Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՐՁՅԱԼ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ»ՙ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Կիրակիՙ ապրիլի 27-ին, ժամը 14.00-ից մինչեւ 16.00 հազարավոր ամերիկահայեր եւ օտարազգի բարեկամներ դարձյալ հավաքվելու են Նյու Յորքի «Թայմս սքուերում»ՙ նշելու Մեծ Եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի 99-րդ տարելիցը: Պատմական այս միջոցառումը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, այս տարի անցկացվելու է «Թուրքիան մեղավոր է: Անժխտելին ժխտելը ոճրագործություն է» նշանաբանի ներքո: Նախագահելու են Հարավային Կոնեկտիկուտի պետհամալսարանի նախագահ դոկտ. Մերի Փափազյանն ու իրավաբան Արմեն ՄկՕմբերը: Միջոցառումը անցկացվելու է Վարդանանց ասպետների եւ դուստրերի միջատլանտյան մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ Հ.Բ.Ը.Մ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի), ՌԱԿ-ի եւ Ամերիկայի հայկական խորհրդի հովանավորությամբ: Մասնակիցների թվում են լինելու Ամերիկայի հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների, երիտասարդական կազմակերպությունների եւ մշակութային միությունների ներկայացուցիչները:

Դոկտ. Դերանյանը քննարկում է «որբերի գորգը»

«Որբերի հյուսած գորգը դեռեւս որբացած է մնում, փակի տակՙ Սպիտակ տանը», ասել է դոկտ. Հակոբ Մարտին Դերանյանը Ամերիկայի հայկական թանգարանում բացված հինգ «որբ» գորգերի ցուցահանդեսի առթիվ, որը տեւելու է մինչեւ մայիսի 25-ը: Ցուցասրահի պատերին 6-րդ գորգի տեղը բաց է թողնվել այն հույսով, որ մի օր Սպիտակ տանը պահվողՙ հայ որբուհիների ձեռքով հյուսված հայտնի գորգը եւս իր արժանի տեղը կզբաղեցնի թանգարանում: Դերանյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է իր հեղինակած «Նախագահ Քուլիջը եւ հայ որբերի հյուսած գորգը» հատորը, տեղեկատվական լինելուց բացի որպես նախաբան է ծառայել ցուցահանդեսին: «Այս գորգերին դիպչելը նշանակում է առնչվել մեր պատմության հետ», եզրակացրել է նա:

Հենրիկ Էդոյանի նոր գիրքըՙ անգլերեն

Իրանի «Նովրուզհոնար» մշակույթի եւ արվեստների ինստիտուտը հազար օրինակով հրատարակել է անգլերեն լեզվով (թարգմանիչՙ Անիտա Հայրապետյան) անվանի բանաստեղծ, գրող եւ գրականագետ Հենրիկ Էդոյանի «Կրոնա-փիլիսոփայական քննադատական մոտեցում արեւմտյան գրականությանը» վերնագրով ուսումնասիրությունը (282 էջ), որի հինգ գլուխներում ամփոփված են մշակույթի, կրոնի եւ գրականության միջեւ գոյություն ունեցող ներքին կապի վերաբերյալ հոդվածներ: Որպես արեւմտյան մշակույթի հիմք դիտարկված է քրիստոնեությունը, որը պատմականորեն որոշիչ դեր է խաղացել գրականության ձեւի, բնույթի եւ փիլիսոփայական հակվածության կողմնորոշման գործում: Տարբեր գրական շարժումներ (վերածնության, կլասիցիզմի, ռոմանտիզմի, արդի) ուսումնասիրված են այդ տեսանկյունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԿԱՊԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԶԳՆ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԱՆՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԶԳՆ ԱՌԱՆՑ ԵՐԱԶԱՆՔԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական