Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Armenia» music awords legends 2014 ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Հ.

«Armenia» music awords ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն սփյուռքում ունի երկար տարիների պատմություն: Այն սկսվել է 2006 թ-ին, երբ առաջին անգամ Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահի բեմում, հավաքված էին հայկական էստրադայի ներկայացուցիչները: Այդ ժամանակից ի վեր «Արմենիա պրոդաքշնի» ջանքերի շնորհիվ այդ երաժշտական միջոցառումը դարձավ ավանդույթ:

Ինը տարիների ընթացքում «Armenia» music awords մրցանակաբաշխությունը հեռարձակվում է Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես եւ վայելում է բազմահազարանոց հեռուստադիտողի սերը պրոֆեսիոնալ կազմակերպվածության եւ հրավիրված ճանաչված հյուրերի շնորհիվ: Սովորաբար մրցանակի հանձման արարողությունը անց է կացվում դասական ձեւաչափով, որում ներկայացված են լինում 21 անվանակարգեր` տարվա հիթ, տարվա երգիչ/ուհի, լավագույն ալբոմ եւ այլն: Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ հրավիրված հյուրերը անվանակարգերում առաջադրված մասնակիցներին են հանձնում հայտնի քանդակագործի հեղինակած անվանական ոսկեզօծ արձանիկ` մոլորակի եւ ծառի տեսքով, խորհրդանշելով ողջ աշխարհով սփռված հայությունը: Մրցանակաբաշխությանը հաջողվեց ձեռք բերել միջազգային ճանաչում հատկապես աշխարհասփյուռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրներն են եղել համաշխարհային արվեստի հայտնի գործիչներ: Նրանց թվում են Ալեն Դելոնը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Խուլիո Իգլեսիասը, Զուրաբ Սոտկիլավան, Կոնստանտին Օրբելյանը, Ջորջիա Ֆումանտին, Իրինա Ալլեգրովան եւ այլք:

2014թ-ին մրցանակաբաշխության կազմակերպիչ «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը որոշում կայացրեց մրցանակաբաշխությունն անցկացնել հատուկ ձեւաչափով՝ «Լեգենդներ»: Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: Միջոցառման ընթացքում կհնչի «Լեգենդ» մրցանակի արժանացած 14 անուն: 2014-ին «Լեգենդ» մրցանակին առաջադրված են Արթուր Գրիգորյանը, Արթուր Մեսչյանը, Դավիթ Թուխմանովը, Ջիվան Գասպարյանը, Իրինա Ալլեգրովան, Կոնստանտին Օրբելյանը, Մալխասը, Միշել Լեգրանը, Հովհաննես Չեքիջյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռոզի Արմենը, Ռուբեն Հախվերդյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Սերժ Թանկյանը, Ստաս Նամինը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը, Շառլ Ազնավուրը:

«Ի հիշատակ լեգենդների» հատուկ մրցանակին են արժանանալու Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատուրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միքայել Թարիվերդիեւը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը:

Համերգային ծրագրում կմասնակցեն նաեւ Անդրեն, Արամ MP3¬ն, Արման Հովհաննիսյանը, Արմեն Բաբախանյանը, Ջիվան Գասպարյանը (կրտսեր), Ինգա եւ Անուշ Արշակյանները, Մուրադ Մալխասյանը, Սեւակ Ամրոյանը, Թաթա Սիմոնյանը, Rockin’ Raffi Arto, Jazz Parking-ի եւ «Ռուսաստանի ձայնը» նախագծի մասնակիցները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎՏԱՆԳԱՎՈՐ «ԵՐՐՈՐԴԸ»

Հաջորդ գրառումը

«ԽԱՂ ԻՄ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ» ՖԻԼՄՆ ԱՐԴԵՆ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ԽԱՂ ԻՄ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ» ՖԻԼՄՆ ԱՐԴԵՆ ԷԿՐԱՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական