Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՃԻՐԸ 100 ՏԱՐԻ ՀԵՏՈՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

06/06/2014
- 06 Հունիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հունիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վերին պալատի վարույթ ընդունելով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործըՙ բավարարեց Շվեյցարիայի 2014-ի մարտի 11-ին ներկայացրած բողոքը, առիթ ստեղծելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին Մեծ եղեռնի հարցը միջազգային նոր հնչեղություն ստանա: Մեզ ընձեռված եզակի հնարավորությունը ճիշտ, արժանապատիվ կօգտագործե՞նք, մանավանդ երբ մեր կողքին են եվրոպական հզոր 2 երկիրՙ Շվեյցարիան եւ Ֆրանսիան: Այս եւ սրանից բխող այլ հարցերի մասին ենք զրուցում Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ, այս հարցի նվիրյալ Սարգիս Շահինյանի հետ:


– Ձեր ասած բարձր պայմանավորվող կողմերից մեկը Ֆրանսիան է, մյուսըՙ Շվեյցարիան: Բա Հայաստա՞նը:

– Հայաստանը դժբախտաբար այն տեսակետին է, որ այս տեսակ դատավարության պարագայում սպասում է, որ հրավիրվի Բարձրագույն պալատի նախագահի կողմից, որպեսզի մասնակցի: Ինքնուրույն ակտիվ քայլ չի անում, չի դիմում, թե ցեղասպանված ժողովրդիՙ այս խնդրի հետ կապված ժառանգորդ պետությունն ենք: Ինչ կվերաբերի ժխտողականության դեմ տարված եւ տարվելիք պայքարին, որեւէ մեկը չամբաստանելով ու չդատապարտելով հանդերձ, հոս առնվազն ասելիք ունենք: Իսկ այս ուղղությամբ նույնիսկ խոսք չկա: Ինչ որ հետաքրքրական է, Ֆրանսուա Օլանդը Փարիզում, 2014-ի ապրիլի 24-ինՙ խորհրդանշական այդ օրը, առիթը գործածեց հայտարարելու, որ Ֆրանսիան Շվեյցարիայի կողքին է, եթե հայցը բավարարվի: Այսինքնՙ պաշտոնապես հայտնեց իր դիրքորոշումը խնդրի շուրջ:

– Անընդհատ կրկնում ենք, թե Հայոց ցեղասպանությունը մաս չի դարձել համաեվրոպական հիշողության, սրանով արդյոք նաեւ չի՞ ընդգծվում, թե այն հենց այդ հոլովույթի մեջ է ներառվում:

– Իհարկե, եւ ոչ միայն. առաջին անգամն է, որ միջազգային ատյանում հայոց դեմ գործված ոճիրը հարցականի տակ է դրվել դեկտեմբերի 17-ին: Մեզ համար վատագույն արդյունքներից մեկն այն եղավ, որ Փերինչեքի հայցն ընդունվեց, քանի որ իր արտահայտությունները չընդունվեցան իբրեւ մարդկային արժանապատվության դեմ գործված հանցանք: Այսինքն մի ցեղասպանության ժխտողը չհամեմատվեց ուրիշ ցեղասպանության ժխտողների հետ, նույն մակարդակին չդասվեց:

Եվ սա է նաեւ հետապնդվելիք խնդիրներից մեկը, բայց տեխնիկական գետնի վրաՙ ոչ կարեւորագույնը: Հարցումների մեջ չի՞ մտնումՙ արդյոք ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, որքան էլ տարօրինակ թվի, այլՙ արդյոք եվրոպական մարդկային իրավունքների պայմանավորվածության 10-րդ հոդվածը խոչընդոտո՞ւմ է ազգային քրեական օրենքներին, այսինքն, օրինակ, Շվեյցարիայի քրեական օրենքին: Սա տեխնիկական խնդիրն է, այսինքն իրավաբանական խնդիրներից մեկն է: Այս տեսակ գործերի միայն 5-10 տոկոսն է, որ ընդունվում է, ուզում եմ ասելՙ այն ձեւը, որով Շվեյցարիան ներկայացուց իր հայցը, ճիշտ էր:

– Ասել է, թե Շվեյցարիան ընդունել է մի օրենք, որի պաշտպանն է շարունակում մնալ, դրա համար էլ իր հայցը բավարարվեց: Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունն էլ մասնակցելո՞ւ է դատավարությանը: Բացի Թուրքիայից ուրիշ էլ ի՞նչ հավանական շահագրգիռ կողմեր կարող են ներկայանալ:

– Ուզում եմ Ձեզ հետեւյալը հիշեցնել. այն օրը, երբ սրա մասին գիրք գրվի, այդ ժամանակ իրականությունը հայտնի կդառնաՙ Շվեյցարիան ինչպես հասավ այդ բողոքարկմանը: Դիտմամբ ուզում եմ այդ կետը բաց թողնել, քանի որ խոցելի մասերը շատ են: Բայց հիմա գոհ ենք, որ այս հայցն ընդունվեց, եւ պիտի երթանք առաջ, քանի որ հայ ժողովուրդի հիշողության, բայց մանավանդ արժանապատվության շահերը կպահանջեն, որ մենք մեթոդիկ ձեւով այս խնդրին մոտենանք: Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը դեռ վերջնական որոշում չի առել, բայց նպատակն այն է, որ մեկ կամ մյուս ձեւով կարողանա մասնակցիլ դատավարությանՙ իբրեւ շահագրգիռ կողմ: Հաշվի պիտի առնենք, որ խնդիրը 3 մակարդակ Է ներկայացնում. մեկը հայ ժողովուրդի արժանապատվության խոցելիությունն է, այսինքնՙ ցեղասպանությունից տուժած կողմը կարողանա իր ճիշտը պատճառաբանել ցեղասպանության ժխտողականության տեսանկյունեն եւ պնդել, որ Եվրոպայի հազվագյուտ երկրներից մեկում, ինչպիսին Շվեյցարիան է, ուր կիրառվեց առկա պատժիչ օրենքը, ոճիրն ունի իր ճիշտը, եւ այդ ճիշտը չի հակասում եվրոպական մարդու իրավունքների կարեւորագույն սկզբունքներից մեկինՙ ազատ կարծիքի արտահայտության, քանի որ այդ 10-րդ հոդվածում շարադրված են իրավունքներ ու պարտականություններ: Երկրորդՙ ժխտողի կողմը, այսինքն Փերինչեքը, պատկանում է մի երկրի, որն իրավունք ունի իր դատապարտված քաղաքացուն պաշտպանել, եւ Թուրքիան պաշտպանելով իր քաղաքացուն, զուգահեռ հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության ժխտմանը: Կա նաեւ մարդու իրավունքների հասկացողության ընդհանուր դաշտը, այսինքնՙ պետք է հասկանալ, թե ազատ մտքի արտահայտությունը մինչեւ ուր կարող է հասնել: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները, որոնք այս ուղղությամբ ասելիք ունին, կարող են այս խնդրին մասնակցիլ: Այսինքնՙ այս խոշորացույցի տակ է, որ Բարձրագույն պալատի նախագահը պիտի որոշե, թե այս կամ այն կազմակերպությունն իրավասո՞ւ է, ի վիճակի՞ է դատավարությանը մասնակցելու:

Ինչ կվերաբերի քաղաքական ոլորտին, այս դատավարությունը պիտի ընթանա, երբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք հիշատակում: Շատ խորհրդանշական էՙ առաջին անգամ ոճիրից 100 տարի եւ ոչ թե 1 տարի վերջ, ինչպես որ Նյուրնբերգը եղավ: Փաստորեն մեր պատմության մեջ հասնում ենք այն եզրին, ուր հնարավորությունն ունինք միջազգային դատարանի առջեւ այս խնդիրը բարձրաձայնելու: Ցեղասպանության մասին պիտի խոսվի ոչ որովհետեւ հայերը կամ Փերինչեքը դա ուզեցին, այլ որ դատարանը դեկտեմբերի 17-ի որոշման միջոցով ծուղակի մեջ ինկավՙ հրեական ողջակիզման եւ հայոց ցեղասպանության համար 2 տարբեր չափորոշիչներ ստեղծելով:

– Հայկական կողմն ունի՞ փաստաբանական ամուր ուժ, միասնական ոգի: Եվրոպակա՞ն երկրներից են նրանք, Շվեյցարիայի՞ց, թե՞ՙ նաեւ Հայաստանից:

– Արդեն դեկտեմբերից սկսեցինք փնտրել պրոֆեսիոնալ այն անձանց, որոնք պիտի ի վիճակի լինեն այս տեսակ դատավարության մասնակցելու: Չմանրամասնենք, նրանք ասենք համաշխարհային ընդգրկում ունեն: Շատ բարձր որակի խորհրդատուներ ունենք, որոնք նաեւ Հայաստանից են: Մի շատ կարեւոր կետ եւս կա: Նույն բանն է, ինչ որ ցեղասպանության քաղաքական ճանաչումը, վասն ինչի՞, որն է հաջորդ քայլը: Ցայսօր ինձ խոցող ամենամեծ դարդն այն է, որ ոչ ոք այդ համեստությունը չունեցավ խնդիրը համայն եզրի բերել, հասկացնել տալ, թե դրանից հետո ի՞նչ պիտի լինի, արդյո՞ք այս դատավարության մեջ տեսնում ենք խորհրդանշական փյունիկ թռչունի վեր հառնելու, վերածնունդի հնարավորությունը, ո՞րն է մեր գոյատեւման նոր բացվող էջը: Ուզում եմ, որ հայ ժողովուրդը կարողանա իր մարմնից ու մտքից թոթափել այս ծանր լուծը, բեռը: Ցեղասպանության գերին ենք դարձել, այս խնդրի բանտարկյալ ենք դարձելՙ առանց ուզելու, չենք կարողանում խնդրի հանդեպ ճիշտ դիստանցըՙ տարածությունը պահել, մինչեւ այսօր չկարողացանք այս խնդիրն ինչպես որ պետք էր առաջ տանել, հայոց սահմաններում պարփակվելու փոխարեն, ինչպես արժանի էր, դարձնել համաշխարհային մակարդակի հասկացողություն, մարդկային իրավունքների դեմ գործված ոճիր: Դատավարությունը շահելու, թե՞ կորցնելու ենք, միեւնույնն էՙ սրա մասին խոսվելու, գրվելու է, մշակույթ պիտի դառնա, այս ամիսների ընթացքին պիտի ունենանք հսկայական հնարավորություն խնդրի շուրջ մարդկանց, ոչ հայերի, խոսեցնել տալու:

– Բուրկհալթերը Բաքվից հետո հունիսի 4-ին Երեւանում էր: Ղարաբաղյան հարցի տեղաշարժը իհարկե գլխավոր նյութն էր Շվեյցարիայի նախագահ, արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահողի հանդիպումներում, բայց ենթադրելի է, որ այլ խնդիրներ էլ արծարծած կլինեն հայկական կողմի հետՙ մասնավորապես Ժնեւի հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարցը, որ ի հեճուկս Ժնեւի կանտոնի ցանկության, իրականություն չի դառնում Դավութօղլուին տված Բուրկհալթերի խոստման համաձայն: Մի ուրիշ հիշեցում էլՙ արտգործնախարարությունը համաձայն չէր ՄԻԵԴ որոշման բողոքարկման, ինչը իրականացրեց արդարադատության նախարարությունը:

– Արտաքին քաղաքականության շահերից բխող իրականություն է, որ Բուրկհալթերը չի ժխտում. Պարոն Բուրկհալթերը ճնշումներ բանեցուց եւ շարունակում է բանեցնել Ժնեւի կանտոնի իշխանությունների վրա, որ չկառուցվիՙ գործածելով զուտ քաղաքական պատճառաբանություններ: Այդ ճնշումը չպիտի դադրի, սակայն այս պահուս Շվեյցարիան մի քիչ տարբեր վիճակում է գտնվում. մի կողմիցՙ ստիպված է իր օրենսդրությունը պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտողականության գետնի վրա, մյուս կողմիցՙ ստիպված է հենց ինքը ժխտող դառնալ Հայոց ցեղասպանության հիշողության:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԱՆՐ ՍՐՏՈՎ ՇԱԲԱԹ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ ԹՈՌԸՙ ՄԵԾ ՀՈՐ ԿԵՐՊԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՍՏԱՍ ՄԻԿՈՅԱՆԻ ԹՈՌԸՙ ՄԵԾ ՀՈՐ ԿԵՐՊԱՐԻ ԵՎ ՆՐԱ ԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական