Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՍՀՄ light. ՊՈՒՏԻՆԻ ՃԱՇԱՑԱՆԿԸՙ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ, ՄՈԼԴՈՎԱ, ԲԵԼԱՌՈՒՍ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ԱԲԽԱԶԻԱ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Ռուսաստանի տարածքային քաղցը. էլ ո՞ր պետություններն են Պուտինի ճաշացանկում» վերնագրում է գերմանական «Ֆոկուսը»ՙ մարտի 20-ի իր ծավալուն անդրադարձում, որը կփորձենք ստորեւ համառոտ փոխանցել: Ռուսաստանի նախագահը երազում է «ԽՍՀՄ light» ստեղծել: Կարելի՞ է դիտարկել, որ Ղրիմի բռնակցումն այդ ուղղությամբ առաջին քայլն է, հարցնում է հոդվածագիրն ու Կրեմլի ղեկավարի տեսլականն ուրվագծումՙ Արեւելյան Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս… գերմանական լրատուն ներկայացնում է «Ռուսաստանի նախագահի չհագեցող ախորժակից երկնչող պետությունների քարտեզըՙ Հայաստան, Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսեթիա»:


Թվում է, թե Պուտինը ցանկություն ունի ռուսական կայսրությունը նորացնելՙ ետխորհրդային տարածքում առաջնորդողի դերը ստանձնելով: Արեւելյան հարցերի փորձագետ Էբերհարդ Շնայդերի խոսքերով, Պուտինը տպավորված է ԽՍՀՄ-ով, նա 1991-ին ԽՍՀՄ անկումը որակել է որպես «20-րդ դարի աշխարհաքաղաքական մեծագույն աղետ», ինչը ցույց է տալիս, թե որքան խոցված է Վլադիմիր Պուտինի ռուսական հոգին (*): «Կորուսյալ» տարածքի վրա ազդեցություն ունենալու բացակայությունը, դրանով պայմանավորված նաեւ գերտերության կարգավիճակի կորուստը խոր նստվածք են թողել:Ռուսները դժվար են հաշտվում սրա հետ: «Նրանք մի խնդիր ունենՙ չկա ազգային հպարտություն առանց կայսրության», մեկնաբանում է պատմաբան Յուլիա Օբերթրայսըՙ մատնացույց անելով Մոսկվայի Կարմիր հրապարակում հավաքված հոծ բազմությանՙ 120 000 մարդկանց Ղրիմի «վերադարձի» առթիվ համերգին մասնակցելու ուրախությունը:

Ակնառու է, որ հրապարակման մեջ, ուր առանձին- առանձին անդրադարձ կա նախկին ԽՍՀՄՙ վերը թվարկված պետությունների հանդեպ Կրեմլի ղեկավարի հետաքրքրություններին, Հայաստանը դիտարկված է ոչ թե առանձին, այլ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հետ միասին: «Առաջավոր Ասիայի կովկասյան տարածաշրջան, բնակչության ընդհանուր թիվըՙ մոտ 3,6 միլիոն, որիցՙ 11,9 տոկոսը ռուսներ: Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում էթնիկ ռուսները քիչ են, փոխարենը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողների թիվն է գերակշռում: Ինչպես անցյալ ամիսներին Ուկրաինայում, այնպես էլ տարիներ առաջ այստեղ առատաձեռն կերպովռուսական անձնագրեր բաժանեցին: Աբխազիան Վրաստանի դեմ պատերազմում թեեւ երախտապարտ է Ռուսաստանի օժանդակությանը, բայց ցանկություն ունի անկախ լինել: Հարավային Օսեթիան կարող է միանալ Հյուսիսայինին եւ մտնել Ռուսաստանի Դաշնություն:Բայց սա, գրում է «Ֆոկուսը»ՙ Ռուսաստանի փորձագետ Մանգոթի կարծիքը ներկայացնելով, Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքը չէ: Հայաստանում Պուտինը 2013-ի սեպտեմբերին հասավ նրան, որ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագիրը չկնքվեց: Փոխարենը Հայաստանի նախագահ Սարգսյանը վճռեց Ռուսաստանի առաջնորդող Մաքսային միությանը անդամակցելՙ ամենից առաջ տնտեսական հիմնավորմամբ: Պուտինը Ռուսաստանը համարում է այդ երկրի համար կարեւորագույն առեւտրային գործընկեր եւ «հայկական տնտեսության խոշորագույն ներդրող», նույնիսկ հավաստիացրել են ռուսական գազի համար հատուկ գին սահմանել: Միաժամանակ Հայաստանին շահեկան է Ռուսաստանի ռազմական սատարումը, գրում է «Ֆոկուսը»:

(*) Քարոզչական պատերազմի պայմաններում արեւմտյան լրատվամիջոցները Պուտինի վերոնշյալ խոսքը վերջերս բազմիցս գործածեցինՙ մեղանչելով իրենց իսկ քարոզած լրագրողական պարկեշտության դեմ: Նրանք «մոռացան» նույն խոսքի երկրորդ մասը կամ շարունակությունը, որը մեջ ենք բերում խիստ մոտավոր ձեւակերպմամբ. «Իսկ այսօր միայն հիմարը կարող է մտածել ԽՍՀՄ-ն վերականգնելու մասին»… Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՉՊԱՏԺՎԱԾ ՉԱՐԻՔՆ Է ԾՆՈՒՄ ՆՈՐ ՉԱՐԻՔ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻԱՅՆ ՉՊԱՏԺՎԱԾ ՉԱՐԻՔՆ Է ԾՆՈՒՄ ՆՈՐ ՉԱՐԻՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական