Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇՈՒՐՋ ՉԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՀՈՒՅՍԵՐ

28/03/2014
- 28 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ցանկություն ու նպատակ կար, որ դեռեւս այս տարեսկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստվեր: Հանդիպման հնարավորության եւ նախապատրաստման մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Տեղեկացրեց, սակայն հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո ակնհայտ դարձավ, որ այդ հարցն անգամ չէր քննարկվել նախարարների մակարդակով հանդիպմանը: Եվ այնպիսի մի իրավիճակում, երբ աշխարհը նախաձեռնած է համանախագահող երկրներից մեկիՙ Ռուսաստանի դեմ արդեն տնտեսական պատժամիջոցներ կիրառել, մյուս կողմից էլ ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահներիՙ համատեղ աշխատելու հավանականությունը վերահաստատելու անհրաժեշտություն է առաջացել, դեռ փորձ է արվում նախապատրաստելու նախագահների հանդիպում:

Եվս մեկ անգամ նմանօրինակ տեղեկություն տարածվեց դարձյալ ամերիկացի դիվանագետի կողմից Նիդերլանդներում կայացած Միջուկային անվտանգության գագաթաժողովից առաջ: Այս անգամ էլ փաստացիՙ ամերիկացի համանախագահ Ուորլիքի գրառումը, ըստ էությանՙ նաեւ բոլոր համանախագահների հետ համաձայնեցված մոտեցմամբ, մնաց որպես ցանկություն եւ ոչ մի կերպ չի վերածվում իրականության:

Ճիշտ է, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն իսկապես Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում Հաագա այց կատարեցին, բայց նախագահների հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ:

Մարտի 23-ին աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Երկուսն էլ հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, բայց առանձին-առանձին: Պաշտոնական հաղորդագրություններն ավելին, քան այն, թե քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր, չեն ասում: Դրա փոխարեն ակնհայտ է, որ նախագահներն հենց այնպես չէին հասել Հաագա, հետեւաբար չէինք խուսափելու կողմերի ավանդական հակադարձումներից:

Ալիեւ կրտսերը գագաթաժողովի ընթացքում հարկ համարեց անդրադառնալ Մեծամորի ատոմակայանինՙ ավանդական դարձած անվտանգության հարց բարձրացնելու ցանկությամբ: Հայաստանի նախագահն էլ հարկ համարեց անդրադառնալ նիստում Ադրբեջանի նախագահի բամբասկոտ հարցադրմանըՙ կրկին հավաստիացնելով Մեծամորի ատոմակայանի անվտանգության մասին:

Ըստ Սերժ Սարգսյանի խոսքերի, Հայաստանը սերտորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցումՙ հետեւողականորեն կատարելով գործակալության սահմանած պահանջները:

Փաստացի բանակցությունների հնարավոր հանդիպման հերանկարով Հաագա մեկնած նախագահները նույն պատերազմող իրավիճակում էին հենց այնտեղ, որտեղ պետք է նստեին սեղանի շուրջն ու փորձեին հարցեր համաձայնեցնել: Անվստահության մթնոլորտն առանց աշխարհակարգի փոփոխության բերող ուկրաինական զարգացումների էլ հնարավորություն չի տալիս դեպի առաջ քայլ անելու, թեկուզ շատ փոքր:

Ասել է, թե ոչինչ չփոխվեց ոչ միայն գլոբալ առումով, այլեւ ավելի ցածր մակարդակում. նախագահների հանդիպումը դեռեւս մնում է չարդարացված հույս կամ ցանկություն:

Սակայն ամերիկացի համանախագահի ու թերեւս նրա գործընկերների լավատեսությունը կամ աշխատանքն ամեն գնով շարունակելու ցանկությունն անսահման է, քանի որ Ուորլիքը նախագահների հետ հանդիպելուց անմիջապես հետո կրկին թվիթերյան գրառում արեց, թե սկզբունքորեն ձեռք է բերվել նախագահների հանդիպում անցկացնելու համաձայնություն, եւ համանախագահները աշխատելու են կոնկրետ ժամկետների ուղղությամբ:

Այս հայտարարության ֆոնին ստացվում է, որ ցայսօր ամերիկացի համանախագահի ներկայացրած գրառումները միայն հույսի արտահատություն էին, եւ որեւէ համաձայնություն չկար կազմակերպելու այդ հանդիպումը:

Ակնհայտ է նաեւ, որ համանախագահները, ուկրաինական զարգացումների ֆոնին, քայլ անելու անհրաժեշտությունից արդեն որերորդ ամիսն է փորձում են կազմակերպել Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, որն այդպես էլ չի հաջողվում: Երեւի անհրաժեշտ է այնպիսի մի միջամտություն, որը մի որոշ ժամանակ առաջ նախագահների հանդիպումների շարքով իրավիճակը հասցրեց Կազանի հանդիպմանըՙ թեեւ անհաջող ելքով:

Միեւնույն ժամանակ կարեւոր ու վտանգավոր է, որ լարվածությունը սահմանին եւ շփման գծում չի թուլանում: Ավելին, Ադրբեջանում հաճախակիացել են հոխորտանքները, թե հարցի լուծումը ռազմական է, դեռ Հայաստանի կեսն էլ հետը պետք է Ադրբեջան կազմի: Սրան էլ գումարվում են տեղեկությունները, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել, հզորացնել ռազմական իր բազան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական