Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

УТРОМ СТУЛЬЯ, ВЕЧЕРОМ ДЕНЬГИ

02/05/2014
- 02 Մայիսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Միացյալ Նահանգները ուզում է աջակցել բարեփոխումներին Հայաստանում, բայց գումար տալՙ միայն երբ բարեփոխվենք

Հայերս շատ ենք սիրում ամեն ինչում կամ հայկական արմատներ գտնել, կամ հայտարարել, թե այստեղ-այնտեղ առաջինն ենք: Ամեն ինչ, անգամ ամենաբարձր մակարդակում, անում ենք անպայմանորեն ծայրահեղական մոտեցումներով`«բարոյական» հաղթանակները շարունակելով գերադասելի համարել գործնական ու պրագմատիկ քայլերից:

Եզակի անգամ էր, որ կոմպլեմենտար կոչվող քաղաքականություն որդեգրելով` Հայաստանը Եվրոմիության ու Ռուսաստանի միջեւ փորձում էր «եւ… եւ» տարբերակով առաջնորդվել, այսինքն` ծայրահեղությունը մի կողմ դրել` «յալանչու» նման հայտնվել էինք բարակ լարի վրա վիրտուոզ պտույտներ անելու ցանկություն ունեցողի դերում: Եվ եթե ավելի հաճախ կասեն, թե այդ տարբերակը չի աշխատում կամ չի էլ աշխատել` հանգիստ կարելի է չհամաձայնել, քանի որ աշխարհում շատերն են փորձում ու հաջողում խաղալ հենց այդ պայմաններով ու երբեմն ավելի վատ հանգամանքներում:

Ամեն դեպքում, Ասոցիացման համաձայնագիր Հայաստանն այդպես էլ չկնքեց, Եվրոմիության հետ մերձեցման առումով էլ սառած-պաղած մնացել ենք, հետագա անելիքներն էլ առայժմ հստակ չեն: Եվրոպացիները չընդունեցին «եւ… եւ» տարբերակը: Ու թեեւ դանդաղկոտ, որոշումների կայացման ժողովրդավար, բայց միջնադարյան իրողություններով առաջնորդվող Եվրոմիությունը Հայաստանի առաջ դրեց «կամ…կամ»-ը: Հետագան ցույց տվեց, որ այս կառույցում ոչ միայն հայաստանյան, այլեւ ավելի կարեւոր` ռուսաստանյան, ուկրաինական իրողություններն էլ հասկանալու եւ մեկնաբանելու դժվարություններ ունեն:

Բյուրոկրատական հսկա ու ժանգոտ մեխանիզմով առաջ գնացող ԵՄ-ը, այդուհանդերձ, դանդաղ, բայց գոնե փոփոխված մոտեցումներով արձագանքեց, երբ իրադրությունն Ուկրաինայում ընթացավ անսպասելի սցենարներով: Ուկրաինային փող էլ առաջարկեցին, մեծ ու փոքր չինովնիկով Կիեւ այցելեցին, Ասոցիացման համաձայնագիրն էլ մասնատեցին, կիսատ-պռատ ստորագրեցին, հիմա էլ ձեռուոտ ընկած ընտրություններ են ուզում գլուխ բերել: Հայաստանի պարագայում այս ամենից ոչինչ չարվեց:

ԵՄ մոտեցմանն ի հակադրություն` Միացյալ Նահանգները Հայաստանի պարագայում երբեք, ըստ էության, պատրանքներ չի ունեցել, թե Ռուսաստանն այս երկրի հետ առնչություն չունի: Ավելին, կարելի է ասել, որ ամերիկյան մոտեցումը Հայաստանին շատ ավելի պրակտիկ է, Ռուսաստանի ազդեցությունն այստեղ չթերագնահատելու ընդգծմամբ: Ուստիեւ կարելի է վստահաբար ասել, որ Մաքսային միությանն անդամակցելու սեպտեմբերերեքյան հայտարարությունից Վաշինգտոնում դժվար թե զարմացած լինեին այնքան, որքան Եվրոմիությունում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող էր «պոչ խաղացնել» ու Մոսկվայում հայտարարել ոչ թե Մաքսային միությանն անդամակցության որոշման, այլ, ասենք, ցանկության մասին, որին իբր պիտի հետեւեին քննարկումներ խորհրդարանում, հանրային քննարկումներ ու էլի նման գեղեցիկ ու տարբեր պարագաներում հարցերը մարելուն ուղղված միջոցառումներ:

Բայց ստեղծված իրավիճակում վերջում էլի նույնն էր ստացվելու, ու հաստատ Վլադիմիր Պուտինին «չէ» չէր ասվելու: Եվ այդ մասին Միացյալ Նահանգները փաստացի ավելի լավ պատկերացում ուներ, քան Եվրոմիությունը, որտեղ երեւի հավակնել էին մտածելու, թե Հայաստանը կարող է անվերջ հավասարակշռություն պահել Արեւմուտքի, Ռուսաստանի, ԱՄՆ ու մեր տարածաշրջանով անգամ պարապությունից հետաքրքրվող մյուս ուժերի միջեւ:

Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի հարցում, իհարկե, զգալի պայմանավորված է նաեւ ամերիկահայ համայնքի հանգամանքով, որի ջանքերի շնորհիվ է նաեւ Վաշինգտոնը հայանպաստ տարբեր դիրքորոշումներ արտահայտում ժամանակ առ ժամանակ:

Սրանով էլ, միեւնույն է, ԱՄՆ-ը ավելի գործնական է մոտենում հարցերին, թեկուզ վերցնենք նույն բարեփոխումները, որոնք իրականացնելու ֆինանսավորման զգալի բաժին էլ Եվրոմիությունն է իրականացնում: ԵՄ-ը տալիս է գումարը, որ բարեփոխեն. ամերիկացիներրը վարվում են հայտնի ստեղծագործության հերոսի նման` նախ բարեփոխումներ, հետո` փող (աթոռներն առավոտյան, փողը` երեկոյան Վ.Պ.):

Տպավորությունն այնպիսին է, որ Եվրոմիությունը թեեւ շարունակում է իր աջակցությունը բարեփոխումներին, բայց փոխվում են հիմնական վեկտորները, ու դեռ հետագայում էլ հարց է, թե որքան եւ ինչ ուղղություններով աջակցություն կլինի:

Միացյալ Նահանգների պարագայում կարծես ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու իր աջակցությունը Հայաստանում բարեփոխումներին, տարբեր ծրագրերին, անգամ տնտեսական, հատկապես, երբ կրկին այդ ամենում դիտարկում ենք ամերիկահայ համայնքը: Այս պարագայում էլի հայտնվելու ենք «քաղաքական կամք» դրսեւորելու պարտադրանքի առաջ, քանի որ բարեփոխվելու ու այդուհետեւ միայն ֆինանսավորվելու համար պիտի այդ կամքից ունենալ, քիչ է, նաեւ դրսեւորել:

Լավ, թե վատ, մեծապես հաջողված, թե պակաս, բայց Քոչարյան-Օսկանյան ժամանակահատվածում կոմպլեմենտարիզմն իսկապես ինչ-որ գործ անում էր: Հայաստանը հարաբերություններ էր զարգացնում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Արեւմուտքի հետ, ավելին, նաեւ Իրանի, ինչը, ընդունենք, եզակի երեւույթ է աշխարհի գոնե այս մասում ու բարեբախտաբար դեռեւս շարունակվում է: Ռազմական գործերն ու հարաբերությունները համ Ռուսաստանի հետ էր առաջ գնում, համ էլ ՆԱՏՕ-ի ուղղությամբ համագործակցության սերտ հարաբերություններ ձեւավորվում ու զարգացնում:

Բարեփոխումներ անելու պարտավորությունն էլ, պատասխանատվությունն էլ կառավարության ուսերին են, եւ եթե Միացյալ Նահանգներն իսկապես պատրաստակամ է աջակցել բարեփոխվելուն, ուրեմն պետք է շեշտադրումներն ուղղվեն Հայաստանի կառավարությանը: Այդ ամենը, սակայն, ինչ-որ պահածոյացված վիճակում են հայտնվել, ու թե այսուհետեւ որ ուղղությամբ են շարունակվելու, եթե իհարկե շարունակվեն, օրակարգային չի թվում, երբ երկրում վարչապետ են փոխում, փոխատեղումներ անում, որոնց հետ ոչ մեկը մի սանտիմետր դրական տեղաշարժի հույս չի կապում: Լավ է, ժամանակահատվածի առումով գուցեեւ խիստ արդիական ունենալ հիմա մի վարչապետ, որ արդի հայերենով ասած` «հարց լուծող» է, այդ գործում բավականին վարժ, բայց անգամ դա նոր վարչապետը սովոր է անել միայն ներքին հարցերի առնչությամբ: Այդ հարցերն էլ ոչ մի խելոք բարեփոխում չի կոչի…

Երեւի թե մեզ ոչ աթոռ է պետք, ոչ էլ փող…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական