Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆԻ 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ

09/05/2014
- 10 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավանդաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր գործընկերն է

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության եւ իր գլխավոր գործընկերՙ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրել է փառատոնի 11-րդ մեկնարկը: Փառատոնը կկայանա այս տարի հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երեւան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, եւ մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տասնամյակներում ստեղծված լավագույն ֆիլմերը եւ նշանավոր ներկայացուցիչներին:

«Լինելով արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող ձեւերից մեկը եւ արտացոլելով հասարակական կյանքի բոլոր կողմերը` կինոն անխուսափելիորեն արտահայտում է երկրի պատմությունն ու մշակույթը: Հայկական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունը բխում է այն համոզմունքից, որ նոր սերունդները ինքնատիպ այս արվեստի միջոցով պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու իրենց անցյալի եւ ներկայի ազգային հարստությանն ու մեր արժեքային համակարգին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ոսկե ծիրանին» մաղթում է ստեղծագործական մտքերի նոր թռիչք, լի կինոսրահներ եւ հանդիսատեսի գնահատանք»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարեւորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագերը. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաեւ կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

«Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Որպես եւս մեկ ձեռքբերում պետք է նշել, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 1500 հայտ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը (2013թ.` շուրջ 1200 ֆիլմ): Մասնակցության հայտերի մեծ քանակը հերթական անգամ ապացուցում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության կողմից տարեցտարի աճող հետաքրքրությունը:

Համաշխարհային կինոյի հին եւ նոր շրջանների գլուխգործոցները երեւանյան հանդիսատեսին կներկայացվեն Երեւանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ եւ Հարգանքի տուրք հատուկ արտամրցութային ծրագրերում:

Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների եւ կինոյի բոլոր սիրահարների համար:

Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» եւ «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարեւոր խթան են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման, այլեւ արվեստի միջոցով միջմշակութային կապերի զարգացման, եւ հետեւաբար` երկրների միջեւ խաղաղ երկխոսության առաջխաղացման համար:

Փառատոնի մեկնարկին կնախորդի նաեւ արդեն երրորդ տարին իրականացվող «Կինոլրագրողներ առանց սահմանների» եռօրյա դասընթացը երիտասարդ կինոգետ-լրագրողների համար` անցկացվող միջազգային կինոլրագրության մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից: Եռօրյա վերապատրաստումն անցած կինոլրագրողները կներգրավվեն փառատոնի օրերին լույս տեսնող «Ոսկե ծիրան» օրաթերթի խմբագրակազմում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԱՐՄԻՐ ԳԻԾՆ» ՈՒ «ԱՌՆԵՏԻ ՈՒՂԻՆ»

Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ 10-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական