ՀԱՐԱԶԱՏՆԵՐ
Առաջիկա կիրակի օրը, ապրիլի 13-ին, դառնում ես 13 տարեկան: Դա այն հասակն է, որ սկսում ես հետզհետե հասունանալ, դառնալ տղամարդ, ավելի լավ տեսնել շրջապատդ, մարդկանց, ավելի լավ հասկանալ կյանքի եւ քաղցրությունները, եւ, անխուսափելիորեն, դառնությունները: Դու պետք է կարողանաս արդեն լինել դիմացկուն եւ քաղցրություններն ու դառնությունները դիմավորել արժանապատվորեն, տղամարդավարի՛:
Ուստի, ջերմորեն շնորհավորելով քեզ ծննդյանդ տարեդարձի առթիվ, ցանկանում ենք, որ քո կյանքը լինի խաղաղ, առողջ, տոկուն եւ արժանապատիվ:
Շնորհավոր տարեդարձ, սիրելի Անրի: