Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԲԵՌԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը չի թուլանում, այն նորանոր մարդկային կյանքեր է խլումՙ չբացառելով ռազմական էսկալացիան: Որքանո՞վ է հակամարտությունը վտագավոր, միջազգային հանրությունը, Եվրոմիությունը ի՞նչ պիտի անեն սրված հակամարտության նվազագույն թուլացման համար:Այս հարցերի պատասխանն են որոնելու ապրիլի 1-ին ժամը 18.00-ին Բեռլինի Եվրոպական ակադեմիայում հրավիրված «ԼՂ դերն ու նշանակությունը Հարավային Կովկասի զարգացման մեջ» քննարկման մասնակիցները:

Գերմանական հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ Արցախից ժամանած բանախոսների կարծիքներին: Մինչ մտքերի փոխանակումը ներկաներն առիթ կունենան ծանոթանալ Արցախում ծնված, այնտեղ ապրող ու ստեղծագործող 12 նկարիչների գունաշխարհի գաղտնիքներինՙ «Իմ Արցախ»ցուցահանդեսի մեկնարկով, որ ներկայացնելու է Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը: (Ի դեպ, ցուցահանդեսի վերնագիրը հաջող բառախաղ էՙ գերմաներեն «Im Arzach» «Իմ Արցախ» թարգմանաբարՙ Արցախում): Ժամը 19 -19.15 նախատեսված է ԼՂ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի «ԼՂ այսօր. ակնկալիքներ, երկյուղներ, հեռանկարներ» ողջույնի խոսքը: «Չկա՞ ճգնաժամ առանց հնարավորության. ԼՂ հակամարտությունը միջազգային հեռանկարում», այս թեմայով ժամը 19.35-ին նախատեսված բանավեճին կմասնակցեն Աշոտ Ղուլյանը, Համբուրգի համալսարանի իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդտը, Գիտություն եւ քաղաքականության հիմնադրամի ներկայացուցիչ դոկտոր Ուվե Հալբախը, Բունդեսթագի նախկին պատգամավոր Վոլֆգանգ Բյորնզենը, բանավեճը կվարի Բեռլինի Եվրոպական ակադեմիայի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Էքհարտ Շտրատենշուլթեն: Ավարտինՙ հյուրասիրություն: Միջոցառումը կընթանա գերմաներեն – ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ: Վերջին 10 տարիներին ստեղծված նկարների ընտրությունը կատարել է Արցախի մշակույթի նախարարությունը, դրանք ԳԴՀ մայրաքաղաքում ներկայացնելու հնարավորություն է ընձեռել Անդրանիկ Ասլանյանը:

Ցուցահանդեսի համակարգողը Բեռլինում INTERIORDASEIN պատկերասրահի հիմնադիր Արչի Կալենցն է: Ներկայացված են Աշոտ Առաքելյանի, Սերգեյ Առուստամյանի, Զարինե Բաբայանի, Սամվել Գաբրիելյանի, Զորիկ Գալստյանի, Հովիկ Գասպարյանի, Հրանտ Մնացականյանի, Գեւորգ Սարգսյանի, Գայանե Շուշեցու, Սամվել Թավադյանի, Լենորդ Զաքարյանի ստեղծագործությունները:

Ազդագրում ներկայացված է Գեւորգ Սարգսյանի «Պար լարի վրա» ստեղծագործությունը:

Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մայիսի 11-ը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՉՊԱՏԺՎԱԾ ՉԱՐԻՔՆ Է ԾՆՈՒՄ ՆՈՐ ՉԱՐԻՔ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ, ՕՍՎԵՆՑԻՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆ, ՕՍՎԵՆՑԻՄ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական