Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼԸ… ՑԱՆԿԱԼԻ ՉԷ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 03.06.2014 Վիեննա, Ավստրիա

Ավստրիայի գործարար միջավայրի մի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում վերջինս ասաց, որ հրավիրվել է Վիեննայում հունիսի 12-ին կայանալիք ավստրո-հայկական գործարար ֆորումին: Ծանոթանալով հետաքրքրությանս շրջանակին, նշեց, որ հայկական պատվիրակության կազմում են լինելու նաեւ պարենարտադրության ներկայացուցիչներ, որոնց թվումՙ երշիկի արտադրություն իրականացնող հայաստանցի 2 գործարարներ: Պարզ է, որ նրանք Ավստրիա են ժամանում իրենց արտադրանքի արտահանման հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Նկատեմ, որ ՄԱԿ-ի պարենի ու գյուղատնտեսության կառույցի մի ուսումնասիրության համաձայն, ՀՀ-ից արտահանվող հիմնական պարենային ապրանքների 5-յակը հետեւյալ տեսքն ունի. ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, լոլիկի մածուկ, հատիկ ու աղացած սուրճեր: Այնպես որ մսի արտադրության նվազագույն ցուցանիշ ունեցող Հայաստանի համար մսամթերքի արտահանում իրականացնելու ցանկությունն առավել քան հետաքրքրական է: Եվրոպացիները յուրաքանչյուր պարենմթերքի ներմուծման պարագայում այնպիսի չափորոշիչներ ունեն, որոնց ապահովելը պատվի ու պատվախնդրութjան հարց է որեւէ երկրի գործարար միջավայրի համար: Առայժմ մերոնք կարծես հպարտանալու շատ տեղ չունեն, որի վկայություններն են նաեւ սննդի անվտանգության ծառայության իրականացրած ստուգումները, մամուլի հրապարակումները, մեր մարդկանց մոտ կազմավորվող կարծիքները: Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի պատմությունը դեռ չի մոռացվել, մեր մարդիկ ներմուծվող մսի ցածր գնի պատճառով դրանց որակի վերաբերյալ ոչ անհիմն կասկածներ ունեն: Առայժմ ընդամենը նկատենք, որ Հայաստանից մսամթերքների արտահանումը Եվրոպա որոշակի ռիսկեր է պարունակում: Զրուցակիցս ավստրիացուն հատուկ նրբանկատությամբ նկատեց, որ հունիսի 12-ին ինքը մեկնելու է հանդիպման… բալկանյան տարածաշրջան, ուր իրենց ընկերությունը որոշակի հետաքրքրություններ ունի:

Որ հայաստանցիներս ընդգծված դրական կարծիք չունենք մեր գործարար միջավայրի մասին, հանրահայտ է: Բայց որ այդ տեսակետին են նաեւ այլ երկրների գործարարներ, հարցը լուրջ մտահոգություն է ծնում: Տարիներ շարունակ իրականացվող համանման գործարար ֆորումներում ընդգծվում է, որ մեր եւ այլոց միջեւ արձանագրվող տնտեսական համագործակցությունը զիջում է քաղաքական կապերին: Այստեղ գաղտնիք չկա. առաջինը կոնկրետ քայլեր է պահանջում, երկրորդն ընդամենը ցանկությունների պարզ արտահայտման միջոց է: Կոնկրետ քայլերը մեզանում անհասկանալիորեն ծանր են արվում, որը եւ աշխարհով մեկ սփռված հայերի միջոցով հասնում է արտերկրների գործարարներին, ովքեր էլ տարակուսում են, թե ինչու այսչափ շնորհաշատ ու ակտիվ իրենց հայ գործընկերները հայաստանյան միջավայրում չեն գործում: Հենց թեկուզ ՀՀ պարենապահովության ոլորտում, ուր երբեմն այնպիսի ցածր ցուցանիշներ են արձանագրվում, որոնք կարելի է զավեշտալի որակել: Մեկ հայաստանցու հաշվով տարեկան 20 կգ տավարի, խոզի, մանր եղջերավորի ու հավի մսի արտադրության պարագայում արտառոց տարօրինակ է մեր առեւտրային ցանցում մսամթերք-երշիկեղենի ցուցադրվող ծավալները: Միայն մեկ թիվ նշեմ. 2011 թվականին Ավստրիայում խոզերի գլխաքանակը անցել է 3 մլն-ից, խոզի մսի արտադրությունը կազմել է 544 հազար տոննա, երբ ՀՀ ցուցանիշը այս թվի հազիվ 1 տոկոսն է: Համանման պատկեր է խոշոր եղջերավորի ու հավի մսի արտադրությունում: Ի դեպ, թե ՀՀ-ում, թե Ավստրիայում 1 բնակչի հաշվով վարելահողը նույն 1700 քառակուսի մետրն է:

Զրուցակցիս բնորոշմամբ ավստրիացիներն իրենց լավ չեն զգա, եթե երկրի առեւտրային ցանցում արտերկրների մսամթերք հայտնվի: Նրանք դա կանխում են արդյունավետ մսարտադրության իրականացմամբ, որի ապացույցներն են էական գնանկումների մասին գովազդային թերթիկներից ներկայացվող լուսանկարները: Ի դեպ, A+A մակնշումը հավաստում է, որ թե հումքը, թե արտադրանքը ավստրիական ծագում ունեն, որը մեզանում արմատավորելը առաջնահերթ գործ ենք դիտարկում:

Այսուհանդերձ հուսանք, որ մինչ հունիսի 12-ի ավստրո-հայկական գործարար ֆորումի օրը զրուցակիցս կմտքափոխվի: Սա պարզապես հայաստանցուս ցանկությունն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Apple-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2014 Թ. ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԵՐԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական