Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԷԻՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ՈՒԺԵՂ ԹԻՄԵՐԻ ՀԵՏ»

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ին եւ հունիսի 6-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Ալժիրի եւ Գերմանիայի հավաքականների հետ: Այդ առիթով հավաքական հրավիրված նոր ֆուտբոլիստների, ազգային հավաքականի մարզչի, ինչպես նաեւ հարակից թեմաների շուրջ «Ազգ»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանի հետ: Մասնագետի կարծիքով, բարձր խաղամակարդակ ունեցող հավաքականների հետ ընկերական հանդիպումները վկայում են մեր ֆուտբոլի առաջընթացի մասին: Նախկինում նման հանդիպումներ կազմակերպելը շատ դժվար էր:


– Պարոն Բարսեղյան, Բեռնար Շալանդը ազգային հավաքական է հրավիրել արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին: Հայտացուցակում նոր անուններ կան: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ սպասելիքներ կան:

– Այդ ֆուտբոլիստների հնարավորությունների ու խաղամակարդակների մասին ես այդքան տեղեկություն չունեմ: Գուցե մարզիչը տեղակ է այդ մասին, կամ էլ հրավիրել է, որ տեսնի նրանց հնարավորությունները` հետագայում հիմնական կազմում օգտագործելու համար:

– Ինչպիսի՞ մարզիչ է Բեռնար Շալանդը Հայաստանի հավաքականի համար:

– Այն մարդը, որի հետ չես շփվել, չգիտես ինչպիսին է նրա աշխատանքային գործունեությունը… դժվարանում եմ նմանատիպ հարցերի պատասխանել: Թե ինչպիսի ֆուտբոլային փիլիսոփայություն ունի Բեռնար Շալանդը, ցույց կտա ժամանակը, հավաքականի խաղամակարդակն ու արդյունքները: Եթե ֆեդերացիան հրավիրել է Շալանդին, ապա ղեկավարությունը տեսել է մարզչի դրական կողմերը: Բայց, բոլոր պարագաներում, այդ մասին կվկայեն հավաքականի խաղամակարդակն ու արդյունքները:

– Ի՞նչ կտան Ալժիրի եւ Գերմանիայի ազգային ընտրանիների հետ խաղերը:

– Ուրախ եմ, որ այսօր Գերմանիայի ընտրանու նման բարձր խաղամակարդակ ունեցող հավաքականը ցանկացել է մեր հավաքականի հետ ընկերական խաղ անցկացնել: Եթե մենք հետադարձ հայացք գցենք, կտեսնենք, թե ինչ դժվարությամբ էին ընկերական խաղեր կազմակերպվում ավելի ուժեղ թիմերի հետ նախկինում: Իսկ այսօր մենք ունենք այդ հնարավորությունը, ինչը խոսում է մեր ֆուտբոլի առաջընթացի մասին: Ալժիրի հավաքականն էլ համարվում է առաջատար, քանի որ մի քանի անգամ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

– Ի՞նչ կարծիք ունեք «Եվրո-2016»-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցների մասին: Ի՞նչ շանսեր ունեն մերոնք այդ մրցաշարում:

– Գրեթե 5 տարի է վիճակահանությունը շատ հավասար է բաշխում թիմերին: Բացառություն չեն կազմում 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ենթախմբերը: Չի կարելի ասել, որ այսօր գոյություն ունեն գերֆուտբոլային պետություններ եւ գրեթե բոլոր հավաքականները իրենց խաղամակարդակով մոտենում են միմյանց: Ուրեմն բնական է, որ այդ ենթախմբերի կազմերը երկրորդական բնույթ ունեն: Բայց եթե նայենք նախկին արդունքներին, հասկանալի է, որ պորտուգալացիները, դանիացիները, թեկուզեւ սերբերը, այսպես ասած պետք է թելադրեն իրենց կամքը: Իրենք ավելի շանսեր ունեն հաջորդ փուլ դուրս գալու: Բայց այդ առումով ես չեմ ցանկանում մեր հավաքականի շանսերը նվազեցնել, որովհետեւ նախորդ տարվա խաղամակարդակը ցույց տվեց, որ մերոնք հնարավորություն ունեն հաջող հանդես գալու, ինչու չէՙ դուրս գալու հաջորդ փուլ: Համենայնդեպս ես լավատես եմ:

– Ի՞նչ մակարդակի է ասյօր Հայաստանի առաջնությունը:

– Դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ երկակի բնույթ է կրում: Ինչո՞ւ է առաջնության խաղամակարդակը ցածր, նույնիսկ չի համապատասխանում մեր հավաքականի մակարդակին: Դա էլ իր բացատրությունն ունի. չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստների 70-80 տոկոսը արտերկում են հանդես գալիս, որոնց տեխնիկատակտիկական հնարավորությունները, ինչպես նաեւ խաղամակարդակն ավելի բարձր են: Վերադառնալով ազգային առաջնությանը ես կարող եմ մի բան ասել` մեր ակումբների ղեկավարներն ինչ-որ տեղ երիտասարդացման փուլն են ընտրել, այդ պատճառով էլ գուցե ժամանակավորապես խաղամակարդակն ընկել է: Այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք էլ ունեմ: Այսօր ակնառու առաջատար չկա մեր առաջնությունում: Բոլոր թիմերը գրեթե հավասար են: Նույնիսկ եթե «Ուլիսը» խաղային մակարդակով զիջում է` դա էլ չի կարելի հաստատակամորեն ասել: Գուցե դա կախված է ակումբի գործունեության այլ հանգամանքներից: Նայեք վերջին տուրերի արդյունքները: Առաջատարները կորցնում են միավորներ: Եթե «Արարատը» 7-8 միավոր առաջ էր, իսկ այսօր մի քանի միավորով հետ է մնացել, դա ցույց է տալիս, որ իսկապես թեժ պայքար է ընթանում մեր առաջնությունում: Եթե խաղային մակարդակը համեմատենք միջազգային ստանդարտին համապատասխանող չափանշների հետ` ճիշտ է, մենք զիջում ենք, սակայն առաջվա նման թելադրող թիմ չկա մեր առաջնությունում, ոնց որ վերջին տարիներին «Փյունիկն» էր: Թիմերի խաղամակարդակը հավասարվել է:

– Ձեզ համար անակնկա՞լ էր «Բանանցի»` Հայաստանի չեմպիոն դառնալը:

– Չէինք սպասում «Բանացի» չեմպիոնությանը: Դրան նպաստեցին նաեւ վերջին տուրերում «Արարատի» դժգույն ելույթները: Այնուամենայնիվ, «Բանացն» էլ ավելի թարմացած եւ երիտասարդ կազմով էր խաղում, ինչպես մեր մյուս թիմերը, որոնց կազմում 5-6 խաղացողներ երիտասարդներ են: Ես պատահական չնշեցի, որ մեր թիմերը սերնդափոխություն են ապրում: Երեւի մենք պետք է համակերպվենք, եւ կգա ժամանակ, որ թիմերի խաղամակարդակը կբարձրանա:

– Այսինքն երիտասարդներին ներգրավելը լավ չէ՞:

– Իհարկե լավ է: Ես կողմնակից եմ, որ օտարերկրացիներ քիչ հրավիրեն: Կամ էլ հրավիրեն նրանց, ովքեր կարող են եղանակ սեղծել, եւ մեր ֆուտբոլիստները կկարողանան որոշ բաներ ընդօրինակել նրանցից: Կուրորեն օտարերկրացիներ բերելուն դեմ եմ: Մեկ-մեկ նրանց անվանում եմ «կիսաֆաբրիկատներ»: Իսկ երիտասարդացնելն այնքանով է լավ, որ ժամանակի ընթացքում նրանք ձեռք կբերեն ֆուտբոլային փորձ, որը կօգնի ազգային ֆուտբոլի մակարդակը բարձրացնելուն, ինչպես նաեւ հավաքականում ընդգրկվելու համար:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Աբրահամ Խաշմանյանի հեռացումը «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից:

– Դա ոչ ֆուտբոլային քայլ էր: Գուցե ես ֆուտբոլային մասնագետ եմ, այդ պատճառով եմ այսպես կարծում: Նմանատիպ իրավիճակ եղել է նաեւ Մադրիդի «Ռեալում», երբ այդ ակումբը գլխավորում էր հայնտի մարզիչ Ֆաբիո Կապելոն: Ինչպես գիտենք` «Ռեալը» համարվում է «Արքայական ակումբ», որին համակրում է Իսպանիայի թագավորը: Նույնիսկ նա մի առիթով ասել է, թե երբ եք հեռացնելու խորամանկ Կապելոյին: Այնուամենայնիվ, ակումբի ղեկավարությունը սպասեց առաջնության ավարտին: Այդ մրցաշրջանում «Ռեալն» անգամ չեմպիոն դարձավ: Հետո նոր հրաժեշտ տվեցին Կապելոյին: Իսկ «Արարատի» ղեկավարության արարքը ես չեմ կարողանում բացատրել: Ի՞նչ նկատառումներ են ունեցել: Ես լսել եմ Աբրահամ Խաշմանյանի ելույթը, սակայն ակումբի ղեկավարներինը` ոչ: Ամեն դեպքում, ես գտնում եմ, որ նրանք շտապել են:

– Ո՞ր երկրի հավաքականին եք երկրպագելու աշխարհի առաջնությանը:

– Որպես պրոֆեսիոնալ մարզիչ ես ոչ մի թիմի չեմ երկրպագում, բացի մեր ազգային հավաքականից եւ իմ թիմից, եթե ունենում եմ: Չնայած այօր ակտիվ գործունեություն չեմ ծավալում, բայց ես մինչեւ հիմա ինձ համարում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ, եւ կարծում եմ` ինձ դեռ չեմ սպառել:

– Մոտ ժամանակներս հնարավո՞ր է որեւէ ակումբ գլխավորեք:

– Հնարավոր է, եւ ես ուրախ կլինեմ այդ առումով, քանի որ, նորից եմ կրկնում, ես ինձ որպես մարզիչ չեմ սպառել: Ինչ թիմ էլ առաջարկեն, ես միանգամից կհամաձայնվեմ, նույնիսկ վազելով (ծիծաղում է), որովհետեւ առանց ֆուտբոլի ինձ համար շատ դժվար է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎՙ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԳԱԼԻՍ Է ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆ ՍՊՈՐՏԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ԳԱԼԻՍ Է ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԲՈԼՈՐՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԵՇՏ ՏԱՆ ՍՊՈՐՏԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական