Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԱԿԱՐԳԻ ՄԵԿ ՀԱՐՑ ՈՒՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ

04/04/2014
- 04 Ապրիլի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այսպես, կամ մոտավորապես այսպես են մեր մասին ասում օտարները, նույնիսկ մեզ բարեկամ օտարներըՙ «One issued nation»: Անշուշտ նրանք նկատի ունեն Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հատկապես Սփյուռքում մեր հսկայական ջանքերը: Եվ իրավացի են այդ օտարները, բարեկամ կամ ոչ:

Մինչդեռ որպես ժողովուրդ ու պետություն մենք ունենք բազմաթիվ եւ լրջագույն այլ խնդիրներ նաեւ, որոնց մեկ մասի լուծման գործը եթե զուտ հայաստանյան հատվածին է վերապահված- ժողովրդավարական սկզբունքների կիրառում եւ կատարելագործում, առողջապահության, կրթության, գիտության եւ մյուս ոլորտների արմատական բարեփոխում, կենսաապահովման միջոցների ու կենսամակարդակի բարձրացում, արտագաղթի պատճառների վերացում- ապա մյուս մասը վերաբերում է, պե՛տք է վերաբերի, ողջ հայությանը- ազգային ու պետական անվտանգության հզորացում, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորում, մայր երկրի տնտեսական զարգացում, հայրենադարձություն, միջազգային ասպարեզներում ամուր եւ արժանապատիվ կապեր եւ դերակատարումներ…

Քեսաբահայության վերջին ողբերգությունը ցույց տվեց ոչ միայն այդ եւ նման ճգնաժամային իրավիճակների դիմաց մեր անպատրաստ լինելը, այլեւՙ օտարների հենց վերոհիշյալ կշտամբանքի արդարացիությունը- Օրակարգի մեկ հարց ունեցող ժողովուրդ:

Ավելի քան երեք տարի է արդեն, որ ողջ սիրիահայությունը տառապում է, երկրի ողջ ազգաբնակչության հետ, միջազգային որոշ ուժերի եւ առանձնապես Թուրքիայի հրահրած արյունահեղումներից եւ ավերումներից: Ցարդ սիրիահայությունը բազմաթիվ միլիարդների ստացվածք եւ ունեցվածք է կորցրել, չհաշված զոհերին ու վիրավորներին: Սակայն բավեց, որ այս անգամ քեսաբահայությունը պատուհասվի թուրքականՙ այս անգամ ուղղակի միջամտությամբ, եւ հայությունն ամբողջ, արտասահմանի մեջ թե Հայաստանում, ոտքի կանգնի բողոքելու բնական եւ, ես կասեի, բնազդական հակազդեցությամբ: Իսկապես ցեղասպանական արարք է կատարվածը եւ, հետեւաբար, այդպես էլ պետք է լիներ: Սակայն ո՞ւմ թողնենք մեր մյուս հարցերը, լրջագույն մյուս խնդիրները: Առանց դրանք լուծելու, կամ առանց դրանց լուծմանը լրջորեն ու հավաքաբար հետամուտ լինելու եւ, վերջապես, առանց միջազգային կամ տարածաշրջանային գործոն լինելու ինչպե՞ս կարող ենք դիմակայել այս եւ, Աստված մի՛ արասցէ, հետագա փորձանքներն ու փորձությունները: Եվ ավելի կարեւորըՙ ինչպե՞ս կարող ենք կանխել նման աղետները: Եվ, վերջապես, ինչպե՞ս կարող ենք պարտադրել Թուրքիային, որ ընդունի եւ խոստովանի իր հանցանքը:

Եթե իսկապես գործոն լինեինք, քեսաբահայությունը կլքե՞ր իր հողը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ, ՕՍՎԵՆՑԻՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

Հաջորդ գրառումը

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական