Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԲՈՍԱՆՔ` ԲԱՔՎՈՒՄ

20/06/2014
- 20 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բաքու մեկնած հայկական պատվիրակության կազմը որոշելուց առաջ չի բացառվում, որ այն ձեւավորողները եւս մեկ անգամ դիտել են «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմը: Հատկապես այն դրվագը, երբ որոշվում է, թե ո՞վ պետք է մեկնի Ռուսաստան` «Արտակի համար աղջիկ բերելու»:

Այս սկզբունքով, Կորյուն Նահապետյանը (պատվիրակության ղեկավար, հանրապետական) ընտրվել է որպես «համապատասխան մարդ` համապատասխան կուսակցությունից», Թեւան Պողոսյանը, որպես ծագումով ղարաբաղցի, ընդդիմադիր («Ժառանգություն»), եւ Ռիչարդ Կիրակոսյանը` որպես «անգլերեն իմացող մարդ»: Չմոռանանք, որ սեմինարը ՆԱՏՕ-ի` «Ռոուս-Ռոուդ»-ն էր, հետեւաբար, էլ ո՞վ, եթե ոչ Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ:

Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Բաքու էր մեկնել միայն այն բանից հետո, երբ, ըստ Թեւան Պողոսյանի` «ադրբեջանական կողմը հայկական պատվիրակության անվտանգության բոլոր երաշխիքները տվել է»:

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը պատվիրակություն չուղարկել Բաքու: Իհարկե կարող էր: Ընդ որում, չմեկնելու հիմնավորումը բավականին տրամաբանական կլիներ, օրինակՙ Բաքու չմեկնելով Հայաստանը կարող էր հայտարարել, որ «ՀՀ-ն պատվիրակություն չի ուղարկում մի երկիր, որտեղ հայ սպանելը չի համարվում հանցագործություն, եւ ձեռնպահ է մնում առայժմ մասնակցելու մի կազմակերպության կազմակերպած սեմինարներին, որոնցից մեկի ընթացքում քնած ժամանակ կացնահարել են հայոց բանակի սպային»:

Բայց Երեւանում որոշեցին մասնակցել Բաքվի սեմինարին, եւ դա եւս ունի իր տրամաբանական հիմնավորումը: Մասնավորաբար, ՆԱՏՕ-ի` այս օրերին անցկացվող, անցկացվելիք որեւէ միջոցառմանը մեր երկրի չմասնակցությունը կարող է ՆԱՏՕ-ում հիմք հանդիսանալ Հայաստանին էլ երբեք չհրավիրելու նման` «համագործակցությունը խթանող» սեմինարներին, հատկապես որ Հայաստանն ընտրել է զարգացման եվրասիական ճանապարհը: Սա, անխոս, կարող էր բացասաբար անդրադառնալ մեր երկրի համար: Բացի սրանից, Բաքու մեկնելը կարելի է հիմնավորել այն հանգամանքով եւս, որ Հայաստանը` ադրբեջանցիների հետ հենց Ադրբեջանում շփվելու որեւէ բարդույթ չունի, ինչն, անշուշտ, ողջունելի է:

Երկար եւ շատ խոսված սեմինարին ավելի մանրամասն չենք անդրադառնա, միայն նշենք, որ ի դեմս մեր` Բաքվում ներկայացված պատվիրակության բոլոր անդամների, բոլոր հայերին Ադրբեջանի խորհրդարանի նախագահը անվանել է «ահաբեկիչներ»: Հետեւաբար, ստացվում է, որ Բաքուն պատրաստ է ու կարող է իր սահմանների ներսում անվտանգության երաշխիքներ տալ «ահաբեկիչներին»:

Մերոնք հակադարձել են, իսկ հաջորդ օրն էլ (սեմինարի երկրորդ օրը) չեն մասնակցել նույն այդ խորհրդարանի նախագահի կազմակերպած պաշտոնական ճաշին, փոխարենը պարոնայք Նահապետյանը, Պողոսյանն ու Կիրակոսյանը նախընտրել են… շրջել Բաքվում: Ավելին, արդեն երեկոյան Ռիչարդ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է իրենց, ըստ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի` «երեք ահաբեկիչների» լուսանկարը` Ադրբեջանի մայրաքաղաքում:

Ի՞նչն էր ուշագրավը Բաքվի սեմինարի ընթացքում կամ դրա շուրջը: Նախ, ադրբեջանական պաշտոնական հյուրընկալությունն ու հասարակական դժգոհությունների հոսանքը այս անգամ թերեւս աննախադեպ էին: Բաքվում չինովնիկները դեռ այսքան կոշտ ու այսքան կոպիտ լեզվակռվի մեջ չէին մտել մերոնց հետ, անգամ սպառնալով` կալանավորել նրանցից մեկի հորը (ադրբեջանցիները նման սպառնալիք էին հնչեցրել` Թեւան Պողոսյանի` «Ադրբեջանի տարածքում ապօրինություններ կատարած ու հետապնդվող» հորՙ ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի հասցեին):

Բացի սրանից, հայկական պատվիրակությանը Բաքվում «հյուրընկալեցին» նաեւ ցուցարարները, ովքեր հատկապես հայ պատվիրակների ելույթներից հետո պաստառներով ու բարձրախոսներով պահանջում էին «դուրս շպրտել հայերին` Ադրբեջանից»: Ճիշտ է, ոստիկանությունը ցրել է բողոքավորներին, նրանցից խլել պաստառները, որոնց բովանդակությունը, սակայն, ապացուցում է, որ ադրբեջանցիներն ընդհանուր առմամբ չեն հանդուրժում հայերի հետ, թեկուզ մի քանի օրով, համակեցությունը, ինչն իր հերթին անհնարին պետք է դարձնի մեր կողմից ազատագրված բոլոր հողերի երբեւէ «վերադարձը» Ադրբեջանին:

Հաջորդ, ինչը կարեւոր էր Բաքվի սեմինարի շուրջ, դրա մասին Հայաստանում տեղեկատվության աղբյուրներն էին: Սեմինարի գոնե առաջին օրը հայկական բոլոր կայքերը, գրեթե բոլոր լրատվամիջոոցները մեր իսկ պատվիրակության, նրա անդամների ելույթների մասին տեղեկատվություն էին հաղորդում` հիմք ընդունելով ադրբեջանական կայքերի հոդվածները: Տպավորություն էր ստեղծվում, որ պարոնայք Նահապետյանը, Պողոսյանն ու Կիրակոսյանը Բաքու ոտք դնելիս զրկվել են իրենց հեռախոսներից, համացանցից օգտվելու բոլոր տեսակի հնարավորություններից, անգամ նրանց թուղթ չեն տալիս, որ անհրաժեշտության պարագայում նամակ գրեն` հայրենիք:

Պարզվեց, որ այս ամենն այդպես չէ, մասնավորաբար Կիրակոսյանը սկսեց ակտիվություն ցուցաբերել համացանցում, Թեւան Պողոսյանն ու Կորյուն Նահապետյանը սկսեցին պատասխանել հեռախոսազանգերին (կամ զանգեր ստանալ) հենց վերջիներիցս ստացած տեղեկատվության վրա էլ, ուրեմն արձանագրենք, որ հայկական պատվիրակությունը Բաքվում ադրբեջանական կողմից որեւէ սադրանք, ապակողմնորոշիչ, կեղծ հայտարություն անպատասխան չի թողել, իսկ ընդհանուր առմամբ իրենց նորմալ են զգացել Ադրբեջանի մայրաքաղաքում:

Մնում է հասկանալ, տվյալ պարագայում կոնկրետՙ ՆԱՏՕ-ի ինչի՞ն է պետք նման կազմով սեմինարների անցկացումը: Հասկանալի է, որ այսՙ բավականին «սակավամարդ» կազմակերպությունը ընդլայնման խնդիր ունի, եւ, հետխորհրդային տարածքի հաշվին իր հնարավոր ընդլայնումը կազմակերպելու հիմնական նպատակ, բայց այնուամենայնիվ, ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն թույլ տալիս Հայաստան-Ադրբեջան հակամարտության շուրջ որեւէ բորբոքում, կամա թե ակամա դառնալով դրա հիմք-առիթը: Որ ՆԱՏՕ-ն այս ամենը թույլ է տալիսՙ կասկած չկա, քանի որ, օրինակ, սեմինարի առաջին օրը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատգամավորական լեզվակռվին ՆԱՏՕ-ի որեւէ պատվիրակ չի միջամտել, թերեւս` «թող որքան ուզում են խոսեն, միեւնույն էՙ այն ինչ խոսում են, հետո կօգտագործենք իրենց դեմ» հաշվարկով:

Մեր պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան Բաքվից Թբիլիսիով վերադարձել է Հայաստան: Բոլորը:

Փառք Աստծո…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԸՙ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՆԾԱԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՀՆՉԵՑՐԵԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐՈՆՔ ԲԱՔՎՈՒՄ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՀՆՉԵՑՐԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական