Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍՈՒԼԸ ԵՎ ՆԻՆՎԵԻ ՆԱՀԱՆԳԸՙ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ

13/06/2014
- 13 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Նրանց օգնում են սուննիները

Իրաքի հյուսիսում գտնվող նավթառատ Մոսուլ քաղաքը եւ ամբողջ Նինվեի նահանգը հունիսի 10-ից ապստամբ իսլամիստների ձեռքին են, որոնք արդեն գործողություններ են սկսել սահմանային Սալահեդդինի նահանգի գրավման նպատակով եւ առաջանում են դեպի Բաղդադ: Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի նախագահ Ուսամա ալ Նուջայֆին: Նա Ֆրանսպրեսի թղթակցին պատմել է, որ Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին, ինչպես նաեւ իրաքցի զինվորական եւ քաղաքական որոշ գործիչներ «անհրաժեշտ են համարում Իրաքի բոլոր ուժերը միավորել եւ աշխարհի ղեկավարներին ահազանգել ահաբեկիչների հարձակումը կասեցնելու նպատակով»:

Մոսուլը մայրաքաղաք Բաղդադից 400 կմ հեռավորության վրա է եւ անցյալում եղել է «Ալ Ղաիդայի» հենակետերից մեկը: Քաղաքը հեռու չէ Քրդական ինքնավար շրջանից: Քրդերը կազմում են Մոսուլի բնակչության զգալի մասը: Նինվեի նահանգը սահմանակից է Սիրիային, որի տարածքում են գտնվում իսլամիստ գրոհայինների հենակետերը:

«Ֆիգարո» թերթը հավելում է, որ առաջին անգամ է, որ սուննի ապստամբները Իրաքում մի ամբողջ նահանգ են գրավում, որի գլխավոր քաղաք Մոսուլը մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքն է: Սուննի ապստամբների մեջ մեծամասնություն են կազմում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները, ուստի կարելի է խոսել Իրաքում ջիհադիստների խոշոր հաջողության մասին: Իսլամիստների գլխավոր թիրախը Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ Մալիքին է: Նրա հանդեպ թշնամաբար տրամադրված իրաքյան ցեղախմբերն օգնում են սուննի ապստամբներին, որոնք արդեն իսկ վերահսկում են Բաղդադից 60 կմ արեւմուտք գտնվող Ֆալլուջա քաղաքը եւ Բաղդադից 80 կմ հյուսիս ընկած Ռամադի քաղաքի որոշ թաղամասեր: Վերջին ամիսներին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը փորձում է իր վերահսկողության տակ առնել Իրաքի սուննիաբնակ բոլոր տարածքները, որպեսզի արեւմուտքում միավորվի Սիրիայում արդեն գործող ջիհադիստների հետ: Արեւմտյան աղբյուրները վերջիններին կոչում են ահաբեկիչներ, իսկ Սիրիայում կռվող նրանց զինակիցներինՙ ապստամբներ եւ ազատամարտիկներ…

Իրաքում ապստամբ ջիհադիստներին օգնում է բնակչության այն մասը, որին զզվեցրել է վարչապետ Նուրի ալ Մալիքիի հակասուննի քաղաքականությունը, ընդգծում է «Ֆիգարոն»: Իրաքի բանակը եւ անվտանգության ծառայությունները անկարող են դիմագրավել իսլամիստներին: Վերջին ամիսներին բանակում շատացել են դասալքության դեպքերը, եւ վարչապետ Մալիքին ստիպված օգնություն է խնդրում աշխարհազորային ջոկատներից, նաեւ Արեւմուտքից: Սուննիաբնակ շրջաններում ապստամբները վերահսկում են մայրուղիների հատվածներ ու դրանով իսկ խոչընդոտում են կամավոր բանակի տեղաշարժերը:

Արաբական մամուլի տվյալներով, կենտրոնական կառավարությունը ներկայումս վերահսկում է Իրաքի տարածքի հազիվ կեսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ա. ՄԻԼԼԵՐ. «ԴԱՏԱՐԱՆԸ ԿԻԵՎԻՆ ՉԻ ՕԳՆԻ: ՈՒԿՐԱԻՆԱՆ ՍՆԱՆԿ Է»

Հաջորդ գրառումը

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ԿԱՍԵՑՈՒՄԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ԿԱՍԵՑՈՒՄԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական