների` եկող տարի Երեւան գալուց հրաժարվելու մասին խոսակցությունների կապակցությամբ էլ ասաց.«Այնտեղ մենք հրավերն արել ենք` մեզ որեւէ բան չեն ասել, մինչեւ մեր այնտեղից մեկնելը տեղեկություն չեմ ունեցել հրաժարվել-չհրաժարվելու մասին: Դեռ մի տարի առջեւում կա, միգուցե կհասկանան, որ հրաժարվելը սխալ է: Մենք ուրախությամբ իրենց կընդունենք, ասել ենք` մենք մեր հրավերի տերը կլինենք»:

Ամփոփելով, թե հատկապես ի՞նչ լսելի դարձրին ՆԱՏՕ-ականներին մեր պատվիրակները, Թ. Պողոսյանը նշեց, որ բոլորը փաստորեն տեղյակ դարձան` Արցախյան շարժումը ե՞րբ է սկսվել, ովքեր են պատերազմ սկսելու մեղավորները, ովքեր են հողերն իրականում զավթել, եւ ով է ազատագրել, բոլոր այդ հարցերի պատասխանը տրվեց: Այնպես որ սեմինարին ներկա ՆԱՏՕ-ականներն արդեն շատ լավ գաղափար ունեն, թե իրենցից ինչ են ներկայացնում ՄԱԿ-ի չորս բանաձեւերը. եթե ադրբեջանցիները միշտ փորձում են առաջ տանել Հայաստանին ագրեսոր ճանաչելու տեսակետը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կոչ են անում, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն ու հռետորաբանությունը եւ չխանգարի Մինսկի խմբի ձեւաչափում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը:

Նկար 1. Թեւան Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԲՈՍԱՆՔ` ԲԱՔՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՏԱՐԱԾՔՆԵՐ: ՏԵՍԱՐԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՀՄԱՆԱՏԱՐԱԾՔՆԵՐ: ՏԵՍԱՐԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական