Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆ ԻՆՉ` ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ՄԱՍԻՆ

24/04/2014
- 24 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Գոյություն ունի մի շատ լավ կայքՙ akunq.net կամ arevmdahaiastan.net/am, որտեղ հետաքրքրվողը կարող է գտնել ամեն տեղեկությունՙ Արեւմտյան Հայաստանի անցյալի եւ ներկայի, արեւմտահայոց պատմության եւ ներկա պրոբլեմների մասին:

Ոլորտային առումով այս կայքը պարզապես գիտելիքների եւ տեղեկատվության մի շտեմարան է, որը հայկական խնդիրներով հետաքրքրվողների անփոխարինելի օգնականը կարող է լինել: Այստեղ կան թվեր, փաստեր, պատմություն, վերլուծություն, տեսակետներ: Շատ հրապարակումներ պարզապես անգնահատելի տեղեկատվություն են պարունակում: Օրինակ` «Հայ երեխաների տարհանումն Օսմանյան կայսրությունից 1914-1922 թվականներին» հրապարակմամբ պարզ է դառում, որ Հայոց ցեղասպանության ժամանակաընթացքում սպանվել են, ինչպես նաեւ հետագայում սովից ու համաճարակներից մահացել են շուրջ 500 000 հայ երեխաներ, իսկ ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերն էլ որբացել կամ բռնի իսլամացվել են: Հրապարակումը պատմում է երեխաների փրկության եւ տարհանման փաստերի, նրանց փրկող մարդկանց եւ կազմակերպությունների մասին: Կայքից, օրինակ, կարելի է իմանալ, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով այսօր Ստամբուլում «Ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի պլատֆորմը» կոգեկոչի Հայդար Փաշա կայարանից մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակը, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հիշատակի միջոցառում կկազմակերպվի, կհարգվի նաեւ 2011 թվականի ապրիլի 24-ին թուրք ծառայակցի կողմից սպանված հայազգի Շահին Բալըքչըի հիշատակը:

Մի խոսքովՙ ամեն բան անցյալից ու ներկայից, որ կապվում է Արեւմտյան Հայաստանի հետ` այս կայքում կգտնեք: Կայքի տնօրեն, Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը նախորդ օրը լրագրողներին տեղեկացրեց, որ կենտրոնը, այլ չորս կազմակերպությունների հետ մեկտեղ, շահել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրեր են իրականացվելու, այդ թվում` առավել խորությամբ են վեր հանվելու Թուրքիայում ապրող հայության խնդիրները, կատարելով նոր ուսումնասիրություններ. «Թուրքիայում դեռ ցեղասպանությունը շարունակվում է` ուղղակի այլ համատեքստով», ասում է Ալվրցյանը` նշելով, որ Թուրքիայում դեռ հայերը կրոնափոխ են լինում. «Ուշադրություն դարձրեք` թուրք մտավորականները ներողություն են խնդրում, եւ վերջ: Նրանց ուզածը ներողություն խնդրելն ու առաջ անցնելն է, ու ներողությամբ հարցը փակելն է: Երբ Դինքը մահվանից մեկ ամիս առաջ ինձ համոզում էր, թե թուրքերը կփոխվեն, ես նրան ասում էի` Ստամբուլը դեռ Թուրքիան չէ, եթե հարկ լինի, Թուրքիան Ստամբուլի վրա էլ զորք կհանի»: Ու այսօր առավել քան արդիական է ոչ միայն ճանաչման մասին խոսելը, այլեւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված մոտեցումների հանրայնացումը, որի հարթակներից մեկը վերը նշյալ կայքն է դարձել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻՐՏՈՒԱԼ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԿԱՊԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՔԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԿԱՊԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՔԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական