Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞ՆՉ Է ՄՆԱՑԵԼ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ»

16/05/2014
- 16 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հայկական կողմերը ըստ էության չպատասխանեցին: Ճիշտ է ամերիկացի համանախագահին արձագանքեցին ՀՀ, ԼՂՀ ԱԳ նախարարությունները, ավելի ուշ` Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ուորլիքի ձեւակերպումներին անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահը, բայց այս բոլոր «պատասխանները» մի տեսակ… պատասխան չէին: Օրինակ, հայկական կողմերից հստակ չասացին, թե ի՞նչ են կարծում ուորլիքյան հետեւյալ ձեւակերպման մասին` «ԼՂ-ին շրջակա օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Հայկական կողմերից միայն լսեցինք, որ Երեւանը համաձակարծիք է Մինսկի խմբի համանախագահի, ապա եւ ողջ համանախագահության հայտարարության մեջ արտահայտված սկզբունքների հետ, քանի որ, ըստ դրանց` «ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայատման միջոցով»:

Մինչդեռ, սկզբում Ուորլիքը, ապա եւ ողջ Մինսկի խումբը հայտարարեցին, որ իրենց ներկայացրած հայտնի «6 կետերը» պետք է դիտարկել որպես հիմնահարցի կարգավորման նպատակով միջնորդների ներկայացրած ամբողջական մեկ առաջարկություն, որի դրույթները առանձին-առանձին դիտարկելի չեն: Այսինքն, եթե, օրինակ, Հայաստանը հայտարարում է, որ ինքը համաձայն է Մինսկի խմբի համանախագահության այս առաջարկությանը (ոչ թե առաջարկություններին), ապա կնշանակի Հայաստանը ընդունում է ոչ միայն այն, որ` «ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով», այլեւ այն, որ` «ԼՂ-ին շրջակա տարածքները»` նախ «օկուպացված են», ապա եւ «պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: Նկատենք, որ Երեւանը այս վերջին դրույթը հերքող որեւէ հայտարարություն չի տարածել, իսկ քանի չի տարածել, ուրեմն այս դրույթի վերաբերյալ բանակցություններ ընթանում են, իսկ եթե Երեւանը մասնակցում է այդ բանակցություններին, կնշանակի տեսականորեն հնարավոր է համարում` «ԼՂ շրջակա օկուպացված տարածքների վերադարձը` Ադրբեջանին»:

Այս պարագայում առաջանում է հարց. եթե Հայաստանը, գոնե տեսականորեն ընդունում է, որ «ԼՂ-ին շրջակա տարածքներ» կարող են «վերադարձվել» Ադրբեջանին, ապա ինչո՞ւ այս պահին գոնե ԼՂ հիմնահարցի շուրջը բանակցությունները առաջ չեն ընթանում: Մնում է ենթադրել, որ խնդիրը Բաքվին համոզելու մեջ է: Այսինքն, Բաքուն սկզբունքորեն չի համաձայնվում այն դրույթին, ըստ որի` «ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով»: Սա եթե այդպես է, նշանակում է, որ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած «6 կետանի» մեկ ամբողջական առաջարկությունը հակամարտության կողմերից մեկի` Ադրբեջանի համար, զատելի է, այսինքն, Բաքվի համար ընդհանուր առաջարկը ընդունելի է, բացի դրանում տեղ գտած դրույթներից մեկի` ամենակարեւորի: Սա իր հերթին նշանակում է, որ եթե հակամարտության կողմերից մեկի` տվյալ պարագայում Ադրբեջանի համար կարելի է առաջարկության դրույթներից մեկը չընդունել, ուրեմն դա կարելի է նաեւ հակամարտության մյուս կողմերին: Այսինքն Երեւանը (էլ չենք խոսում` Ստեփանակերտի մասին) հանգիստ, այս համատեքստում, կարող է հայտարարել, որ իր համար էլ ընդունելի չէ` «տարածքների վերադարձ» դրույթը: Սակայն Երեւանը նման հստակ հայտարարությամբ հանդես չի գալիս:

Ավելին, ՀՀ նախագահը հայտարարեց, որ ըստ էության ներկայացված «6 կետերը» նույն «մադրիդյան սկզբուքներն» են, որոնց շուրջ հակամարտության կողմերը` միջնորդների օժանդակությամբ, արդեն մի քանի տարի է բանակցություններ են վարում: Ըստ Սերժ Սարգսյանի` «ամերիկացի համանախագահի ներկայացրած առաջարկության մեջ որեւէ նորություն չկար», այնինչ կա՛ր: Տեսեք, խնդիրն այն է, որ 2007-ի նոյեմբերի 29-ին հրապարակված «մադրիդյան սկզբունքներ» առաջարկությունների փաթեթի մեջ, կոնկրետ վիճահարույց դրույթները ձեւակերպված են հետեւյալ կերպ: Օրինակ, «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ» մասում կարդում ենք` «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի պլեբիսցիտի միջոցով, որը կապահովի ԼՂ բնակչության ազատ եւ իրական կամարտահայտությունը: Պլեբիսցիտի անցկացման պայմանները եւ ժամանակացույցը կողմերի միջեւ կհամաձայնեցվեն հետագա բանակցությունների միջոցով, ինչպես նկարագրված է կետ (9)-ում: ԼՂ բնակչության տակ ի նկատի են առնվում 1988 թվականին ԼՂ-ում բնակվող բոլոր ազգությունների ներկայացուցիչները` այն էթնիկ համամասնությամբ, որը գոյություն ուներ մինչեւ հակամարտության սկիզբը: Չպետք է սահմանափակվեն հարցը կամ հարցերը, որոնք կներկայացվեն պլեբիսցիտի, եւ դրանք կարող են ներառել կարգավիճակի տարբերակների ամբողջական շրջանակը»: Այնինչ դեսպան Ուորլիքը, ապա եւ Մինսկի խմբի համանախագահությունը ամենեւին չեն հստակեցնում, թե «ազատ կամարտահայտվող ժողովուրդ» ասելով իրենք ում ի նկատի ունեն, բացի այդ, եւ ամենակարեւորը, «ազատ կամարտահայտություն» անորոշ ձեւակերպմանը զուգահեռ, Ուորլիքն ու Մինսկի խումբը չեն կոնկրետացնում նրա արտահայտչամիջոցներից` պլեբիսցիտը` հանրաքվեն:

Ավելին, «մադրիդյան սկզբունքների»` «Լաչինի միջանցք» մասում կարդում ենք` «Համաձայնեցված լայնության միջանցքը կմիացնի ԼՂ-ն Հայաստանի հետ: Մինչեւ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը, տվյալ միջանցքը կգտնվի ԼՂ անցումային իշխանությունների վերահսկողության ներքոՙ ստատուս քվոյի պայմաններում: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումից հետո միջանցքի գործունեությունը կարգավորվելու էՙ հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը»: Նույն թեմայով Ուորլիքի, ապա եւ Մինսկի խմբի վերջին հայտարարության տեքստում կարդում ենք` «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք պետք է լինի: Այն պետք է բավականաչափ լայն լինիՙ անվտանգ տարանցում ապահովելու համար, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը»: Տպավորություն է ստեղծվում, որ 2007-ի նոյեմբերի 29-ից մինչեւ այսօր հակամարտության կողմերը բանակցել են եւ փոխադարձաբար պայմանավորվել` համաձայնեցրել, որ ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը «չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը», քանի որ 2007-ի նոյեմբերի 29-ին նման հստակեցում գոյություն չուներ:

Այս տարբերությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ եթե Ուորլիքի, ապա եւ Մինսկի խմբի համանախագահների տարածած «6 կետերը» իրականում «մադրիդյան սկզբունքներն» են, ապա այդ սկզբունքները անցած 7 տարիների ընթացքում բավականին փոխվել են, ընդ որում` ոչ հօգուտ հայկական կողմերի:

Մյուս կողմից, ուշագրավ է, որ Ուորլիքի հայտարարությանը հաջորդած Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը ըստ էության կրկնեց Ուորլիքի հայտարարությունը: Սա այն պարագայում, երբ ամերիկացի համանախագահը` Քարնեգի հիմնադրամի ամբիոնից իր հայտնի ելույթի սկզբում շեշտել էր, որ ներկայացվող «6 կետերը»` «ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումն է` ԼՂ հակամարտության հետ կապված»: Եւ եթե Մինսկի խմբի համանախագահությունը, այդ թվում` Ռուսաստանը, այդ թվում` Ֆրանսիան, փաստացի կրկնում են Ուորլիքի հայտարարությունը, կնշանակի, որ նրանք ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ կիսում են «ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը», ինչն իր հերթին նշանակում է, որ Մինսկի խմբում համանախագահների միջեւ ներքին հակասություններ չկան` կապված հինահարցի կարգավորման վերաբերյալ իրենց ունեցած դիրքորոշումների հետ:

Լավ է սա, թե՞ վատ, դժվար է ասել, բայց փաստ է, որ «6 կետերը», լինեն դրանք «մադրիդյան սկզբունքներ», թե «ԱՄՆ կառավարակական», վատ են հայկական կողմերի համար: Իսկ ամենավատն այն է, որ հայկական կողմերը այս մասին չեն բարձրաձայնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՎԵՐԱՀՍԿԻՉՆԵՐ ՈՒՂԱՐԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ…

Հաջորդ գրառումը

ԿԱՌՈՒՑՈՂԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ-2»-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՌՈՒՑՈՂԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ-2»-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական