Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԵՐԸ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Թարգմանաբար եւ ամփոփ ներկայացնում ենք ամերիկյան «Ջեոպոլիտիքըլ Ուիքլի» շաբաթահանդեսում հրատարակված «Ռուսաստանը քննում է Ուկրաինայի ճգնաժամին պատասխանելու տարբերակները» խորագրով հոդվածըՙ գրված Ջորջ Ֆրիդմանի կողմից, ով հանդիսանում է 1996 թվից գործող «Stratfor» գլոբալ հետախուզության առաջատար ընկերության հիմնադիրը։


Ուկրաինայում արեւմտամետ կառավարության հաստատումը մեծ պարտություն է Ռուսաստանի դաշնության համար, որը մինչ այժմ հանդուրժում էր արեւելաեվրոպական երկրների ներառումը արեւմտյան քաղաքական, տնտեսական եւ մասնավորապես ՆԱՏՕ-ի համակարգերում: Արդյունքում ՆԱՏՕ-ն, որ մինչեւ վերջերս մոտ հազար մղոն հեռավորության վրա էր գտնվում Սանկտ Պետերբուրգից, այժմ ընդամենը հարյուր մղոն հեռավորութան վրա է:

Իրավիճակը Բելառուսին եւ Ուկրաինային դարձրել էր բուֆերային երկրներ: Դրանց կորցնելը Ռուսաստանի համար նշանակում էր կորցնել պատմականորեն ձեռք բերած «ստրատեգիական խորության» պաշտպանական իր դիրքերը եւ դառնալ պատանդ արեւմուտքի մտադրություններին եւ կարողություններին:

Ռուսաստանը մտահոգ է, եւ մտահոգությունը տեղին է: Վլադիմիր Պուտինը Բորիս Ելցին չէ: Նրա ռազմավարությունը Ռուսաստանը աշխարհին որպես հզոր պետություն ներկայացնելն է եւ նրան հաջողվում է այդ, շնորհիվ իր էներգետիկ ռեսուրսների, որից կախյալ է նաեւ Եվրոպան: Մոսկվան իր հզորությունը ցույց տվեց նաեւ Միջին Արեւելքումՙ կասեցնելով Սիրիայում Մ. Նահանգների ռազմավարական ծրագրերը:

Ուկրաինաի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրադրությունը կարծես թուլացնում էր Պուտինի վիճակը: Նա պետք է պատասխաներ: Ղրիմի պատմական իրականությունը վերականգնելով եւ պաշտոնականացնելովՙ Ռուսաստանը արեւմուտքի աչքին կռվասեր թվաց, բայց հաղթողՙ իր տարածքի ներսում, ինչը անհրաժեշտ էր պարտված լինելը չեզոքացնելու համար: Այժմ Ռուսաստանը կարող է ձեռնարկել հետեւյալ քայլերը:

Հնարավոր տարբերակներ

Առաջին. Ռուսաստանը կարող է ոչինչ չանել: Կիեւի ներկա կառավարությունը մեծապես մասնատված է, եւ հաշվի առնելով ռուսամետ ֆրակցիայի թշնամանքը արեւմուտքի նկատմամբ, կաթվածահար իրավիճակի ստեղծումը հնարավոր է: Ռուսական ազդեցությունը, փողը եւ ծածուկ գործողությունները կարող են վերստեղծել նախկին «չեզոքութունը» կամ շախմատային ոչ-ոքի դրությունը Ուկրաինայում: Սա այն դիրքորոշումն է, որ Ռուսաստանը որդեգրեց 2004-ի «նարնջագույն հեղափոխությունից» հետո: Խնդիրն այն է, որ նման դիրքորոշումը շատ երկար ժամանակ է պահանջում, ինչը Ռուսաստանը չունի ներկայիս: Մյուս կողմից, եթե Ղրիմի անկախության պաշտպանությունը միավորի հակառուսական ֆրակցիաներին, ապա արեւմտամետ Ուկրաինայի գոյատեւումը ավելի երկար կտեւի:

Երկրորդ. Կարող է նվաճել Ուկրաինան: Նման քայլը երեք խնդիր կարող է առաջացնել: (ա) Ուկրաինան մեծ տարածք է նվաճելու եւ հանդարտեցնելու առումով: Ռուսաստանը կարիք չունի իր սահմաններում ապստամբական իրադրություններ ստեղծելու, մանավանդ Ուկրաինայի ժողովրդի որոշ հատվածի արեւմտամետ դիրքորոշման պայմաններում: բ) Նվաճումը նշանակալի դարձնելու համար անհրաժեշտ է Դնեպր գետից արեւմուտք գտնվող ամբողջ տարածքը գրավել, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության անդամ երկրների սահմաններին մոտենալ, որը կառաջացնի ավելորդ լարվածություն: գ) Եթե ռուսները որոշեն արեւելյան Ուկրաինայի քվեարկողներին չթույլատրել մասնակցել ընտրական գործընթացին, ապա դրանով նպաստած կլինեն հակառուսական կառավարության արդյունավետ գործելակերպին:

Երրորդ. Կարող է գործել իր շրջագծումՙ Կովկասում, Մոլդովայում եւ Բալթյան երկրներում: Վերջիններիս մեծաքանակ ռուս փոքրամասնությունները կարող են խռովություններ բարձրացնել հասկացնելով, որ ՆԱՏՕ-ի կարողություններն էլ սահմնափակ են: 2008-ին, Վրաստանի հետ կապված իրադարձություններում Ռուսաստանը հաստատեց իր «մոտիկ» լինելու հանգամանքը ու նաեւ այն, որ եվրոպացիները համապատասխան ուժը չունեն, իսկ ամերիկացիներն էլ «շատ հեռու» են որեւէ բան անելու համար:

Չորրորդ. Կարող է դրդապատճառներ ստեղծել արեւելյան եւ կենտրոնական Եվրոպայի երկրներում: Լեհաստանից սկսած մինչեւ Բուլղարիա շատ լավ գիտակցում են, որ հնարավոր կորուստներից խուսափելու համար պարտավոր են երկու կողմի վրա էլ (Եվրոպա եւ Արեւմուտք) գրավ բռնել: Եվրոպական տնտեսական ճգնաժամը ազդում է երկրների քաղաքական-ռազմական հարաբերությունների վրա: Եվրոպական պետությունների մասնատվածությունը անկարելի է դարձնում միասնական, համաձայնեցված հակահարվածի հնարավորությունը: Նրանք հայտարարություններից այն կողմ չեն կարող գնալ:

Մյուս կողմից ռազմական ծախսերի կրճատումը բացառում է ռազմական միջամտությունների հնարավորությունը: Կենտրոնական Եվրոպայի երկրները անհանգիստ են ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական առումներով, մանավանդ որ եվրոպական ճգնաժամը ստիպում է Եվրոմիութան քաղաքական մեծ պետություններին իրենց ուշադրությունը առավելապես սեւեռել եվրոգոտու խնդիրների վրա, որի անդամը չեն եվրոպական երկրներից շատերը: Ռուսները իրականացնում են այսպես կոչված «առեւտրական իմպերիալիզմ», հատկապես Լեհաստանի հարավում, որտեղ «բիզնես-գործարքներ» կնքելով մեղմում են տնտեսական խնդիրները եւ դրանով իսկ մեծացնում իրենց ազդեցության ոլորտը: Ռուսներն ունեն բավական ֆինանսական ռեսուրսներ չեզոքացնելու համար կենտրոնական Եվրոպայի երկրներին:

Եվ վերջապես հինգերորդ. Կարող է ճնշում բանեցնել Մ. Նահանգների վրա, որոշ ճգնաժամային տարածքներում խնդիրներ առաջացնելով: Նման տարածք կարող է լինել Իրանը: Վերջին շաբաթներում ռուսները առաջարկել են այնտեղ կառուցել երկու նոր, ոչ ռազմական ռեակտորներ: Միջուկային ծրագրերի համար տեխնոլոգիական օժանդակություն տրամադրելը, ինչ խոսք, կմտահոգի Մ. Նահանգներին եւ կարող է խոչընդոտել ներկայիս ընթացող լարվածության թուլացման բանակցություններին: Մյուս կողմից, ծայրահեղ եւ անհավանական քայլ կարող է լինել Վենեսուելայի թուլացող իշխանությանը ձեռք մեկնելը:

Եվրոպական եւ ամերիկյան ռազմավարությունը հիմնված է պատժամիջոցների կիրառման վրա: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը տնտեսական առումով աշխարհի 8-րդ խոշոր երկիրն է եւ նրա ֆինանսներն ու տնտեսութունը սերտորեն կապված են արեւմուտքի ֆինանսների ու տնտեսության հետ: Ամեն մի պատժամիջոցի դիմաց ռուսները ի վիճակի են հակադարձ պատժամիջոցներ կիրառել: Արեւմտյան բազմաթիվ ֆիրմաներ մեծ ներդրումներ եւ բանկային հաշիվներ ունեն Ռուսաստանում: Ռուսները կարող են նաեւ բնական գազի եւ նավթի փոխադրումները կրճատել կամ ամբողջովին դադարեցնել: Դա Ռուսաստանին կարող է վնասել, բայց Եվրոպային հասցված վնասը շատ ավելի մեծ կարող է լինել: Այնպես որ, Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելը դժվար է:

Ռուսաստանի ռազմավարությունը երեւի հիմնված կլինի վերոնշյալ հինգ կետերի համակցության վրա:

Արեւմուտքի հնարավոր հակադարձ քայլերը

Արեւմտյան հակադարձ քայլերում հիմնականում երկու հարց է առաջ քաշվում: Առաջինը Գերմանիային է վերաբերում: Ինչպիսի՞ն է լինելու Գերմանիայի արտաքին քաղաքականությունը: Բեռլինը աջակցում էր ապստամբներին եւ առիթը ներկայանալիսՙ քննադատում ռուսական կողմի պատասխան քայլերը, բայց նա ի վիճակի չէ ավելի կոնկրետ բան ձեռնարկելու: Մինչ այժմ կշռադատված մոտեցում էր ցուցաբերում Ռուսաստանի եւ Եվրոմիության հանդեպ, բայց այժմ արեւմուտքը խնդիր է հարուցել Ռուսաստանի համար, եւ եթե Գերմանիան ամբողջովին անտեսի Ռուսաստանին, ստիպված կլինի երկու խնդիրների առաջ կանգնել. առաջինՙ արեւելյան եվրոպացիները, հատկապես լեհերը, կկորցնեն վստահությունը Գերմանիայի (որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր) հանդեպ, եթե Բալթյան երկրներում խնդիրներ առաջանան: Երկրորդ, Գերմանիան հարկադրված կլինի վերանայելու իր կշռադատված արտաքին քաղաքականությունը Եվրոպայում: Բուֆերային գոտու մոտ գտնվող երկրները չափազանց անհանգիստ վիճակում են, ավելի հեռու գտնվողները (Իսպանիան, օրինակ) առավել հանգիստ են: Եվրոպան միավորված չէ, իսկ Գերմանիան կարիք ունի միավորված Եվրոպայի: Եվրոպայի ձեւաչափը կախված է այն բանից, թե ինչպես է արձագանքելու Գերմանիան Ուկրաինայի ճգնաժամին:

Երկրորդը Մ. Նահանգներին է վերաբերում: Առիթ եղել է խոսելու ուժերի կշռադատված ռազմավարության մասին, որը կոչ է անում չափավորել ներառվածությունը: Պաշտպանելով հակառուսական ռեժիմի կայացումը Ուկրաինայում, Ամերիկան ստիպված է դիմագրավել հետեւանքները: Խնդիրը զորքերի տեղակայումը չէ, այլ Կենտրոնական Եվրոպայի երկրներին (Լեհաստանից Ռումինիա) մատակարարել համապատասխան տեխնոլոգիական նյութերով եւ հանդերձանքով, որպեսզի նրանք համոզվեն, որ մենակ չեն ռուսական որեւէ արկածախնդրության դեպքում:

Տարօրինակն այն է, որ մինչ արեւմտյան ազդեցությունը ներթափանցել է արեւելք, սահմանազատման իսկական գիծը (demarcation line) տեղափոխվել է արեւմուտք: Ինչ տեղի ունենա բուֆերային գոտու երկրներում, իր անմիջական ազդեցությունն է թողնելու Ամերիկայի ռազմավարության վրա, որովհետեւ ինքն է պահպանում ուժերի հարաբերակցությունը Եվրոպայում:

Պատմությունը լի է անկանխատեսելի իրադարձություններով: Ճիշտ է, ռուսները խուսանավելու քիչ հնարավորություն ունեն, բայց նրանք կարող են այնպիսի քայլերի դիմել, որ ուրիշները կխուսափեին: Այնպես որ, պետք է պատրաստ լինել վատագույնին եւ հույս ունենալ լավագույնի հանդեպ:

Մ. Նահանգների ռազմավարությունը 1939 թվից եղել է հետեւյալը. առավելագույն ռազմական եւ տնտեսական օգնություն, բայց նվազագույն ռազմական ներառվածություն: Ամերիկայի համար սառը պատերազմը շատ ավելի լավ է, քան այն պատերազմները, որոնցում անմիջական ներգրավվածություն է ունեցել:

Պետք է սպասել Ռուսաստանի հաջորդ քայլին:

Geopolitical Weekly, 20.03.14, Թարգմ. Հ.Ծ.

Հաջորդիվ

«Ազգ»-ի հաջորդ համարում կներկայացնենք Ջորջ Ֆրիդմանի հոդվածի 2-րդ մասը, որը այս անգամ քննում է ԱՄՆ-ի հնարավոր պատասխան քայլերը, ի մասնավորի Էստոնիայից մինչեւ Ադրբեջանՙ Ռուսաստանը պարփակող (containment) ռազմավարական պատվար ստեղծելու ծրագիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱՄՏԵ՞Լ, ԹԵ՞ ԱՎԱՐՏԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հաջորդ գրառումը

ԽՍՀՄ light. ՊՈՒՏԻՆԻ ՃԱՇԱՑԱՆԿԸՙ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ, ՄՈԼԴՈՎԱ, ԲԵԼԱՌՈՒՍ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ԱԲԽԱԶԻԱ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՍՀՄ light. ՊՈՒՏԻՆԻ ՃԱՇԱՑԱՆԿԸՙ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ, ՄՈԼԴՈՎԱ, ԲԵԼԱՌՈՒՍ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՎՐԱՍՏԱՆ, ԱԲԽԱԶԻԱ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական