Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԽՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐ

18/04/2014
- 18 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կայքերից մեկի լրագրողը, Համո Սահյանի 100-ամյակի առիթով, անցյալ երեքշաբթի օրը զանգահարել էր ԱԺ որոշ պատգամավորների` պարզելու, թե արդյոք նրանք կարդո՞ւմ են մեծանուն բանաստեղծին, եթե կարդում են, ապա հավանո՞ւմ են: Անկեղծ ասած, միայն այս տեղեկությունը բավական է հասկանալու համար, որ մենք մի տեսակ տխուր երկրում ենք ապրում, տխուր ոչ թե եւ ոչ միայն քաղաքացիների տրամադրության տեսանկյունից, այլ տխուր` առաջին հերթին հաշվի առնելով երկրում իրերի դրությունը, ստեղծված իրավիճակը: Որովհետեւ, օրինակ, եթե ամերիկյան ԶԼՄ-ներից մեկի լրագրողուհին որոշեր, ասենք, Հեմինգույեի ծննդյան օրվա կապակցությամբ նման հարցում անել ԱՄՆ Սենատում, հարգարժան սենատորները կժպտային միայն եւ այդ ժպիտից լրագրողուհին կհասկանար, որ իր տվյալ հարցումը մեղմ ասած միամիտ է, որովհետեւ` սենատորն, «իհարկե գիտի իր ժողովրդի մեծանուն դեմքերին եւ իհարկե կարդում է նրանց գործերը» (եթե անգամ չի կարդում): Նույնըՙ եթե բրիտանական Լորդերի պալատի ներկայացուցիչ ազնվականներից ինչ-որ լրագրող փորձեր պարզել, թե կարդո՞ւմ են նրանք արդյոք Օսկար Ուայլդ:

Բայց մենք Հայաստանում ենք ապրում, իսկ Հայաստանը տխուր երկիր է: Հայ լրագրողուհու հարցին ի պատասխան, ԱԺ պատգամավորներից հանրապետական Նահապետ Գեւորգյանը ասել է. «Ոչ, չեմ սիրում, չեմ էլ ընթերցում»: Մինչ լրագրողը, գուցե հիասթափված, փորձել է անջատել հեռախոսը, դրա մյուս կողմից պատգամավորը շեշտել է. «Առհասարակ գրքեր չեմ ընթերցում»: Նույն հարցով նույն լրագրողը զանգահարել է մեկ այլ հանրապետականի` Առաքել Մովսիսյանին, ով առավել հայտնի է` Շմայս անունով: Վերջինս պատասխանել է. «Բան ու գործ չունե՞ք Համո Սահյան եք դրել. ավելի կարեւոր գործեր կան»:

Ես չգիտեմ, կանխազգալո՞վ այս ամենը, թե՞ ոչ, բայց Համո Սահյանը հասցրել էր ասել.

«Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,

Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,

Ինչպես չլինիՙ դեռ մի քիչ մարդ եմ»:

Բայց Համո Սահյանն, իհարկե, ոչ մի կապ չունի Հայաստանում այսօր ծավալվող ներքաղաքական իրադարձությունների, առավել եւս այս հոդվածի լուսանկարի հետ: Այդ ամենի հետ կապ ունի գիրքը, գիրք կարդալը: Ծառուկյանի աջ կողմում նստած է ՀՀ առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանին հաճախ համարում են նաեւ միակ նախագահ, այն առումով, որ ՀՀ առաջին նախագահական ընտրությունները, որտեղ նա հաղթեց եւ ընտրվեց ՀՀ նախագահ, միակ լիգիտիմ ընտրություններն էին անկախ Հայաստանում: Իր բոլոր, եթե կուզեք անգամ անթիվ-անհամար թերություններով հանդերձ, Տեր-Պետրոսյանին չես կարող մեղադրել ոչ ինտելեկտուալ լինելու մեջ: Ավելի պարզ ասած` նա գիրք կարդացել է, գուցե կոնկրետ Սահյանին չի սիրում, բայց գիրք սիրում է:

Ծառուկյանի ձախ կողմում նստած է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ ինտելեկտուալի, արեւմտյան հրաշալի կրթություն ստացած: Նրա համախոհները պնդում են, որ անցյալ տարի նախագահական ընտրություններում հենց Րաֆֆին ընտրվեց ՀՀ նախագահ: Իհարկե, ինչպես եւ Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին եւս բազմաթիվ թերություններ ունի, բայց նա էլ գիրք կարդալ սիրում է, ավելինՙ հաճախ է իր ելույթներում իր կարդացած գրքերից մեջբերումներ անում, ինչպես եւ Տեր-Պետրոսյանը:

Նրանց կենտրոնում նստած է Գագիկ Ծառուկյանը, գուցե, որովհետեւ Ծառուկյանը սիրում է միշտ կենտրոնում նստել, կամ որովհետեւ հանդիպումը կայացել է Ծառուկյանի` այսպես կոչված «հյուրատանը», որտեղ Հայաստանում գտնվելու ժամանակ ապրել է, օրինակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մանկահասակ որդու` Կոլյա Ալեքսանդրովիչի հետ, ում հանգիստն ավելի բովանդակային է եղել շնորհիվ Ծառուկյանի հայտնի «անձնական գազանանոցի»: Ես չգիտեմ, թե ի՞նչ են մտածում ինտելեկտուալներ Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆին, կամ մտածո՞ւմ են արդյոք նրանք, թե հանգամանքները նրանց, ահա, հենց նրանց, որտե՞ղ բերեցին-հասցրեցին: Գուցե երկուսն էլ մեծ հաշվով թքա՞ծ ունեն դրա վրա, որովհետեւ` «ավելի կարեւոր գործեր կան»… Փաստ է, որ այս լուսանկարը մեր երկրի ճշգրիտ պատկերն է, մեր` տխուր երկրի, որը տխուր է, որովհետեւ ինտելեկտուալի մոտ չեն գնում, գնացողն ու աջ-ձախ տեղավորվողն է ինտելեկտուալը:

Իրականում Գագիկ Ծառուկյանը վատ մարդ չէ, ավելինՙ խելացի է, ու ամենեւին մեղավոր չէ, որ հարուստ է, անասելի հարուստ: Ի տարբերություն շատ-շատերի, նա շատ թերություններ չունի, նրա թերությունը մեկն է…

Համո Սահյանի մասին կարծիք հարցնող լրագրողը Ծառուկյանին չի զանգահարել: Ափսոս, չնայած` փառք Աստծո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ, ԱՅԼԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱ՞Ն

Հաջորդ գրառումը

ԲԱ ՀԵՏՈ՞

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԲԱ ՀԵՏՈ՞

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական