Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

Այս շրջանում մշակութային կյանքը բավկանին ակտիվ է եւ անհրաժեշտ է իմանալՙ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ: Ստորեւՙ կարեւոր ձեռնարկների շարանը:

Օրերս Համազգային թատրոնում տեղի ունեցավ պրեմիերա` Շեքսպիրի «Համլետը»: 22-րդ թատերաշրջանի վերջին երեք ներկայացումները հնարավորություն կունենաք դիտելու հունիսի 13, 14, 15-ին: Բեմադրության հեղինակ Վիգեն Չալդրանյան, իսկ դերերում Վարդան Մկրտչյան, Դավիթ Հակոբյան, Տաթեւ Ղազարյան, Արման Նավասարդյան, Անահիտ Կիրակոսյան, Վարշամ Գեւորգյան, Կարապետ Բալյան, Ստեփան Ղամբարյան, Վանիկ Մկրտչյան, Նարեկ Բաղդասարյան: Ներկայացման սիզբը 20:00 -ին

Հունիսի 13-ին «Երաժշտության կասկադ» շարքը ներկայացնում է Մայք Մոսեսյան եւ ընկերներ համերգը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որը կմեկնարկի ժամը 20:00-ին: Համերգային ծրագրում կատարումներով հանդես կգա Ավստրիայից ժամանած Մայք Մոսեսսյանը, շեփորահար Երվանդ Մարգարյանը, դաշնակահար Նառա Առաքելյանը, բաս` Արմեն Հովակիմյանը եւ հարվածային գործիքներ` Արթուր Բալջյանը:

Հունիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Ռուսաստանի Դաշնության մշակույթի օրերը Հայաստանում» միջոցառման շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա Ռուսական փողային նվագախումբը (Սանկտ-Պետերբուրգ), որի ժամանակ կհնչեն Յ. Ս. Բախ, Տրոյան, Չայկովսկի, Ռոսինի, Կաչչինի, Շիլկլոպեր, Ռավել: Ռուսական փողային նվագախմբի գեղ. ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Պոլյանիչկո, մենակատարներ Զնամենսկի, Սկրիպով, Վորոբյով:

Երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա հունիսի 13-ին եւ 14-ին ժամը 21:00-ին Ուլիխանյան ակումբում վայելելու ջազային մեղեդիներ վաստակավոր արտիստ, ջազմեն, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի, Ֆրանսիայից ժամանած Լորեն Ռոբինի (հարվածային գործիքներ) եւ Սիմոն Դոլմազյանի (կոնտրաբաս) մատուցմամբ:

Անդրադառնալով դասական երաժշտությանը նշենք, որ հունիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ջութակահար Սերգեյ Խաչատրյանը եւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգան համերգային ծրագրով: Ծրագրում Բրամսՙ Կրկնակի կոնցերտ ջութակի եւ թավջութակի համար, Մալերՙ Սիմֆոնիա թիվ 1 եւ Բրամս Սիմֆոնիա թիվ 2: Դիրիժոր Էդուարդ Թոփչյան:

Հունիսի 17-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կխաղան «6 ուտեստ օլիգարխի համար» ներկայացումը, որի բեմադրող ռեժիսորն է Իրինա Հարությունյանը, իսկ պիեսի հեղինակը Գաննա Սլուցկին: Այս ներկայացումը տարիներ առաջ բեմադրվել է Կ. Ստանիսլավսկու ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Իսկ ահա այսօր նոր դերասանական կազմով, նոր սցենարական ու ռեժիսորական լուծումներով, զգեստների ու բեմի ձեւավորմաբ այն կհանձնվի հանդիսականի դատին: Ներկայացումը երկլեզու է հայերեն եւ ռուսերեն:

Արամ Խաչատրյան համերգասրահում հունիսի 24-ին տեղի կունենա Հայաստանի պարի պետական համույթի ելույթը, որը նշում է իր 50-ամյակը: Գլխավոր բալետմաստյեր` Ասատուր Կարապետյան, երաժշտական մասին ղեկավար Հայկ Գրիգորյան. տնօրեն Էրիկ Չանչուրյան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Համերգ ճեմասրահում» նախագիծը, որի շրջանակում հունիսի 24-ին Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյան տարածաշրջանի միակ հայ տերմենահարուհին հանդես կգա համերգային ծրագրով: Նրան կնվագակցեն Լուսինե Սարգսյանը (դաշնամուր), Արթուր Ավանեսովը (դաշնամուր) եւ Հայկ Սուքիասյանը (թավջութակ):

Նշենք, որ տերմենվոքսը աշխարհում միակ երաժշտական գործիքն է, որը նվագում են օդում:

Անկրկնելի երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի շրջագայությունների շրջանակներում շուտով` հունիսի 28-ին , Yans Music Hall-ում տեղի կունենա նրա համերգը, ապա հուլիսի 4-ին երաժիշտներ` David Meade, Robert Donald Albanese, Joe Fitzgerald հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն մեծ լսարանի համար Տաթեւիկ Հովհաննիսյանը հանդես կգա հայաստանյան երկրորդ համերգով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՂԵՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ` ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ «ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ» ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հաջորդ գրառումը

ԳԵՐԴ ԲՈՒՑԵՐԻՈՒՍ 2013-Ի ՄՐՑԱՆԱԿԸՙ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «Epress.am»-ԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐԴ ԲՈՒՑԵՐԻՈՒՍ 2013-Ի ՄՐՑԱՆԱԿԸՙ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՅԱՆ «Epress.am»-ԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Եթե վերանանք «մանր» խնդիրներից և փորձենք այժմ Հայաստանում և Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկել ավելի ընդգրկուն հայացքով, ապա, նկատելի է,...

ԿարդալDetails

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական