Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԵՐՐՈՐԴ ՌԵՅԽՈՒՄ

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ըստ երեւույթին, նախախնամության մատը խառն է, որ Շուշին ազատագրվել է մայիսի 9-ին: Թե չէ Ադրբեջանում ինչպե՞ս էին պարպելու պարտության դառնությունը: Բայց սխալ կլինի ասել, թե Բաքվում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի տոնակատարություններով են փոխհատուցում Շուշիի «կորուստը»: Ամենեւին:

Այդ երկրում տոն է մայիսի 10-ը` Հեյդար Ալիեւի ծննդյան օրը: Պաշտոնապես միջոցառումներին տրվել է «Ծաղկի տոն» անունը: Այս տարի Հոլանդիայից ներկրվել է 4 մլն. միայն կարմիր վարդ: Ծաղկազարդարվել է Բաքվի ողջ կենտրոնը, իսկ Ադրբեջանի զինված ուժերի «ընտրյալ ստորաբաժանումները քայլերթ են կատարել մայրաքաղաքի գլխավոր պողոտաներով եւ փողոցներով»: Դրանք կոչված են Հեյդար Ալիեւի եւ նրա «կյանքի անբաժան ընկերուհի» Զարիֆա Ալիեւայի անուններով:

Նույն օրը, սակայն, ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվել է 22 վայրկյան տեւողության տեսահոլոհակ. Բաքվի Շատրվանների հրապարակում ի ցույց ամենքի կանգնել է մի երիտասարդ` սեւ հագուստով, որի «վերնաշապկին ամրացված էր երրորդ ռեյխի զինանշանը»: Ի՞նչն է ադրբեջանցի երիտասարդին ստիպել, որ «համազգային առաջնորդի» ծննդյան օրը Բաքվի կենտրոնում հայտնվի ֆաշիստական խորհրդանշանով` հայտնի չէ:

Բայց փաստի առթիվ հայտարարություն է տարածել Ադրբեջանի դատախազությունը, որտեղ ասված է, թե «յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ արտահայտվելու իրավունք, եւ այդ եզակի դեպքը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանում կան նեոնացիստական տրամադրություններ, առավել եւս` դրանք կրող խմբավորումներ»:

Ըստ երեւույթին, երիտասարդը ոչ թե ցուցադրել է իր կողմնորոշումը, այլ փորձել է հասարակության ուշադրությունը հրավիրել երկրում պետականորեն հովանավորվող կռապաշտության վրա: Ամենայն հավանականությամբ, իրավապահ մարմիններն էլ դա հասկացել են: Հակառակ դեպքում դատախազության արձագանքն այդքան մեղմ չէր լինի:

Ադրբեջանցի երիտասարդը փաստորեն փորձել է Հեյդար Ալիեւի անձի պաշտամունքը համեմատել 1930-ական թվականներին Գերմանիայում Հիտլերի պանծացման հետ եւ զգուշացնել, թե ինչ վտանգներով է հղի հասարակության համընդհանուր զոմբիացումը: Իսկ որ Ադրբեջանում իշխող ընտանիքը գնալով անցնում է բոլոր սահմանները, դրանում ոչ ոք չի կասկածում:

Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ իրավապաշտպան Լեյլա Յունուսովան պատմում է ձերբակալության ժամանակ իր հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին: Լրագրողներից մեկը դատախազության քննիչ Իսկանդեր Լեմբերանսկիին հարցնում է. «Մի՞թե ադրբեջանցի տղամարդուն վայել է ադրբեջանցի կնոջ հետ մտնել զուգարան»: Լեմբերանսկին, նկատի ունենալով Լեյլա Յունուսովային, պատասխանում է. «Նա ադրբեջանցի կին չէ, նա հայ կին է»:

Ինչո՞վ պետականորեն հովանավորվող ֆաշիզմ չէ սա: Իրավապահ մարմնի ներկայացուցիչը, գիտակցելով հանդերձ, որ իրեն տեսաձայնագրում են, հրապարակայնորեն ասում է, որ Լեյլա Յունուսովայի դեմ գործադրված բռնություններն արդարացվում են, քանի որ «նա հայ կին է»:

«Միջադեպը» կարելի էր անուշադրության մատնել` համարելով, որ Իսկանդեր Լեմբերանսկին «հանդուրժողական Ադրբեջանում ցավալի բացառություն է», եթե դրան չհետեւեր իշխանամետ մամուլի անդրադարձը: Մի ամբողջ շարք հրապարակումներում «բացահայտվել է», որ Լեյլա Յունուսովայի ամուսնու` կոնֆլիկտաբան-իրավապաշտպան Արիֆ Յունուսովի «հայրը վաղ հասակում զրկվելով ծնողներից, մեծացել է հայկական ընտանիքում, ամուսնացել հայ աղջկա հետ»:

Ադրբեջանցի «հետախույզները» փորփրել են անցյալը եւ պարզել, որ Արիֆ Յունուսովի մայրը` «Արշալույս Բարսեղյանը, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է»: Թվարկվել են Արիֆ Յունուսովի` ազգությամբ հայ զարմիկներն ու զարմուհիները, «որոնց հետ նա երբեք կապերը չի խզել եւ այսօր էլ հաղորդակցվում է»:

Ի՞նչ է ստացվում, մարդն իրավունք չունի նամակագրական կապ պահել բարեկամների հետ միայն այն պատճառով, որ նրանք հա՞յ են: Այո, այդպես է հասկացվում: Թե չէ ի՞նչ կարիք կար հրապարակայնացնելու Արիֆ Յունուսովի` Ռուսաստանի հեռավոր շրջաններից մեկում ապրող «հայ զարմիկի» անունը, որի հետ, ինչպես նախկին «խղճի կալանավոր» Ֆաթուլլաեւն է պնդում, «Բարսեղյան- Յունուսովը պարբերաբար հանդիպել է անգամ «Խոջալուի ցեղասպանությունից» (չակերտները մերն են- Վ. Ա.) հետո»:

Այդպես ֆաշիստական Գերմանիայում գեստապոն էր բացահայում այս կամ այն մարդու «հանցավոր կապերը հրեաների հետ» կամ մանրազնին ուսումնասիրում, թե արդյոք որեւէ մեկի նախապապը կամ տատը հրեա չի՞ եղել: Այո, միայն ֆաշիստական Գերմանիայում էր գործում «մաքուր արիական ծագման» սկզբունքը: Ֆաշիզմի կործանումից շուրջ 70 տարի անց, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանում օրենքից դուրս են հայտարարվում նրանք, որ «հայկական արյուն ունեն»:

Ինչո՞ւմ են մեղադրվում Յունուսով ամուսինները: Պարզվում է, որ 1991-ին, երբ «ադրբեջանական հատուկ ծառայությունները Լեռնային Ղարաբաղը մաքրելու հաջող գործողություն էին իրականացնում (խոսքը ԽՍՀՄ զինված ուժերի միջոցով ԼՂ հայ բնակչության բռնատեղահանության նպատակով սկսած «Կոլցո» զարհուրելի անվանմամբ հատուկ ռազմագործողության մասին է – Վ. Ա.) Լեյլա Յունուսովան, լինելով Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը, հայկական խաղաղ Չայքենդի (Գետաշենի- Վ. Ա.) եւ Ղարաբաղի դեմ «ադրբեջանական հաղթական հատուկ գործողությունը» (չակերտները մերն են- Վ. Ա.) կանգնեցնելու ահազանգ է հնչեցրել»: Ընդ որում, հոդվածի հեղինակը Լեյլա Յունուսովային անվանում է ոչ այլ կերպ, քան` «Արշալույս Բարսեղյանի հարս»:

Խնդրի հիմքում, ինչպես տեսնում ենք, դրվում է ոչ թե Յունուսովայի քաղաքացիական կեցվածքը, այլ` նրա ամուսնու «հայկական արյունը», ինչը բացահայտ այլատյացություն է, ռասիզմի անթաքույց դրսեւորում: «Շատերն են հիշում հեռուստաատեսության ուղիղ եթերում այն կադրերը, երբ հայտնվում է կարմիր, կողաճեղքերով շրջազգեստ հագած 36-ամյա երիտասարդ կինը, որ քարտեզի վրա ցույց է տալիս Մարտակերտում ադրբեջանական զորքերի դասավորությունը: Ի՞նչ էր դա, անձեռնհասությու՞ն, թե՞ դավաճանություն: Չէ՞ որ Բարսեղյանի հարսի (Լեյլա Յունուսովայի, որ մի կարճ ժամանակահատված զբաղեցրել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի պետի պաշտոնը- Վ. Ա.) ելույթից մի քանի ժամ անց ադրբեջանական բանակի դիրքերը հակառակորդի կողմից անողոքաբար ոչնչացվեցին»,- գրում է virtualaz.org-ը:

Զավե՞շտ է: Առաջին հայացքից` այո, քանի որ Մարտակերտում եւ առհասարակ ադրբեջանա-ղարաբաղյան ռազմաճակատի որեւէ հատվածում հայկական ուժերը Լեյլա Յունուսովայի «հուշարարության» կարիքը երբեք չեն ունեցել. ամեն ինչ եղել է աչքի առաջ: Բայց հոդվածի հեղինակի նպատակն է` Յունուսովային ներկայացնել որպես «Արշալույս Բարսեղյանի հարսի, որը ժամանակին հայկական կողմին հույժ գաղտնի տեղեկություններ է փոխանցել` ուղիղ հեռուստաեթերում ցույց տալով ադրբեջանական բանակի դասավորությունը Մարտակերտում»:

Այդպես ադրբեջանական հասարակությանը ներշնչվում է, որ եթե «Արշալույս Բարսեղյանի հարսը չզբաղեցներ ՊՆ տեղեկատվության եւ վերլուծության վարչության պետի պաշտոնը, ապա Ադրբեջանը չէր կորցնի Շուշին, Մարտակերտում ադրբեջանական բանակի դիրքերն անողոքաբար չէին ոչնչացվի»: Սա է նախկին «խղճի կալանավոր» Ֆաթուլլաեւի հիմնական ասելիքը, որից Ադրբեջանում մարդիկ պետք է համոզվեն, որ «իշխանություններն արդարացի են, երբ Յունուսովներին հետապնդում են, չէ՞ որ նրանք ծպտված հայեր են»:

«Նրա հետագա իրավապաշտպան գործունեությունն ուղղված էր նրան, որպեսզի ադրբեջանական հասարակությունից թաքցնի նրանց անունները, որ մայիսի 8-ին ականազերծել են Շուշիի մատույցները: Նա կուրորեն պաշտպանել է Շուշիի պարետ Էլբրուս Օրուջեւին, նա լռել է գլխավոր շտաբի պետի պաշտոնում հայտնված` ռուսական գործակալ Շահին Մուսաեւի հանցագործությունների մասին»,- հոգու եւ սրտի «անկեղծ պոռթկումով» Լեյլա Յունուսովային մերկացնում է haqqin.az-ի «հիմնադիր» Ֆաթուլլաեւը` ոչ մի խոսք չասելով այն մասին, որ Էլբրուս Օրուջեւը բանտային կալանքից ազատվել է Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո, արժանացել գեներալ-մայորի կոչման, իսկ «ռուսական գործակալ» Շահին Մուսաեւը, դարձյալ Հեյդար Ալիեւի օրոք, նախ դարձել է Վրաստանի զինված ուժերի ռազմական խորհրդատու, ապա վրացական զորքերի Սուխումիում կրած ջախջախիչ պարտությունից հետո անցել նախ Ստամբուլ, ապա` հայտնվել Չեչնիայում:

Այդ ճշմարտությունն ասելու համարձակություն Ֆաթուլլաեւը չունի: Նա մամուլում տիրաժավորում է միայն այն, ինչ իրեն մատակարարում են ադրբեջանական հատուկ ծառայությունները: Ահա Արիֆ Յունուսովի էլեկտրոնային նամակը իրավապաշտպան Ժաննա Կրիկորովային. «Ես հիմա աշխատում եմ մեր տարածաշրջանային համագործակցության նախագծի վրա: Կարծում եմ` հունվարի վերջին պատրաստ կլինի: Հետո հանդիպելուց կամ «մեյլով» կքննարկենք…»:

Եթե սա իրական նամակ է, ապա հարց է ծագում` որտեղի՞ց է հայտնվել Ֆաթուլլաեւի տրամադրության տակ: Պարզ է` Ադրբեջանի ԱԱ նախարարության համապատասխան ծառայությունն է «մատակարարը»: Իսկ դա նշանակում է, որ տարիներ ի վեր Արիֆ եւ Լեյլա Յունուսովները գտնվում են ադրբեջանական «հակահետախուզության» հսկողության տակ միայն այն պատճառով, որ Արիֆ Յունուսովի մայրն Արշալույս Բարսեղյանն էր:

Այլ բացատրություն չկա: Ֆաթուլլաեւը եզրափակում է. «Արիֆ Յունուսովը ոչ միայն նամակներ է գրել Ղարաբաղ եւ Հայաստան, այլեւ Ղարաբաղի, Հայաստանի եւ Ռուսաստանի իր հարազատներից ստացել բազմաթիվ ուղերձներ»: Իսկ դա ադրբեջանական «ազգային մտածելակերպի կտրվածքով» արդեն իսկ ծանրագույն հանցագործություն է: Նմաններն Ադրբեջանի «պայծառ արեւի» տակ տեղ չունեն:

… Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի «միամիտ» համանախագահներն Իլհամ Ալիեւին հորդորում են «հասարակությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության»:

– Ես ձեզ խաղաղություն եմ բերել,- Հիտլերի հետ «համաձայնության գալուց հետո» բրիտանացիներին վստահեցնում էր վարչապետ Չեմբեռլենը: Ինչ եղավ հետո` հայտնի է:

– Ֆրանսիան պատրաստ է ընդունելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին,- երկօրյա այցի ավարտին Երեւանում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը:

Մինչդեռ հարկ էր հայտարարել, որ Ֆրանսիան չի կարող հյուրընկալել մի «նախագահի», որի երկրում ֆաշիստական այլատյացությունը պետականորեն ուղղորդվող քաղաքականություն է: Պետական հանցագործների հետ չեն պայմանավորվում, նրանց հայտարարում են օրենքից դուրս: Հանուն արդարության եւ խաղաղության: Օլանդի այցի նախօրեին երեւի թե դա էր ցանկացել ասել երրորդ ռեյխի զինանշանով Բաքվի կենտրոնում լռելյայն ցույցի ելած երիտասարդը:

Ստեփանակերտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՆԵԼ, ԳՈՆԵ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՄԻ ԱՐԱ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐՙ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐՙ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում։ Փորձում են մարդկանց էմոցիոնալ առումով կոտրել, ցույց տալ ոստիկաանապետության ներկայությունը, լրագրողների...

ԿարդալDetails

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական