Մայիսի 24-ին Լիսաբոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը: Գավաթը վիճարկելու են Մադրիդը ներկայացնող երկու ակումբներ` «Ռեալն» ու «Ատլետիկոն»:
Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի պատմության մեջ առաջին անգամ են հանդիպում նույն քաղաքը ներկայացնող թիմեր:
«Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի տիտղոսը նվաճել է ինը անգամ, իսկ Իսպանիայի առաջնության նոր չեմպիոն «Ատլետիկոյի» համար այն կարող է լինել առաջինը:
Չնայած այս թիմերը առաջին անգամ են հանդիպում եվրոպական մրցաշարի եզրափակիչում` նրանք այս մրցաշրջանում ուժերը չափել են արդեն չորս անգամ: Երկու հանդիպում Իսպանիայի առաջնությունում, երկուսն էլ` Գավաթի շրջանակներում:
Մադրիդյան դերբիի գլխավոր մրցավար նշանակվել է հոլանդացի Բյորն Կյույպերսը: Ըստ բուքմեյքերների` ֆավորիտը «Արքայական ակումբն» է: