Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴԱ՛Ր ԴԱՏԷ ՇՎԵՅՑԱՐԻԱՆՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

21/03/2014
- 21 Մարտի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ազգի» նախորդՙ մարտի 13-ի համարում ծավալուն անդրադարձել էինք «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ որոշման հետեւանքներինՙ շվեյցարական թերթերի ուշադիր ընթերցանությանը կից ներկայացնելով Շվեյցարիա-Հայաստան պատվո նախագահ Սարգիս Շահինյանի հետ մեր զրույցը, ինչը լայն արձագանք է գտել: Մեկ շաբաթ անց դարձյալ անդրադառնում ենքՙ հաշվի առնելով նյութի կարեւորությունը:«Թուրքերը բողոքում են Սոմմարուգայի դեմ»: «Նոյե ցյուրխեր ցայթունգի» (NZZ) մարտի 14-ի համարում այս վերնագրով հրապարակման հեղինակ Մարկուս Հեֆլինգերը Բեռնից գրում էՙ «Թուրքերը Շվեյցարիային մեղադրում են «օրենքը քաղաքականացնելու մեջ»ՙ հիշեցնելով, որ երկրի արդարադատության նախարարությունը Փերինչեքի գործը գանգատարկել է Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Շուտով 10 տարի կլինի, ինչ Շվեյցարիան զբաղված է Փերինչեքի գործով», գրում է Հեֆլինգերըՙ նկատել տալով, թե այն նորից երկրում գլխավոր լուր է դարձելՙ առիթ տալով հայերի ու թուրքերի միջեւ նոր փոխհրաձգության: Թուրքիայի արտգործնախարարությունը Շվեյցարիային մեղադրում է «իրավունքը քաղաքականացնելու» մեջՙ նկատի ունենալով Շվեյցարիայիՙ գործը ՄԻԵԴ-ի վերին պալատ ներկայացնելու վճռականությունը: NZZ-ի այն տեղեկությունը, ըստ որի դրանից հետո Թուրքիայի արդարադատության նախարարությունը միջամտել է, հաստատել է նաեւ Շվեյցարիայի արդարադատության նախարարության խոսնակը, իհարկե առանց մանրամասնելու Թուրքիայի նախաձեռնությամբ կայացած հեռախոսային զրույցի բովանդակությունը: Այս հարցում գաղտնապահ է մնացել նաեւ Բեռնում Թուրքիայի դեսպանությունը: «Սակայն ակնհայտ է, որ թուրք նախարարը չի գովաբանել Սոմմարուգային», գրում է NZZ-ը: Արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էՙ կարծիքի ազատությունը «ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է», որ դիվանագիտական լեզվից թարգմանաբար Թուրքիան ուզում է ասել` «Հենց ժողովրդավար Շվեյցարիան է ոտնահարում կարծիքի ազատությունը»:

Այն, որ Շվեյցարիան վճիռը բողոքարկել է, ուրախություն է պատճառել հայկական կողմին, որ հետեւողականորեն պայքարում էր դրա համար, գրում է շվեյցարական թերթըՙ մանրամասնելով, թե հայկական լոբբին Շվեյցարիայում, մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող եվրոպական կազմակերպությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից նամակներ են հղել, զրույցներ վարել, խնդրագրեր ուղարկել, լրագրերում գովազդային հայտարարություններ տպագրել: Երկու կողմն էլ ճնշում է բանեցնում, քանի որ Ստրասբուրգի պատասխանը Շվեյցարիայով չի սահմանափակվում. եթե վճիռը հաստատվի, Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերի ջանքերը ետընթաց կարձանագրեն, մյուս կողմիցՙ շահավետ կլինի թուրքերիՙ ցեղասպանության մեղադրանքները հերքելու պնդումների համար, գրում է NZZ-ի մեկնաբանը:

Շվեյցարիայում ապրող թուրքերն էլ քննադատել են Սոմմարուգայինՙ «ծանրակշիռ սխալ» որակելով գանգատարկումը: Արեւմտաշվեյցարական թուրքական միությունների դաշինքը մարտի 14-ին NZZ-ում գովազդի սկզբունքով տպագրված հայտարարության մեջ նշում է, թե վճիռը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին: Դաշինքը պահանջում է պատմաբանների հանձնաժողով կազմել, որ կհիմնավորի «ողջ ճշմարտությունը»:

Սրան շվեյցարական մամուլում հակադարձել է Շվեյցարիա – Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանըՙ ասելով, թե «մասնագիտական շրջանակներում չկա որեւէ տարակույս ցեղասպանության փաստականության վերաբերյալ եւ թուրքական հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խուճապով պայմանավորված նոր հրապարակային ատելության դրսեւորում»:Շվեյցարիայի արտգործնախարարությունը փորձում է դիվանագիտական վտանգները կանխել, գրում է Հեֆլինգերըՙ ներկայացնելով «Թագես անցայգերի» ծանուցումըՙ չորեքշաբթիՙ մարտի 19-ին պետքարտուղար Իվ Ռոսիեի Թուրքիա այցը դրա վկայությունն է:

Հավելենք, որ «Փերինչեքի գործը» հետաքրքրել է նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը, որ իր ծավալուն անդրադարձում ներկայացրել է Սարգիս Շահինյանի տեսակետը: (Առավել քան զարմանալի է, որ այս թեման չի արծարծվում հայաստանյան հեռուստաեթերում-Ան. Հ.): Վերջինիս հետ մեր երեկ կայացած զրույցը հաստատեց, թե տեղական լրատվամիջոցներն էլ մեզ նման դեռ սպասում են նոր զարգացումների, դեռ ՄԻԵԴ վերին պալատըՙ գործն իր վարույթ ընդունելու մասին հայտարարություն չի արել: «Մինչ այսօր տեղի ունեցած դեպքերում փորձառությունը ցույց կուտա, որ բողոքարկման ժամկետից 2 ամիս չանցածՙ ՄԻԵԴ վերին պալատի լիազորված 5 դատավորները որոշման կհասնինՙ լինի դրական կամ ժխտական: Դրական որոշումից սկսյալ 12 շաբաթ կանցնի, մինչեւ ժամկետը լրանա, որուն ընթացքին 3-րդ կողմերը կա՛մ կհրավիրվին, կա՛մ կներկայանան: Երրորդ կողմ ասելով նկատի ունենք կամ անձեր, կազմակերպություններ, որոնք գործի հանդեպ ուղղակի հետաքրքրություն ունին: Օրինակ դա կարող է լինել մերՙ Շվեյցարիա – Հայաստան կազմակերպությունը կամ Զորյան ինստիտուտի հետ համախոհությունը եւ կամՙ պետություններ, որ կկոչվին բարձրագույն պայմանավորվող կողմեր: ՄԻԵԴ նախագահն իր հայեցողությամբ կորոշեՙ հրավիրե՞լ, թե՞ չհրավիրել այն պետությունները, որոնք իր տրամաբանությամբ կարող են այս խնդրին առնչություն ունենալ, իրենց մասնակցությամբ հստակեցնելով օրենսդրությունը: Ակնհայտ է, որ թե՛ հայկական, թե՛ թուրքական պետությունները հետաքրքրություն ունին այս խնդրի մեջ ընդգրկվելու, եւ չեմ բացառում, որ այդ հրավերը կլինի: Եթե չլինի, պարզ է, որ երկու պետություններն էլ իրավունք ունին խնդրագիր ներկայացնել դատարանի նախագահին, որպեսզի հրավիրվին: Սա չի սահմանափակում այլ պետությունների ընդգրկումը, քանի որ բոլոր այն պետությունները, որ ստորագրել են մարդու իրավունքների եվրոպական պայմանագիրը, իրավունք ունին այդ տեսակ դիմում կատարել, ուրիշ բան, թե հետո նախագահը կընդունի՞ կամ կմերժի», պարզաբանեց Սարգիս Շահինյանը:

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԵ՞Ր

Հաջորդ գրառումը

ՍԵՎՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՍԵՎՐՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական