Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

23/05/2014
- 23 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հովիկ Աբրահամյանի կառավարության 2014-2017 թվականների ծրագիրն ամենեւին էլ նոր չէ եւ հիմնականում կրկնում է նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության 2013-2017 թվականների ծրագիրը: Ամբողջ ծրագրին անդրադառնալ մեկ հրապարակման մեջ հնարավոր չէ, ուստի անդրադառնանք հիմնական նպատակներին:

Այսպիսով, նոր կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները 2014-2017 թվականներին հետեւյալն են.

– զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով.

– նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումՙ մինչեւ 65000 դրամի.

– աղքատության կրճատման ապահովումՙ 10 տոկոսային կետով:

Նախորդ կառավարության գործունեությունից ակնկալվող հիմնական արդյունքները 2013-2017 թվականներին, սրանք են.

– զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,

– ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,

– նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

– նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

– ծնելիության գումարային գործակցի աճՙ մինչեւ 1.8-ի,

– 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,

– միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,

– աղքատության կրճատման ապահովումՙ 8-10 տոկոսային կետով,

– 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,

– պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովումՙ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 – 0.4 տոկոսային կետի չափով:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունն առանձնացնում է 3 հիմնական նպատակ, նախորդ կառավարությունն իր առջեւ խնդիր էր դրել 10 այդպիսի նպատակ: Սա, իհարկե, չի նշանակում, որ ավելի շատ նպատակներ դնողը ինքնին ավելի լավն է եւ հաջողությամբ էլ դրանք կիրականացնի: Սակայն դա հստակ ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չի ստեղծել մոտիվացիա ուժերի գերլարումով աշխատելու համար: Ինչը նշանակում է, որ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս կառավարությունից:

Հիմնական ակնկալվող արդյունքների սակավությունը ենթադրում է նաեւ, որ նոր վարչապետի նկատմամբ նախագահը նույնքան պահանջկոտ չէ, ինչպես Տիգրան Սարգսյանի նկատմամբ էր: Այդ մասին է վկայում նաեւ տնտեսական աճի ավելի ցածր` 5 տոկոս շեմի պահանջը, այն դեպքում, երբ նախորդ կառավարության առջեւ դրվում էր 5-7 տոկոս աճի պահանջ: Նույնը կարելի է ասել նաեւ 2017-ին նվազագույն աշխատավարձի ավելի ցածր` 65 հազար դրամ շեմի պահանջը, այն դեպքում, երբ նախորդ կառավարության առջեւ դրված է եղել նվազագույն աշխատավարձը նույն ժամկետում 70 հազար դրամի հասցնելու պահանջ:

Նոր կառավարության ծրագրում միայն նշվում է ստվերային տնտեսության կրճատման մասին, բայց չի ասվում, թե ինչպե՞ս ու ի՞նչ չափով, ինչպես նշված է նախորդ կառավարության հիմնական նպատակների մեջ` տարեկան 0,3-0,4 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի ավելացում: Ի դեպ, այս մոտեցումն աշխատել է վերջին տարիներին եւ անհասկանալի ու մտահոգիչ է, թե ինչո՞ւ այս անգամ դա չի ամրագրվել նոր կառավարության կողմից:

Մեկ այլ կարեւոր կետ` «միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումՙ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի», բացակայում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հիմնական արդյունքների մեջ: Նշվում է միայն կենսաթոշակների աստիճանական բարձրացման մասին ընդհանուր արտահայտությունը:

«100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով» խիստ կարեւոր եւ արդյունաբերական զարգացման նպատակ հետապնդող կետը նույնպես չկա նոր կառավարության նպատակների մեջ:

Փաստորեն, նոր կառավարությունը ավելի ցածր տնտեսական աճ է խոստանում, ստվերի նվազեցման կոնկրետ քայլերի մասին ոչինչ չի ասում, նոր աշխատատեղերի ավելացման, թոշակների բարձրացման մասին նույնպես, բայց խոստանում է աղքատության 10 տոկոս կրճատում: Նախկին կառավարության առջեւ դրված ավելի բարձր պահանջներով եւ նպատակներով հանդերձ, ակնկալվում էր 8-10 տոկոս աղքատության կրճատում: Հարց է առաջանում, եթե ավելի համեստ նպատակներով կարելի էր հասնել աղքատության ավելի մեծ կրճատման, ապա ինչո՞ւ էր նախորդ կառավարությունը ձգտում ավելի բարձր եւ դժվարահասանելի նպատակներ իրականացնել:

Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նոր կառավարության ծրագրում նախորդից վերցված է միայն մեկ նախադասություն, որտեղ նշվում է, որ նոր համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը եւ երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը: Ոչ մի խոսք բարեփոխումների շարունակման անհրաժեշտության մասին: Ինչը զարմանալի էլ չէ, քանի որ վարչապետ դառնալուց հետո Հովիկ Աբրահամյանի նշանակալի գլխավոր քայլը կենսաթոշակային բարեփոխումների աստիճանական տապալումն է` զուգորդված PR ակցիաներով:

Այս ամենից հետո կարելի է եզրակացնել, որ, եթե Հայաստանի կառավարության առջեւ դրված նպատակների իրագործումն օբյեկտիվորեն անհնար էր, ապա կարելի էր դրանք ավելի համեստ դարձնել եւ իրագործման պահանջ դնել նախորդ կառավարության առջեւ: Եթե այդ նպատակների իրագործումը իրատեսական էր, բայց նախորդ կառավարությունը չէր կարողանում լուծել, ապա ինչո՞ւ դրանք նոր կառավարության առջեւ նույնությամբ դրվելու փոխարեն մեղմացվել եւ ավելի անորոշ են դարձել: Կարծես թե հարցն առանձնապես պատասխանների տարբերակներ չունի …

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՂՀ ԱԿՆԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐՍ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական