Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՆ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մայիսի 30-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Եվրոպային ռուսական գազի մատակարարումների ծավալը, 2013 թ. 16 տոկոսով աճել է նախորդ տարվա համեմատությամբ:

Բեռլինցի փորձագետներն իրենց հերթին ուսումնասիրել են Եվրոպային ռուսական գազի մատակարարումների դադարեցման հնարավոր տարբերակները:

Եվրոխորհրդարանի «Կանաչների» խմբակցության պատվերով Գերմանիայի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտը (DIW) անցկացրել է ռուսական գազի մատակարարումների հնարավոր դադարեցման հետեւանքներին նվիրված հետազոտություն: Ինստիտուտի փորձագետները վերլուծել են հնարավոր երկու սցենար: Առաջին. դադարեցվում է ԵՄ երկրների գազամատակարարումը միայն ուկրաինական տարանցիկ գծով: Երկրորդ. Ռուսաստանը փակում է դեպի արեւմուտք գնացող բոլոր գազատար խողովակները:

Առաջին սցենարը համարվում է առավել հավանական, քանի որ Մոսկվան եւ Կիեւը առայժմ չեն փոխհամաձայնեցրել գազի գները, եւ «Գազպրոմը» սպառնում է Ուկրաինայի գազամատակարարումը դադարեցնել հունիսի սկզբներին:

Երկորդ սցենարը առայժմ զուտ ենթադրական է: DIW-ի վերլուծաբանները հետազոտության արդյունքները ներկայացրել են մայիսի վերջերին Բեռլինում կայացած մամլո ասուլիսում:

Ուկրաինական սցենար

Ռուսաստանից գազը Եվրոպա է հասնում երեք հիմնական խողովակաշարերով: Մոտավորապես կեսը անցնում է Ուկրաինայով, մոտ 30 տոկոսըՙ Բելառուսի տարածքով («Յամալ» գազամուղ) եւ 16 տոկոսըՙ Բալթիկ ծովի հատակով («Հյուսիսային հոսք»):

Ռուսական գազի մատակարարումներից եվրոպական երկրները կախվածության մեջ են տարբեր չափերով: Օրինակ, Գերմանիայում սպառվող գազի 38 տոկոսը ստացվում է Ռուսաստանից, իսկ Բալթյան երկրներում, Ֆինլանդիայում, Սլովակիայում, Չեխիայում, Ավստրիայում այդ ցուցանիշը 100 կամ գրեթե 100 տոկոս է: Ըստ որում, Արեւելյան Եվրոպայի պետությունները ռուսական գազ ստանում են առավելապես Ուկրաինայով անցնող գազամուղով, մինչդեռ Գերմանիան «Հյուսիսային հոսք» գազամուղի գործարկումից ի վեր նվազ չափով է կախված ուկրաինական գծից:

Ըստ այդմ վերջին գծով գազամատակարարման դադարեցումը եվրոպական տարբեր երկրներում տարբեր հետեւանքներ կունենա, սակայն, ինչպես նշում է DIW բաժնի վարիչ Կլաուդիա Կեմֆերտը, ոչ մի երկրում հետեւանքներն աղետալի չեն լինի: Առավել շատ կտուժեին Խորվաթիան, Հունգարիան եւ Ռումինիան, որոնք առայժմ չունեն հեղուկ բնական գազ ստանալու հնարավորություն եւ թույլ են ինտեգրված գազափոխադրման եվրոպական ցանցին, որը նախատեսում է նաեւ պահուստային մատակարարումներ:

Բեռլինցի փորձագետների հաշվարկները ցույց են տալիս, որ ուկրաինական գազատարով մատակարարման դադարեցումը հնարավոր է փոխհատուցել ուրիշ աղբյուրներից: «Համաշխարհային շուկաներում գազի պակաս չկա, եւ այն կարելի է հասցնել Արեւմտյան Եվրոպա», հայտարարել է Կեմֆերտը:

Իսկ եթե Ռուսաստանը փակի ամբողջ գազը…

«Եթե Ռուսաստանը լիովին դադարեցնի Եվրոպայի գազամատակարարումը, ապա հետեւանքները կլինեն առավել էական», խոստովանել է Կեմֆերտըՙ ավելացնելով, որ ռուսական գազը մասամբ կարելի է փոխարինել նորվեգական կամ հյուսիսաֆրիկյան գազով, սակայն առավել հեռանկարային է հեղուկ բնական գազը:

Հեղուկ գազի առաջարկը հետզհետե աճում է, Եվրոպայում կառուցվում են կամ արդեն կառուցվել են հեղուկ բնական գազի տանկերների ընդունման նավամատույցներ, մասնավորապեսՙ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիտվայում, Լեհաստանւոմ, Ուկրաինայում, Բուլղարիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Խորվաթիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Բելգիայում:

Ամեն դեպքում ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցումը կհանգեցներ այդ վառելիքի զգալի թանկացմանը: Ֆինլանդիայում թանկացումը կկազմեր ավելի քան 100 տոկոս, Բալթյան երկրներումՙ գրեթե 100 տոկոս, Հունգարիայում եւ Բուլղարիայումՙ մոտ 50 տոկոս, Գերմանիայումՙ 20 տոկոս: Ինչ վերաբերում է Ուկրաինային, երկու սցենարների դեպքում էլ թանկացումը կկազմեր ավելի քան 200 տոկոս:

Ուկրաինայի «ողբերգական» վիճակը

DIW-ի գիտական տնօրեն Քրիստիան ֆոն Հիրշհաուզենի կարծիքովՙ Ուկրաինան տոկոսային առումով ռուսական գազից կախման մեջ է արեւելաեվրոպական որոշ երկրներից պակաս չափով, սակայն Ուկրաինայի էներգետիկ հատվածում վիճակը պարզապես «ողբերգական» է:

Այդ երկիրը չունի սեփական հարուստ էներգառեսուրսներ, մինչդեռ իր տնտեսությունը ամենից էներգատարն է ամբողջ Եվրոպայում: Այսպես, Ուկրաինայի ժողովրդական տնտեսության էներգաարդյունավետությունը 10 անգամ ցածր է, քան Գերմանիայինը:

Քրիստիան ֆոն Հիրշհաուզենը լրագրողներին ցուցադրել է մի խոշոր գիրք, որը պարունակում է 15 տարի առաջ Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի համար կատարված հետազոտությունը եւ հանձնարարականների ցանկը: Գերմանացի գիտնականը ցավով նշել է, որ ինքն այսօր նույն գիրքը «գրեթե անփոփոխ տեսքով» կարող է առաջարկել Կիեւի ներկայիս ղեկավարներին: Նա Ուկրաինան համարում է ԵՄ էներգետիկ քաղաքականության «աքիլլեսյան գարշապարը». երկիրը թեեւ ԵՄ անդամ չէ, բայց կարեւոր դեր է խաղում Բրյուսելի որոշումների ընդունման մեջ:

Քաղաքական հետեւություններ

Կլաուդիա Կեմֆերտի կարծիքովՙ հաշվարկված երկու սցենարները թույլ են տալիս պնդել, որ Եվրոպայի բոլոր երկրների հուսալի գազամատակարարման ապահովումը սկզբունքորեն հնարավոր է, եթե ճիշտ ժամանակին ձեռնարկվեն Եվրոպայի գազաբաշխիչ ցանցերի զարգացմանն ուղղղված ջանքեր, եթե արագացվի հեղուկ բնական գազի ընդունման նավամատույցների շինարարությունը եւ ավելացվեն գազապահեստների կարողությունները:

DIW-ի հետազոտության պատվիրատունՙ Եվրոխորհրդարանում «Կանաչների» խմբակցության համանախագահ Ռայնհարդ Բյուտիկոֆերը, փորձագետների աշխատանքի հիման վրա արել է երկու կարեւոր քաղաքական հետեւություն: Առաջինը հետեւյալն է. «Եվրոպայի էներգետիկ եւ մասնավորապես գազային կախվածությունն այնքան մեծ չէ, որպեսզի արդարացում ծառայի ճակատագրապաշտ լինելու եւ ձերբազատման փորձեր չձեռնարկելու համար»:

Երկրորդ հետեւությունը կապված է ԵՄ երկրների գազային կախվածության տարբեր աստիճանների հետ: Բյուտիկոֆերը կարծում է, որ այդ հանգամանքը կարող է էապես պառատել Եվրոմիության շարքերը եւ կազմալուծել Բրյուսելի արտաքին քաղաքական գործունեությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ ԹՈՌԸՙ ՄԵԾ ՀՈՐ ԿԵՐՊԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՈՒԺԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՈՒԺԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական