Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԵՍԱԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ` ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մաքսատուրքեր թուրքական ապրանքների նկատմամբ, թուրքական ապրանքների եւ հանգստավայրերի բոյկոտ

Հայերիս ինքնապահպանման բնազդը ժամանակ առ ժամանակ բթանալու հատկություն ունի, ինչն անխուսափելիորեն ծանր հետեւանքներ է ունենում մեզ համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է թուրքական տարրի հետ մեր հարաբերություններին: Օրինակներ` որքան ուզեք:

1908-ին հավատացինք երիտուրթերի եղբայրության եւ հավասարության խոստումներին, 1909-ին ստացանք Ադանայի կոտորածը, դա էլ բավական չէր` 1915-ին` Հայոց մեծ եղեռնը: 1918-1920 թվականներին Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձյալ դաս չեղան մեզ, եւ խորհրդային տարիներին շարունակեցինք հավատալ, որ թուրքը փոխվել է: Արդյունքում` 1988-ին ունեցանք Սումգայիթը, 1991-ին` Բաքվի ջարդերը: Ըստ էության նույնն է տեղի ունենում նաեւ հիմա` շարունակում ենք հանգստանալ Թուրքիայում, Թուրքիայից ներմուծում ենք ահռելի քանակությամբ ապրանքներ, մի քանի հազար հայաստանցիներ էլ արտագաղթել եւ ապրում են այդ երկրում: Ի՞նչ ենք ստանում արդյունքում: Ստանում ենք Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա թուրքական պետության անմիջական մասնակցությամբ գրոհ եւ բնակավայրի հայաթափում:

Գաղտնիք չէ, որ Թուրքիան չի ցանկանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ թշնամաբար է տրամադրված մեր դեմ: Այդ երկիրը փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանը` շարունակելով շրջափակման քաղաքականությունը, միջազգային բոլոր ատյաններում միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին, արգելում է հայկական ապրանքների մուտքը իր երկիր, չխոսելով Հայոց ցեղասպանության փաստի եւ այն ժխտելու պետական քաղաքականության մասին: Իսկ ի՞նչ ենք ի պատասխան անում մենք` որպես երկիր եւ ժողովուրդ: Ոչ միայն ոչինչ չենք անում, այլ ընդհակառակը, շարունակում ենք բթանալ` նպաստելով մեր թշնամի երկրի տնտեսական զարգացմանը:

2013-ին Թուրքիայից Հայաստան ներմուծել ենք 210 մլն 858 հազար դոլարի ապրանք` հագուստ, շինանյութեր, կենցաղային իրեր եւ այլն: Սա մեր ներմուծման 4,7 տոկոսն է կազմում: Հայաստանից Թուրքիա արտահանումը մոտ 1,5 մլն դոլար է: Ինչպես նշվեց, Թուրքիայում հայկական ապրանքների նկատմամբ 1000 տոկոս մաքս է սահմանված, ինչը նշանակում է, որ հայկական որեւէ ապրանք այդ երկիր մուտք գործելուց թանկանում է 10 անգամ եւ դառնում անմրցունակ: Թեեւ 2012-ի նկատմամբ փոքր -ինչ` 2,5 մլն դոլարով կամ 0,3 տոկոսով նվազել է թուրքական ներմուծումը, բայց պահպանվող ծավալները դեռեւս ահռելի են:

Հաջորդը` Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության տվյալների համաձայն, 2012-ին Հայաստանից այդ երկիր են մեկնել 70 956 հոգի։ 2013-ի տվյալները դեռեւս չեն հրապարակվել, բայց էական փոփոխություններ դժվար թե լինեն: Վերոնշյալ մոտ 70 հազար մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը Թուրքիայում հանգստանալու եւ գնումներ անելու համար ծախսում են մոտ 1500 դոլար, այդ երկրում թողնելով մոտ 100 մլն դոլար:

Այսինքն, Հայաստանը, մենք բոլորս, աջակցում ենք թուրքական արդյունաբերության եւ զբոսաշրջության զարգացմանը` տարեկան ավելի քան 300 մլն դոլար ներդնելով այդ երկրում: Կրկնում եմՙ մենք բոլորս` որպես ժողովուրդ եւ պետություն:

րբ փորձում ես բացատրել Թուրքիայում հանգստացող 70 հազար հայերից որեւէ մեկին, որ 90-ականներին Թուրքիան ցանկանում էր հարձակվել Հայաստանի վրա, որ թուրքական բանակի սպաներն ու մասնագետները զինում եւ վարժում են ադրբեջանական բանակին, նրանք լավագույն դեպքում խորհուրդ են տալիս հայրենասիրության դասեր չտալ` մոռանալով, որ խոսքը ոչ թե հայրենասիրության, այլ տարրական ինքանպահպանման բնազդի մասին է: Նույնը կարելի է ասել նաեւ Թուրքիայից ապրանքներ ներմուծող մեր առեւտրականների եւ այդ ապրանքները գնողների մասին: Մի՞թե հասկանալի չէ, որ այդ երկրի տնտեսության զարգացումն անխուսափելիորեն ուղղվում է մեր դեմ: Վերջին ապացույցը` հայաբնակ Քեսաբը: Միթե հնարավոր չէ՞ այլ երկրում հանգստանալ, եթե ոչ Հայաստանում, կամ այլ երկրից ապրանք ներմուծել, եթե տեղում այն չի արտադրվում, բայց ոչ` Թուրքիայում եւ Թուրքիայից: Մի՞թե մենք բոլորս չենք կարող բոյկոտել թուրքական ապրանքները, պարզապես չգնել դրանք հենց միայն նրա համար, որ թուրքական են, քանի որ մեր գումարներով մեր դեմ է թուրքական զենքը գործածվում:

Ոչ ոք իրավունք չունի այս իրավիճակը պատճառաբանել մեր սոցիալական խնդիրներով, հատկապես որ Թուրքիայի հանգստավայրերի եւ թուրքական ապրանքների այլընտրանքը գոյութուն ունի եւ այնպես չէ, որ սոցիալապես անապահով խավն է դրանցից օգտվում:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա նրանք էլ համարժեք քայլեր չեն կիրառում Թուրքիայի նկատմամբ: Քեսաբի վրա հարձակման վերաբերյալ քաղաքական հայտարարություններն անհրաժեշտ են, բայց պետք է վճռական լինել` մաքսատուրքեր սահմանել թուրքական ապրանքների ներմուծման վրա, մանավանդ, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հնարավորություն տալիս է մինչեւ 15 տոկոս մաքսատուրք կիրառել: Թուրքական արտադրության գյուղատնտեսական, թեթեւ արդյունաբերության, կենցաղային իրերի եւ զանգվածային սպառման այլ ապրանքների, շինանյութի նկատմամբ 15 տոկոս մաքսատուրքի կիրառումը Հայաստանի կառավարության կողմից հիմա` Քեսաբի դեպքերի կապակցությամբ ճիշտ ժամանակին եւ արդարացված կլիներ:

Արդարացված չի կառավարության որոշ ներկայացուցիների պատճառաբանությունն այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծմամբ հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի էժան ապրանք Հայաստան մտնի կամ որ դա կվնասի այդ երկրի հետ առեւտուր անող մարդկանց: Ակնհայտ է, որ այս դեպքում նախապատվությունը պետք է լինի ազգային անվտանգության հիմնահարցը, ոչ թե այս կամ այն խավի շահը, հատկապես, որ Հայաստան ավելի էժան ապրանքներ այլ երկրից էլ կարելի է ներմուծել: Բացի մի քանի լիբերալներից եւ թուրքերի հետ եղբայրության ջատագովներից, հասարակության գերակշիռ մասը նման քայլը ճիշտ կընդունի եւ կգնահատի: Այս դեպքում կտուժի միայն Թուրքիան, կորցնելով Հայաստանից հոսող 300 մլն դոլարը: Այդ քայլը գուցե վերջապես արթնացնի՞ նաեւ թուրքական հանգստի սիրահարների կամ ապրանքների ներմուծող-գնորդների բթացած ազգային գիտակցությունն ու ինքնապահպանման բնազդը:

Հ.Գ. Թուրքական արտադրության ապրանքները կարելի է տարբերակել նրանց վրա գրված Made in Turkey-ով, իսկ եթե այն բացակայում է կամ տեսանելի չէ, թուրքական արտադրության ապրանքների գծիկավոր կոդով, որը սկսվում է 869 թվերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին Մոսկվայից բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել 19։20-ի սահմաններում։Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան...

ԿարդալDetails

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական