Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ՛ ԾԱՂՐԵՔ

11/04/2014
- 11 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինքնորոշման իրավունքի տարընթերցում

Նախքան Ռուսաստանը կհայտարարեր, թե ինքը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, եւ, իհարկե, Ուկրաինայի հետ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական ելույթն ունեցավ ԱՄՆ Սենատում: Ելույթի` Ուկրաինային նվիրված հատվածում, ԱՄՆ պետքարտուղարն ասել էր. «Պետք է ակնհայտ լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները անսասան կերպով օգտագործելու են 21-րդ դարին հարիր այն գործիքակազմը, որը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի իր` 19-րդ դարին հարիր գործողությունների համար»:

Նույն ելույթում Քերին, Ուկրաինայի արեւելյան շրջաններում տեղի ունեցող զինված բախումների մեջ մեղադրեց` «ռուսական հատուկ ծառայությունների սադրիչներին եւ գործակալներին, որոնք այնտեղ էին գործուղվել` քաոս առաջացնելու նպատակով»: Գուցե ԱՄՆ պետքարտուղարի այս կոնկրետ ելույթն ամենեւին էլ չլսելով, ուշադրություն չդարձնելով սրան, Ռուսաստանն, ինչպես վերը նշեցինք, հայտնել է իր պատրաստակամության մասին` բանակցություններ սկսել ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հետ` լուծելու «ուկրաինական հիմնահարցը»:

Քանի դեռ այդ բանակցությունները չեն սկսվել, արձանագրենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում իրենց անկախ հռչակեցին դոնեցկցիները, խարկովցիները, լուգանսկցիները: Որպես հաջորդ քայլ վերջիններս նպատակ ունեին անցկացնել` Ռուսաստանին միանալու հանրաքվե: Կարճ ժամանակ անց Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ «ապստամբությունն ընդդեմ Կիեւի կենտրոնական իշխանության» հիշյալ քաղաքներում ճնշված է: Չնայած, ինչպես տեղեկանում ենք միջազգային լրատվամիջոցներից, ուկրաինական ռուսախոս արեւելքը շարունակում է մնալ անհանգիստ:

Իմիջիայլոց

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, միջազգային իրավական համակարգի անկյունաքարերից մեկը: Ընդ որում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, համաձայն միջազգային իրավակարգավորման, չի կարող ստորադասվել երկրների տարածքային ամբողջականությանը:

Այս համատեքստում ինքնորոշվել եւ միջազգային հանրության իրավահավասար սուբյեկտ են դարձել ժամանակակից աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները, ավելին, միեւնույն ժողովուրդի` երկու տարբեր ճուղերը: Ինքնորոշված արցախցիները այս ժողովուրդներից են: Հիմնվելով գործող` սովետական, ինչպես եւ միջազգային իրավական նորմերի վրա, Արցախի բնակիչները Արցախը հռչակել են անկախ Հանրապետություն, եւ այժմ, պայքարում են օրենքին համապատասխանող իրենց գործունեությունը օրինական ճանաչելու համար: Ընդ որում, Արցախը երբեք եւ ոչ մի պարագայում չի խախտել ադրբեջանական որեւէ օրենք, օրենքի դրույթ, այն պարզ պատճառով, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, հետեւաբար` պարտավորված չէր առաջնորդվելու բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ:

Այս առումով, երբ ռուսական ուժեղացված ռազմական ներկայությամբ, անկախ Ուկրաինայի մաս կազմած ղրիմցիները, խախտելով ուկրաինական Սահմանադրությունը, թերակղզում` Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացրեցին, արդեն իսկ զգացվեց, որ Ղրիմը չի կարող հաջող նախադեպ լինել Ղարաբաղի համար: Այսօր, երբ Ղրիմի նախադեպով իրենց անկախ են հռչակում Դոնեցկը, Խարկովն ու Լուգանսկը, ավելի ենք համոզվում, որ այն ինչը տեղի է ունենում Ուկրաինայում, քաոս լինելուց բացի ունի մեկ անուն` «ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի ոտնահարում-ծաղրում»:

«Երբ բոլորը կարդում են»

«Երբ հասկանում ես, որ բոլորն անխտիր կարող են կարդալ, կորում է ինչպես գրելու, այնպես էլ մտածելու ցանկությունդ»: Փոքր ինչ փոխելով Նիցչեի այս միտքն` ասենք. երբ հասկանում ես, որ բոլորն անխտիր կարող են ինքնորոշվել, կորում է ինչպես ինքնորոշվելու, այնպես էլ կայացած ինքնորոշումդ ամրագրելու ցանկությունդ:

Ղրիմը չի կարող Ղարաբաղ լինել, որովհետեւ, եթե Ղրիմը Ղարաբաղ է, ապա Ղարաբաղ են նաեւ Դոնեցկը, Խարկովը, Լուգանսկը, գուցե շուտով` Դնեպրոպետրովսկը, Օդեսան,… Միջազգային իրավունքը չի սահմանում քաղաքների ինքնորոշման իրավունք, այլ` այդ իրավունքը պատկանում է ժողովուրդներին: Իհարկե, կոնկրետ Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում, իհարկե Ղրիմում, քիչ չէ ռուսական, կամ ռուսախոս համայնքը, որին, որպես ինքնորոշվող տարր հենց ներկայացնում են: Սակայն միջազգային իրավունքը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնականում, եթե ոչ բացառապես դիտարկում է տվյալ ժողովուրդների կողմից, իրենց ինքնորոշման արդյունքում անկախ պետություն ստեղծելու ցանկության համատեքստում: Այսինքն, եթե կոսովարներն ինքնորոշվել են, ինչի արդյունքում էլ ստեղծել են անկախ պետություն, եթե նույնն արել են արցախցիները, ապա ղրիմցիներն, օրինակ, ինքնորոշվել են` մեկ պետության կազմից մեկ այլ պետության կազմ մտնելով, հետեւաբար, այստեղ «գուցե» ոչ թե եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, այլ մեկ` ավելի հզոր պետության կողմից մեկ այլ պետության տարածքի բռնակցում: Նույնը ցանկանում են անել մի խումբ մարդիկ` Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում: Ուրեմն, Ուկրաինայում իրադարձությունները գուցե համապատասխանում են ազգերի ինքնորոշման իրավունքի նորմի տառին, բայց երբեք ոչ`ոգուն: Հետեւաբար, այնտեղ տեղի է ունենում միջազգային իրավունքի նորմի ուղղակի ծաղրում-ոտնահարում:

Հետեւանքը

Մարդիկ, ովքեր Ղրիմի իրադարձություններից ոգեւորված հայտարարեցին, թե «սա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական հաղթանակն է, ինչը շարունակական է դարձնում այդ իրավունքի հաղթարշավը», հիմա, փաստորեն, ճիշտ չգտնվեցին: Անցած չորեքշաբթի պարզ դարձավ, որ իսպանական խորհրդարանը մերժել է մի քանի պատգամավորների դիմումը` թույլատրել Կատալոնիայում գալիք նոյեմբերին անցկացնել Իսպանիայի կազմից դուրս գալու, անկախության հանրաքվե: Մինչ այդ, Իսպանիայի Սահմանադրական դատարանը Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացումը որակել էր հակասահմանադրական: Եւ, քանի որ ի տարբերություն մեր ՍԴ-ի, իսպանական ՍԴ-ի որոշումները ուժի մեջ են մտնում անմիջապես, ապա հենց այսօր էլ կարող ենք փաստել, որ այդ թվում, եթե ոչ բացառապես ուկրաինական նախադեպերից` Իսպանիայում կոնկրետ մերժվում է ժողովուրդների ինքնորոշոման իրավունքի իրացումը: Ուրեմն, միջազգային իրավունքի այս կարեւորագույն, եւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող նորմը, Ուկրաինայով չշահեց, ճիշտ հակառակը:

***

Իրադրությունն ուրեմն, հետեւյալն է. 21-րդ դարում դեռ մնացել են երկրներ, նրանց ղեկավարներ, որոնք դրսեւորում են 19-րդ դարին հարիր գործելակերպ, ընդ որում, 21-րդ դարում ապրողները 19-րդ դարում «մնացածների» հետ հաճախ փոխվում են տեղերով: Եվ հենց այս հաճախակի տեղափոխություններն են սասանում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այլ ոչ միայն, կամ ոչ այնքան ուկրաինական իրադարձությունները. վերջիններս դրանց ուղղակի հետեւանքն են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԴ ՆԱԽԱԳԱՀ, ԱՅԼԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱ՞Ն

Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՅՆՊԵՍ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ՈՐ ՄՈՏԵՆԱԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՐՁԵԼ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՄԵՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՅՆՊԵՍ ԵՆ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ, ՈՐ ՄՈՏԵՆԱԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՐՁԵԼ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական